Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Blog Archive

Այցելուներ

free counters
October 3, 2011

ՓՈՒՉԻԿԸ

Երեխաների աշխարհում ոչինչ այնպես չէ, ինչպես մեծերի մոտ: Եվ անգամ մահը հեքիաթային աշխարհ մուտք գործելու հնարավրություն է նրանց աշխարհում: Անչափ գեղեցիկ ու ազդեցիկ մի մուլտֆիլմ: Հրաշալի անիմացիա և երաժշտություն: Մնում է միայն հիանալ և գնահատել:




June 30, 2011

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՀԱՅՐԻԿ



«Կորել է միջին տարիքի տղամարդ մոծակ: Վաղ առավոտյան դուրս է եկել տնից, գնացել աշխատանքի և այլևս չի վերադարձել: Արտաքին նշանները` մեծ-մեծ աչքեր ու կեդեր: Տեսնողներին խնդրում ենք դիմել Մոստիկանության մոտակա բաժանմունք: Գտնողին խոստանում ենք պարգև` արյան տեսքով»:
-Ըհն, կարծես ամեն ինչ գրեցի,- գրիչը ցած դրեց կրտսեր մոծակը, տխուր-տխուր նայեց հայտարարությանը ու սկսեց ինքն իրեն խոսել.
-Լավ ելի, այ պապ: Ու՞ր գնացիր կորար… Իսկ ես քեզ էնքա~ն բան ունեի պատմելու: ինձ թվում էր `կհասկանայիր…
Մեկ էլ աչքն ընկավ պատից կախված նկարին ու բարկացած աչքերով այնտեղից իրեն նայող
մայրիկին:
May 23, 2011

ՄՈԾԱԿՍ...


Արևի շողերն ընկան դեմքիս, մի կերպ բացեցի աչքերս, նայեցի առաստաղիս ու ...
Ամեն ինչ նույնն էր, ինչ ուղիղ 3 տարի առաջ, երբ նույն կերպ արթնացա, նայեցի իմ ծաղկանման ջահին ու էնտեղ նստած մոծակ պատկերացրի....
Մոծակս մեծացավ դարձավ պատմվածք, հետո Անահիտ անունը փոխվեց, դարձավ մոծակ...
Մոծակս մի քիչ էլ մեծացավ, իմ հետ դարձավ 20 տարեկան ու հայտնվեց տորթի վրա.....
Իսկ հետո արդեն եկավ մոծակիս կայք դառնալու ժամանակը...
Բլոգային ավանդույթները շարունակվում են, հեքիաթների աշխարհը հաստատ միտք չունի ավարտվելու... Ամեն ինչ դեռ նոր է սկսվում... Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ովքեր սիրում են իմ բլոգը, հուսով եմ կայքն էլ կսիրեք... Թեկուզ կայքը պաշտոնապես համարվում է մանկական կայք, բայց իրականում այն 1-111 տարեկան բոլոր երեխաների համար է… Բոլոր նրանց համար, ովքեր իրենց քիթը սեղմում են պատուհանին, երբ անձրև է գալիս…
Նրանց համար, ովքեր իրենց տնից գազար են թռցնում, որ ձնեմարդու քթի տեղ դնեն…
Ովքեր օճառից պղպջակներ են պատրաստում ու հավատում, որ ծիածանի տակով անցնելիս աղջիկները տղա են դառնում, տղաները՝ աղջիկ...
Ու համոզված են, որ Ձմեռ պապիկը այս տարի անպայման իրենց տուն կգա ու մի օր էլ Փոքրիկ Իշխանը կվերադառնա Երկիր մոլորակ ու կխնդրի ինչ-որ մեկին իր համար էլի մի գառնուկ նկարել…
Եթե այս բնորոշումների մեջ գտաք Ձեզ, ուրեմն http://mocak.am/-ը հենց Ձեզ համար է.. Ինձ էլ մնում է ասել՝ Ձեր  -ը  խերով լինի մեր կայք....

May 3, 2011

ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ... ՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ. ՆԱԽԱԲԱՆ


Երեխան լաց է լինում, որովհետև քնել չի ուզում, իսկ նրա երիտասարդ մայրիկը չափազանց շատ է ուզում, որ նա վերջապես քնի, որովհետև արդեն 3-րդ օրն է իր հեռուսատսերիալը չի դիտել ու հիմա գոնե կարող է գիշերային կրկնությանը հասցնել: Ու թեկուզ դա վաղուց հնացած տարբերակ է համարում, բայց որոշում է դրան էլ դիմել ու սկսում է հեքիաթ պատմել, երեխան մեծ-մեծ բացում է աչքերը, զարմացած լսում, հետո սկսում ինչուների տարափ տեղալ, որոնց նրա մայրիկը մի կերպ է կարողանում պատասխանել: Հերթական հարցը տալուց հետո նա հոգնած փակում է աչքերը ու պատասխանն արդեն երազում է տեսնում, իսկ մայրիկը շտապում է հեռուստացույցի մոտ և ճանապարհին մտածում, թե որքան լավ կլիներ, որ այն ժամանակ, երբ ինքը կույր աղիքի վիրահատությունից հետո պառկած էր հիվանդանոցում ու դեռ «նառկոզից» դուրս չէր եկել, հիվանդանոցի գլխավոր բժիշկը համբուրեր իրեն ու հաներ «նառկոզից», հիվանդանոցի կախարդանքն անհետանար ու ինքը հիմա բժիշկ-արքայազնի հետ հեռու-հեռու լիներ և ոչ թե վարձու բնակարանում «սմենի» գնացած Խաչիկին սպասեր:

ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ... ՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ. ԿԻԿՈՍ


Արմեն Օհանյան
Երկրորդ հեքիաթը, կամ հեքիաթի նորովի մեկնաբանությունը կրկին պատկանում է երիտասարդ ժամանակակից գրողի` Արմեն Օհանյանին: Հեքիաթը կոչվում է Կիկոսի վերադարձը ու Կիկոսի շարունակությունն է: Կիկոսը վերադառնում է և պատմում իր իսկ հեքիաթը պարզապես արդեն Արմեն Օհանյանի միջոցով: Սա և հեքիաթ է , և հեքիաթի վերլուծություն, վերլուծություն հենց հերոսի կողմից: Հեքիաթի հերոսն է ներկայացնում իր հեղինակներին, հարգանքով հիշում Թումանյանին ու ներկայացնում նաև մյուս հեղինակին: «Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է: Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում: Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով` հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. Ձախորդ Փանոսը հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, Քաջ Նազարը` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ Կիկոսի մահը` վախն ապագայի նկատմամբ»

ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ... ՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ. ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ ԳՈՐՇ ԳԱՅԼԸ


Հեքիաթի հերոսներն ապրում են հեքիաթի մեջ և թվում է` ամեն անգամ երբ մենք հեքիաթը նորից ու նորից ենք կարդում, հեքիաթի հերոսները ամեն ինչ սկսում են նորից ու մեր աչքի առջև բեմադրում են ողջ հեքիաթը: Ստացվում է հեքիաթի հերոս լինելն էլ է աշխատանք: Իսկ քանի որ միշտ պետք է նույն բանն անել, ստացվում է արդեն ձանձալի աշխատանք: Եվ հեքիաթը նորովի մշակող հեղինակն էլ որոշում է իր հերոսի կյանքը մի քիչ ավելի հետաքրքիր դարձնել, նրա արկածներն արդեն հնացել են, ավելացվում են: Կարմիր Գլխարկի հետ այդպես է վարվում ժամանակակից արձակագիր Արփի Ոսկանյանը: Ահա Կարմիր Գլխարկի ևս մեկ, չափազանց հետաքրքիր տարբերակ, որտեղ գործողությունները տեղի են ունենում այնքան արտասովոր ու սովորական, ինչպես մեր մարդկային առօրյա կյանքում: 

ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ... ՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ. ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿ



Սկսենք մի հեքիաթից, որը յուրաքանչյուր ծնող իր պարտքն է համարում անպայման պատմել իր երեխային, թեկուզ գոնե այն պատճառով, որ սա ամենահեշտ հիշվող հեքիաթներից մեկն է. Մայրիկի պատվերով փոքրիկ աղջիկը տատիկին կարկանդակ է տանում, անտառում նրան հանդիպում է գայլը, խաբում աղջկան, ինքն ավելի շուտ է հասնում տատիկի տուն, ուտում տատիկին, հետո աղջկան, բայց տան կողքով անցնող փայտահատները սպանում են գայլին և դուրս բերում անվնաս աղջկան ու տատիկին գայլի փորից: Թվում է` չափազանց պարզ, մանկական հեքիաթ է, բայց միթե հարցեր չեն առաջանում. Ինչու է մայրիկն աղջկան միայնակ վտանգավոր անտառ ուղարկում, ինչու է տատիկը ապրում հեռու իր աղջկանից, հատկապես երբ ծեր ու հիվանդ է, ինչպես է որ աղջիկը չի ճանաչում տատիկի հագուստներով գայլին, և վերջապես ինչպես են կարողանում աղջիկն ու տատիկն անվնաս դուրս գալ գայլի փորից:
April 28, 2011

ԻՍԿԱԿԱՆ ԿԻՆՈ



                                
Զարմանալի է, բայց ժամանակի ընթացքում գողերն ու հանցագործները կարծես ավելի հիմար են դառնում, կամ էլ բոլոր հիմարները որոշում են գողությամբ զբաղվել: Դա նաև իր դրական կողմերն ունի: Նախ ոստիկանության համար շատ հեշտ է դառնում նրանց հայտնաբերելը, և հետո՝  մեզ մի կուշտ ծիծաղելու նորանոր առիթներ են ընձեռվում: Ահա դրանցից մի քանիսը.զվարճալի կողոպուտներ խանութներում:
April 4, 2011

ԱՌԱՋԱՑԵՔ, ՄՅՈՒՍ ԿԱՆԳԱՌՈՒՄ ԿԻՋՆԵՔ...

      Երևի ձեզ պատահել են մարդիկ, որ բարձրացել են երթուղային, հետո նոր միայն հարցրել. «Էս ո՞ր համարն ա...»: Ինձ հետ էլ է այդպես հաճախ պատահել: Նույնը այսօր, միայն մի տարբերությամբ... Հանգիստ նստել էր կողքիս ու գլուխը դանդաղ ու ինչ-որ ռիթմով շարժում էր: Ես մտածեցի՝ երևի ականջակալներով երգ է լսում: Փորձեցի ավելի մոտիկիից զննել, ի վերջո հետաքրքիր էր՝ մեղուների ականջակալներն ինչ տեսք ունեն: Մեկ էլ նա այնպես վեր թռավ, որ քիչ էր մնում քթիս բախվեր: Խեղճ տղա, երևի քնած էր: Ու սկսեց բզզալ, այնպես էր բզզում, որ մեղքս եկավ:
-Էս 27 համարը չի՞, վա՜յ, էս ուր եմ գնում, էս 27 համարը չի, կանգնե՜ք, կանգնե՜ք...
Բնականաբար ինձնից բացի ոչ ոք նրան չլսեց:
March 31, 2011

ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ. ՀԱՅԵՐ



"Պեպո"
     Անշուշտ հարկավոր է անդրադառնալ հայ կինոյի ու թատրոնի պատմությանը ևս, նշանակալի և հետաքրքիր էջերի պակաս այստեղ հաստատ չկա: Տարիներ շարունակ սիրելի են եղել և այսօր էլ հետաքրքրությամբ դիտվում են նաև հայ դասական գործերի բեմադրությունները: Պիեսներ գրվում և բեմադրվում էին դեռ 19-րդ դարում, իսկ 1920-ական թվականները նշանավորեցին հայկական կինոարվեստի ծնունդը։ Այն սկիզբ առավ 1925 թվականին Հայֆիլմի կողմից թողարկված առաջին` ՙՆամուս՚ համր կինոնկարով։ 

ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ. ՉԵԽՈՎ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ




          Ոչ միայն հայրենի Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի ամենահայտնի դրամատուգներից մեկի` Անտոն Պավլովիչ Չեխովի ստեղծագործություններն էլ էկրանավորվել են բազմաթիվ անգամներ: Նրա պիեսների և պատմվածքների հիման վրա նկարահանվել է 235 կինոնկար և 10 մուլտֆիլմ
Չեխովի դրամաների հետ էր կապված Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադրումը, հենց նրա ներկայացումներով բացվեց առաջին թատերաշրջանը: Այս թատրոնի առաջին ներկայացումները Չեխովի ՙՃայը՚, ՙԵրեք քույր՚, ՙԲալենու այգին՚ պիեսներն էին
Հետագայում հարյուրավոր անգամներ են բեմադրվել այս պիեսները, ոչ միայն Խորհրդային միության կազմում, այլև Եվրոպայում ու Ասիայում, աշխարհի ամենատարբեր ծայրերում:

ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ. ՇԵՔՍՊԻՐ




Կան այնպիսի հեղինակներ և այնպիսի գործեր, որոնք հավանաբար երբեք չեն դադարի բեմադրել ու էկրանավորել: Յուրաքանչյուր իրապես տաղանդավոր դերասան կարող է նոր Համլետ կերտել, և ամեն տաղանդավոր ռեժիսոր բեմադրել այս պիեսը նորովի: Չմոռանանք ասել, իհարկե, որ Համլետ խաղալը և Համլետ բեմադրելը շատ շատերի երազանքն է և քչերին է հաջողվում պատվով դուրս գալ այս ՙառաջադրանքից՚
Համլետի բեմադրությունները անհնար է հաշվել, բազմաթիվ են նաև հեռուստատեսային բեմադրությունները, Համլետ բազմիցս խաղացել են նաև կանայք, Համլետային բնավորություններով բազմաթիվ կերպարներ են ստեղծվել և շատ այլ գործեր են գրվել ու բեմադրվել Համլետի մոտիվներով: Իսկ Համլետի հիման վրա առ այսօր նկարահանվել է 10 ֆիլմ:
March 30, 2011

ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ



Ցանկացած դրամատիկական ստեղծագործություն միշտ գրվում է` ունենալով բեմադրվելու հեռանկարը: Պիեսն ընթերցելիս անգամ այն արդեն հայտնվում է ընթերցողի աչքի առջև, և յուրաքանչյուր ընթերցող էլ պիեսի հերիոսներին և սյուժեն պատկերացնում է յուրովի: Բեմի վրա նա արդեն կարող է տեսնել բոլորովին այլ կերպարներ ու պատմություն. դա կարող է հաճելիորեն զարմացնել նրան կամ ընդհակառակը: Հայ և համաշխարհային թատրոնի պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ պիեսի բեմադրությունը տապալվել է: Մինչդեռ հրաշալի խաղը կարող է հավերժացնել գրական ստեղծագործությունը կամ էլ հանդիսատեսի հիշողության մեջ գրական կերպարին հավերժացնել այդ դերասանի խաղով:
March 15, 2011

ՄՈԾԱԿ-ՃՈՒՏՈ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՍԿՍՎԱԾ...

Բարև ճուտո ջան: Շատ հաճելի ա՝ Մոծակ:
Ապրելու ենք իրար հետ, նույն տանը, դու մեկ-մեկ՝ իմ գրպանում: Կքնես մեկ-մեկ բարձիս տակ, եթե իհարկե դեմ չես:
Առավոտ ինձ պետք ա քնից հանես, թե չէ իրոք վիճակս լավ չի:
Ամբոջ օրը կուշտ կսնվես զարյադկայով, չեմ թողնի հիվանդանաս, վիրուս «կպցնես»:
Շորիկներդ շուշուտ կփոխեմ, օժիտդ հետդ ա... Ինֆորմացիայի ու զիզի-բիզիների պակաս էլ չես ունենա:
Հենց սմս-ներիցս էլ կշտանաս, կասես, մի բան կմտածենք:
Հիմա ասեմ իմ հետ ապրելու վատ կողմերը՝

Ես մեծ կորուստ եմ ունեցել, որը փոխարինելը մի քիչ դժվար ա լինելու, որ քեզ համեմատեմ նախկին ճուտոյիս հետ, չնեղանաս...մի տարի էտ ճուտի հետ ապրել եմ...
Հուսով եմ, որ դու էլ էքստրեմալ սպորտի սիրահար կլինես, որովհետև երևի գոնե օրը մեջ ստիպված ես լինելու մոտավորապես ինըհարկանի շենքից ներքև ընկնես, դե ես իմ արշինով եմ չափում...
Աշխատանքային ժամերդ են լինելու ՝ 24 ժամ, անուղղելի եմ...
Մի խոսքով, ճուտո-մոծակ ծանոթությունը համարում ենք սկսված ու անցնում համատեղ կեցության... Ուրյաա, հա, համ էլ որպես «մեղրամիս» գնում ենք Վրաստաաան  :)




March 4, 2011

ՌՈՒԲԻԿ ՁՅԱՁՅԱՆ ՈՒ ԿՈՒԲԻԿԸ




Ես իրոք հույս ունեի, որ  այս խաղալիքը մեր հարևան Ռուբիկ ձյաձյան էր պատրաստել, ու տանջվում էի, շուռումուռ տալիս ... Հետո մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ այս խորանարդիկը ստեղծելու համար մեր հարևան Ռուբիկ ձյաձյա լինելը դեռ շատ քիչ է, իսկ Ռուբիկն էլ կարող է ոչ միայն անուն լինել, այլև ազգանուն, այն էլ հունգարացու ազգանուն....
Էռնո Ռուբիկը  Բուդապեշտ քաղաքի Կիրառական արվեստների ակադեմիայի դասախոս էր  և իր ուսանողներին մի օր հերթական առաջադրանքը տվեց՝ ահա այսպիսի գլուխկոտրուկի տեսքով:
February 24, 2011

ՎԻՐՈՒՍ` ՖԲ


 Ողջ աշխարհում բնակչության թվով առաջին տեղում Չինաստանն է, երկրորդում` Հնդկաստանը, իսկ երրորդ տեղը` Ֆեյսբուքն է զբաղեցնում: Եթե այս սոցիալական կայքը պետություն լիներ, ապա կունենար ավելի քան 600 միլիոն բնակիչ, իսկ այս պետության նախագահն էլ կլիներ ամենաերիտասարդը` 26-ամյա Մարկ ՑուկերբերգըՑուկերբերգը դեռ նախագահ չէ, բայց ամենաերիտասարդ միլիարդատերն է:
February 13, 2011

ՄԻ ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Պատուհանից ինչ-որ բան տեսա ու հետաքրքրված առաջ գնացի: Թե ինչ էի տեսել, արդեն չեմ հիշում, որովհետև պատուհանը փակ էր ու հետաքրքրությունս բավարարվեց միայն ապակուն բախվելով: Հիշողությունս մի վայրկյանում կորցրի, բայց անմիջապես գտա ու դեռ մի բան էլ ավել:
Իմ ապրած բազմաթիվ կյանքերի մեջ մեկն էլ եկավ խցկվեց, հիշեցի, որ մի պստիկ կյանք էլ եմ ունեցել, որ ամբողջությամբ ծայրից ծայր սեր էր (ես էլ եմ զարմանում. բայց երևի ողջ պաշարն այնտեղ էլ մնաց):
Եվ ուրեմն լուսյ աշխարհ եկա ու աշխարհը տեսա բանկայի միջից: Ճիշտ այդպես, պահածո էի: Բալի մուրաբա (Ո~նց կուտեի հիմաի՞նձուփս):
500 գ. բալ, 2 բաժակ շաքարավազ, մի պստիկ էլ ջուր ու ես պատրաստ էի: Բերանս փակեցին, որ շատ չխոսեմ (ոնց էլ իմացան) ու տարանԻսկ մինչև կտանեին
February 5, 2011

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԵՊ


              Հայ գրականության մեջ հեղինակները բազմիցս անդրադարձել են 4-րդ դարի դեպքերին ու մասնավորապես Արշակ 2-րդի թագավորության տարիներին: Րաֆֆու, Դեմիճյանի, Զորյանի, Զեյթունցյանի վեպերին ավելացավ նաև ժամանակակից գրականության նշանակալի հեղինակներից մեկի` Լևոն Խեչոյանի «Արշակ արք.Դրաստամատ ներքինի» վեպը: Այս հեղինակներից յուրաքանչյուրին այդ դարաշրջանը հետաքրքրել է տարբեր պատճառներով, նրանցից յուրաքանչյուրն էլ այնտեղ գտել է մի ենթաշերտ, որը հատկապես իր ժամանակներն է հիշեցնում և խորհուրդ, որն անհրաժեշտ է մեր երկրին ու ժողովրդին այդ օրերին: Լևոն Խեչոյանին նորից ու նորից այս թեմային անդրադառնա ստիպել են 90-ական թվականները` իր թերի ու մերժելի կողմերով:
                Նշված հեղինակների ու Լևոն Խեչոյանի պատմավեպերի տարբերությունը միայն ասելիքի ու ներքին ենթաշերտերի մեջ չէ, այլև նրանց պատումների առանձնահատկությունների մեջ

ՔԱՐԵ ՍԱՐԵՐԸ, ՈՐ ԴԻՄԱՑԱՆ ՄԻՆՉԵՎ ԴԱՐԵՐԻ ԱՎԱՐՏԸ





       Ավելի քան 5 հազարամյակ առաջ եգիպտական փարավոն Ջոսերը և իր հանճարեղ ճարտարապետ Իմխոթեպը որոշեցին մի այնպիսի կառույց ստեղծել, որի նմանը դեռ չի եղել աշխարհում` մի հսկայական սար քարերից, որոնք մաթեմատիկական խստագույն հաշվարկներով կդասավորվեին: Այն պետք է լիներ այնքան ամուր, որ դիմանար, մինչև "դարերի ավարտը": Առաջին բուրգի շինարարությունը տևեց ավելի քան 20 տարի, իսկ բուրգի վրա աշխատող ստրուկների, գերիների ու կամավորների թիվը տասնյակ հազարներից էլ ավելի էր:
      Հետագա երկու դարերի ընթացքում փարավոնները շարունակեցին առաջին կառուցողների օրինակով իրենց համար դամբարան-բուրգեր կառուցել: Եվ համեմատաբար կարճ այս ժամանակահատվածում կառուցվեցին հզորագույն բուրգեր, որոնք առ այսօր հիացնում են միլիոնավոր զբոսարջիկների: Բայց բուրգերի կառուցումը ավարտվեց նույնքան անսպասելի, որքան և սկսվել էր, և փարավոնները կրկին սկսեցին բավարարվել "համեստ" դամբարաններով:

January 18, 2011

ՖՈՒՏԲՈԼ vs ՏԱՆԳՈ



Ֆուտբոլից ոչինչ չհասկացողների համար ֆուտբոլը պարզապես այն է, երբ 22  մարդ առանց դադարի վազում են գնդակի հետևից, մինչդեռ միլիոնավոր մարդկանց համար ֆուտբոլը մի ամբողջ կյանք է, իսկ սիրելի թիմի յուրաքանչյուր խաղ` իսկական տոն: 


Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի որոշմամբ նրանց համար նաև հատուկ տոն է սահմանվել: Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշում են ֆուտբոլի միջազգային օրը: 
Ֆուտբոլի մասին առաջին անգամ Չինաստանում են հիշատակում դեռ 2000 տարի մ.թ. առաջ:
January 6, 2011

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ


       Մարինա Ցվետաևայի հանճարեղությունը նրա ուժի ու ինքնատիպության մեջ էր: Նրա ստեղծագործության մեջ շատ բան դուրս էր գալիս ընդունված կարգերի սահմաններից, նրա գրական հայացքները տարբերվում էին լայնորեն ընդունված հայացքներից: Նույնը կարելի էր ասել նաև նրա անհատականության մասին: Ցվետաևան դեռ երիտասարդ տարիքում խոստացավ ինքն իրեն միշտ հավատարիմ մնալ իր զգացմունքներին, իր հայացքներին ու իր գործին` անկախ ժամանակից ու հանգամանքներից: