Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
May 3, 2011

ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ... ՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ. ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ ԳՈՐՇ ԳԱՅԼԸ


Հեքիաթի հերոսներն ապրում են հեքիաթի մեջ և թվում է` ամեն անգամ երբ մենք հեքիաթը նորից ու նորից ենք կարդում, հեքիաթի հերոսները ամեն ինչ սկսում են նորից ու մեր աչքի առջև բեմադրում են ողջ հեքիաթը: Ստացվում է հեքիաթի հերոս լինելն էլ է աշխատանք: Իսկ քանի որ միշտ պետք է նույն բանն անել, ստացվում է արդեն ձանձալի աշխատանք: Եվ հեքիաթը նորովի մշակող հեղինակն էլ որոշում է իր հերոսի կյանքը մի քիչ ավելի հետաքրքիր դարձնել, նրա արկածներն արդեն հնացել են, ավելացվում են: Կարմիր Գլխարկի հետ այդպես է վարվում ժամանակակից արձակագիր Արփի Ոսկանյանը: Ահա Կարմիր Գլխարկի ևս մեկ, չափազանց հետաքրքիր տարբերակ, որտեղ գործողությունները տեղի են ունենում այնքան արտասովոր ու սովորական, ինչպես մեր մարդկային առօրյա կյանքում: 
Երբ կյանքը վազում է, իսկ մարդիկ էլ վազում են ժամանակի հետևից, քչերն են կարողանում կանգ առնել ու հասկանալ, թե իրենք ինչ են անում, ինչով են զբաղված, ինչ ստի մեջ են ապրում և ինչպես են խաբում իրենք իրենց: Իսկ երբ մեկը կանգ է առնում ու սկսում մտածել այս հարցերի շուրջ, պարզվում է, որ ժամանակ չկա ու պետք է կամ շարունակել վազել կամ էլ գնալ մինչև վերջ, հոսանքին հակառակ:
Կարմիր Գլխարկն էլ Արփի Ոսկանյանի հեքիաթում ապրում է այդ վազքի մեջ, հերթական մի օր օր, հերթական անգամ  տատիկին կարկանդակ տանելիս թողնում է ասֆալտապատ կարճ ճանապարհն ու գնում անտառի միջով: Ու հասկանում է, որ օրը շատ տարօրինակ է, գայլ չկա: Գայլը չկա ու Կարմիր գլխարկը խուճապի է մատնվում: Ու ինչպես երազում հազիվ լսելի և միևնույն ժամանակ սարսափելի բարձր ձայնով Կարմիր Գլխարկը կանչում է Գայլին, և ոչ մի պատասխան: Քարացած, ընդունված կանոններից մի փոքրիկ շեղում և Կարմիր Գլխարկը դուրս է գալիս իր ուղեծրից, առանց գայլի ինքը չկա, առանց Գայլին հանդիպելու ինչպես կարելի է գնալ տատիկի տուն, առանց գայլի ինչ կարելի է անել…Այլընտանք են դառնում կուշտ ու մեղավոր հայացքներով փայտահատները, որ հեքիաթային բարի փրկարարներից վերածվել են կեղտոտ հարբեցողների ու շվարած, ոչինչ չհասկացող Կարմիր Գլխարկին էլ են արբեցնում, համբուրում ու մի քանի րոպեից նստած է կոճղին Կարմիր Գլխարկը` շորերը պատառոտված, գլխարկը ճմրթված, մազերը բիզ-բիզ, շրթունքը չանգռած, աչքի տակը կապույտ` ասես «անձրևից հետո» թեմայով բնանկար լինի հարբած-փռված փայտահատների շրջանակի մեջ:
Ու այդ ընթացքում անցնում են բոլոր հեքիաթների հերոսները, ամեն մեկը շտապում է իր հեքիաթային գործին, այնքան բնական, ասես հենց այդպես էլ պետք է լիներ: Բոլորը կան, բոլորն իրենց տեղում են, բացի Գայլից: Իսկ Գայլը այդ ուղեծրից ինքնակամ է դուրս եկել: Դուրս է եկել մի բան հասկանալու, մի բան փոխելու, ինքն իրեն փոխելու համար: Եվ երբ երկար ժամանակ անց վերջապես հայտնվում է, բոլորովին այլ բան է հարցնում, հեքիաթային «օրենքից» դուրս մի բան.
«- Ո՞նց ես:
-
Լավ եմ,- պատասխանեց Կարմիր Գլխարկը նույն անտարբերությամբ ու իբր շփոթվեց,- բայց դու ուրիշ բան պիտի հարցնեիր:
-
Ուրիշ ի՞նչ:
-
Թե ուր եմ գնում:
-
Բայց դու նստած ես ու ոչ մի տեղ էլ չես գնում:
-
Գնում եմ,- Կարմիր Գլխարկը վեր կացավ ու թեթևակի երերալով մի քանի քայլ արեց:
-
Իսկ գուցե ես չեմ ուզում իմանալ, թե ուր ես գնում:
Կարմիրը զարմացած նայեց Գայլին.
-
Անհնարին է:
-
Ինչո՞ւ:
-
Որովհետև դու ուզում ես ինձ ուտել:
-
Ուզում եմ` կուտեմ, էլ ինչի՞ս է, թե ուր ես գնում»:
Կարծես Գայլն ուզում է այն բազմաթիվ հարցերի պատասխանը գտնել, որոնք տանջել են ընթերցողներին ու երևի բոլոր գայլերին ու Կարմիր Գլխարկներին. Իսկապես ինչու էր պետք այքաներկար սպասել Կարմիր Գլխարկին ուտելու համար: Հետո արդեն Կարմիր Գլխարկի ու Գայլի խոսակցությունը դառնում է առօրյա, այնքան ծանոթ, իսկական աշխատաքային խոսակցություն. Հեքիաթն էլ աշխատանք է, գործարք.
«- Գայլ, ի՞նչ է պատահել քեզ, ինչո՞ւ այսքան ուշացար:
-
Ասենք` խմելով էի ընկել:
-
Ինչպե՞ս, աշխատանքային ժամի՞ն, երբ պարտավոր էիր լինել այս թփի հետևո՞ւմ:
-
Բայց դու էլ էիր խմում, չէ՞: Էն էլ փայտահատների հետ: Ամոթ է: Էդ երբվանի՞ց քեզ կարելի է, ինձ չի կարելի:
-
Եթե դու չուշանայիր, ես չէի խմի: Ու ոչ էլ... – Կարմիր Գլխարկը սկսեց հեծկլտալ,- ախր անտառով անցնելիս պիտի ճանապարհս կտրեիր, ադպես է գրված, դա քո աշխատանքն է, որի շնորհիվ դու գոյատևում ես, և պետք է ասել` ոչ վատ:
-
Պետք է ասել, որ Ձյունափայլը տասն անգամ ավելին էր առաջարկում իր խորթ մորը խժռելու դիմաց, Մոխրոտն էլ խոստացավ հայրական տան վաճառքից ստանալիք գումարը հետս կիսել, եթե քույրերին ապառիկ ուտեմ: Խեղճ աղջիկը... Իսկ դու ասում ես: Էժան աշխատուժ եք գտել, ահա թե ինչ»:
Օրը արդեն սխալ էր գնացել, և ահա Գայլը հայտարարում է, որ դուրս է  գալիս աշխատանքից, հենց այդպես, դիմում է գրում ու աում, որ հրաժարվում է այսուհետև խժռել Կարմիր Գլխարկին, չէ՞ որ դա արդեն ձգվում է մի ողջ հավերժություն: Ու ամեն օր Կարմիր Գլխարկին ու տատիկին տեսնելը սրտխառնուք է առաջացնում, այնքան, որ Գայլը բուսակեր է որոշում դառնալ, այքնան որ Գայլը Ավետարան է կարդում և այդ Ավետարանն ասում է նրան`մի կեր:

Հուսահատված Կարմիր Գլխարկը դեպքերի բնականոն ընթացքին վերադառնալու համար ամեն ինչ պատրաստ է` համոզել, խնդրել, լաց լինել և վերջապես ամենակարևորը` իր կարմիր գլխարկը նվիրել Գայլին: Այդպես էլ անում է ու իր գլխարկի հետ զրկվում է նաև ինքն իրենից: Այլևս ոչ ոք է: Այլևս այն աղջիկը չէ, որը տատիկի տուն էր գնում, այն աղջիկը չէ, որ գայլին պետք է հանդիպեր, այլևս Կարմիր Գլխարկ չէ:
Իսկ Գայլը…Կարմիր գլխարկով գայլը, նա արդեն իսկական փիլիսոփա է, կյանքից զզված, ամենքից զզված ու օտարացած գայլ արարած. «Դո՞ւ գիտես, թե ինչ է սրտխառնուքը: Իսկ օտարացո՞ւմը: Դու գաղափար ունե՞ս` ինչ բան է աբսուրդըԴու նույնիսկ Դոստոևսկի չես կարդացել, թշվա՛ռ...»,-շպրտում է նա աղջկա երեսին:
Մեղքի զգացումը խեղդում է գայլին, նա էլ չի կարողանում դիմանալ ու որոշել է փոխվել, անկեղծորեն որոշել է ու հավատում է, որ մարդը կարող է փոխել իր ճակատագիրը, բայց աղջիկը հիշեցնում է նրան` Մարդը, բայց ո՛չ գայլը, Գա՛յլ:
Բայց Գայլին չեն պատրաստվում հանգիստ թողնել: Հեքիաթը մխտռել նրան թույլ չեն տա. կյանքի ծամծմված կեղծիքը փոխել ոչ ոքի թույլ չեն տա: Չես անում ինքնակամ, կստիպենք. և փայտահատները շալակեցին գայլին, տարան ու ստիպեցին, որ ուտի քնած տատիկին: Հետո, որոշ երկմտանքով, բայց ստիպեցին նույնն անել Կարմիր Գլխարկի հետ, որն ըստ էության Կարմիր Գլխարկ էր միայն նախկինում և փաստորեն նույնիսկ անուն չուներ, ու պարզ չէր, թե որքանով է արդարացվում նրան ուտելը գործողության զարգացման, կոնֆլիկտի ու գերխնդրի տեսանկյունից: Բայց Գայլն այլընտրանք չուներ և որոշեց այս անգամ գործը հասցնել մինչև վերջ. Կարմիր Գլխարկի հարցը լուծելուց հետո նա հերթով կուլ տվեց բոլոր փայտահատներին, ապա՝ աղմուկի վրա օգնության հասած որսորդին իր հրացանով, այնուհետև՝ տունը շրջապատած ոստիկաններին իրենց մեքենաներով, հետո՝ հոգեբուժարանի բժիշկներին ու հիվանդներին, հետո` բոլոր մարդկանց ու կենդանիներին, գայլերին անգամ, ողջ խոտը, ծառերը, քարերը, ժայռերը:
Մի պահ, իհարկե, մտածեց, որ գուցե արդարացի չէ ինչ-որ մի հեքիաթագրի պատճառով խժռել ամեն բան: Մի քանի օր նույնիսկ, մեղքի զգացումից խեղդվելով, նստել- նայում էր լուսնին ու աղիողորմ ոռնում: Բայց արդեն ուշ էր, և նա կուլ տվեց լուսինը, հետո բոլոր աստղերը, մոլորակը, որի վրա նստած էր: Կերավ ամենը, ինչ հնարավոր էր ու անհնար էր ուտել:
Եվ երբ ուտելու ոչինչ չմնաց, և հանգիստ կարելի էր ոչինչ չուտել ու մեղքի զգացում չունենալ, և ոչ մի զգացում չկար, և նույնիսկ իր լինելն էր հարցականի տակ, քանի որ ոչ ոք չէր կարող վկայել այդ մասին, բացի իրենից, կարմիր գլխարկով գայլը, մութ, ցուրտ, ամայի տիեզերքում մեն-մենակ կախված, կարմիր գլխարկը ավելի ու ավելի պինդ հագցնելով գլխին, մտածում էր, թե տիեզերական ընդգրկում ունեցող ինչ մի բան մտածի և ինչքան մտածում էր, ոչ մի խելքը գլխին բան գլուխը չէր գալիս»: 
 Գայլը գնաց մինչև վերջ, իսկ վերջը ոչ այլ ինչ էր, քան դատարկություն, որովհետև բողոքում ես, բողոքում կյանքի օրենքների դեմ, այն առօրեականի, ինչ քո շուրջ է, ինչ արդեն խեղդում է, իսկ երբ քանդում ես ամեն ինչ, քեզ զգում ես  տիեզերքում մեն-մենակ կախված գայլի տեղում: Իհարկե կարող ես ընտրել մյուս ճանապարհը` Կարմիր Գլխարկի ճանապարհը, բայց դա էլ ըստ էության ինքնության կորստի ճանապարհն է, և եթե ոչ գայլը, ապա կյանքը քեզ կուլ կտա, ոչ ինքնությունդ կմնա, ոչ էլ դու ինքդ: 
Հավերժ պտտվող անիվը դուրս թռավ իր ընթացքից ու գնաց անհայտության մեջ:
Հեքիաթն այնքան արդիական է իր ներքին հոգեվիճակով ու աշխարհով, որ բոլորովին զարմանալի չեն թվում ժամանակակից կյանքի մասնիկների առկայությունը հեքիաթում, ոչ ասֆալտապատ փողոցը, ոչ հեռուստացույց դիտող տատիկը, ոչ էլ մեքենաներով ոստիկաններն ու հոգեբուժարանի բժիշկները: Արփի Ոսկանյանի այս  հեքիաթը  կարդացվում է մի շնչով, ասես վազքով: Զարմանալի, անսպասելի, նաև ծիծաղելի և այնքան արդիական հեքիաթ:



Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: