Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
March 30, 2011

ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ



Ցանկացած դրամատիկական ստեղծագործություն միշտ գրվում է` ունենալով բեմադրվելու հեռանկարը: Պիեսն ընթերցելիս անգամ այն արդեն հայտնվում է ընթերցողի աչքի առջև, և յուրաքանչյուր ընթերցող էլ պիեսի հերիոսներին և սյուժեն պատկերացնում է յուրովի: Բեմի վրա նա արդեն կարող է տեսնել բոլորովին այլ կերպարներ ու պատմություն. դա կարող է հաճելիորեն զարմացնել նրան կամ ընդհակառակը: Հայ և համաշխարհային թատրոնի պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ պիեսի բեմադրությունը տապալվել է: Մինչդեռ հրաշալի խաղը կարող է հավերժացնել գրական ստեղծագործությունը կամ էլ հանդիսատեսի հիշողության մեջ գրական կերպարին հավերժացնել այդ դերասանի խաղով:

Հայ բեմի մեծ վարպետ Վահրամ Փափազյանի խաղը Շեքսպիրի ստեղծագործություններում շատերն են հիշում, թեև նրա խաղը չեն էլ տեսել, բայց ասում են` իսկապես անկրկնելի էր Օթելլոն նրա կատարմամբ ։ Եվ արդեն դարից ավելի, թեկուզ հիշողությունների մեջ, նա մնում է իր բարձունքում: Ցավոք ոչ միշտ են պահպանվում թատերական բեմադրությունների տեսագրությունները, և դրանց մասին տեղեկանում ենք միայն թատերագետների ու ականատեսների գրառումներից
Այսօր մենք ունենք հնարավորություն դիտելու այդ ներկայացումները` նոր դերասանական խաղով, նոր մատուցմամբ ու ռեժիսորական աշխատանքով: Իսկ գեղարվեստական ստեղծագործությունների էկրանավորված տարբերակների անգամ առաջին նմուշները տեխնիկական լուրջ նվաճումների շնորհիվ կարող են հավերժ պահպանել իրենց գոյությունը:
Գրական երկը, բեմադրությունը և էկրանավորումը, սրանք թեև նույն նյութն են ներկայացնում, սակայն կարող են միանգամայն այլ կերպ ազդել ու հուզել դիտողին կամ ընթերցողին, կարող են սիրվել առավել կամ պակաս չափով: Նրանցից մեկը կարող է ավելի հաջողված լինել` պայմանավորված ամենատարբեր հանգամանքներով: Տարածված կարծիք կա, որ գրքի էկրանացումը երբեք չի կարող գերազացել իր տպագիր օրիգինալին: Սակայն կան այնպիսի ֆիլմեր, որտեղ սյուժեի, հերոսների և ընդհանուր մթնոլորտի տեղափոխումը գրքի էջերից դեպի մեծ էկրան միայն դրական է անդրադառնում ստեղծագործության որակի վրա՝ էլ ավելի ընդգծելով վառ կերպարները, անսպասելի շրջադարձերը և այլն: Այստեղ բնականաբար մեծ դեր են խաղում ռեժիսորական լավ աշխատանքը, դերասանների բնական խաղը, երաժշտական ձևավորումը և այլն
Իսկ շատ հաճախ էլ էկրանավորումը գերազանցում է ստեղծագործությունը:
Դժվար է գիրքն ընթերցելուց, այն յուրովի վերապրելուց հետո դիտել այն տարբերակը, որը մատուցում են դերասանները և ռեժիսորները: Դրանք գրեթե միշտ տարբերվում են մեր ՙտեսած՚ ու ՙզգացած՚ աշխարհից, իսկ երբեմն էլ մինչև անճանաչելիության փոփոխված են լինում:
Բնական է և պետք է ընդունել, որ եթե թատերական պիեսը կարող է նույնությամբ բեմադրվել, ապա ֆիլմը չի կարող ճշգրիտ կերպով և ամեն մանրուքով արտացոլել գրքի ողջ բովանդակությունը: Դրանք համեմատելը շատ դժվար է: Կարող է լինել հրաշալի ֆիլմ, բայց երբ այն համեմատում ես այն գրքի հետ, որի հիման վրա է այն նկարահանված, ապա տեսնում ես, որ ֆիլմը չի կարող հասնել գրքի խորությանը և մակարդակին: Բայց միևնույն ժամանակ կինոն էլ կախարդական աշխարհ է և հրաշալի բաներ կան այնտեղ, որ բացակայում են գրքի մեջ:










      Իսկ այստեղ կարող եք գտնել Շեքսպիրին և նրա գործերի բեմադրություններն ու էկրանավորումները.... սյուդա ....


http://aleksanyan.blogspot.com/2011/03/vs-vs_4446.html

Անգլիացիների հետ այնքան էլ չէ, հա՞.... լավ Անտոն Պավլովիչ Չեխովն ու մյուսները այստեղ են ձեզ սպասում ... պռաշու..... 

http://aleksanyan.blogspot.com/2011/03/vs-vs_7801.html

Եվ ահա վերջապես, մերը, հայկականը...


http://aleksanyan.blogspot.com/2011/03/vs-vs_6470.html

ՎՍՅՈ... :)

0 Մեկնաբանություն: