
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի որոշմամբ նրանց համար նաև հատուկ տոն է սահմանվել: Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշում են ֆուտբոլի միջազգային օրը:
Ֆուտբոլի մասին առաջին անգամ Չինաստանում են հիշատակում դեռ 2000 տարի մ.թ. առաջ:
Խաղը նրանք կոչում էին Ցու Չյու, այսինքն` հարված ոտքով, և խաղի միջոցով չինացի զինվորները պահպանում էին լավ մարզավիճակը:
Խաղը նրանք կոչում էին Ցու Չյու, այսինքն` հարված ոտքով, և խաղի միջոցով չինացի զինվորները պահպանում էին լավ մարզավիճակը:
Հազարամյակների ընթացքում իբրև գնդակ, օգտագործվել են ամենատարբեր պարագաներ` թշնամու զինվորների գլուխներից մինչև մեր օրերի երազանք իդեալական ֆուտբոլի գնդակը:
Իսկ այ դարպասի ցանցի գործն ավելի հեշտ է, այն առաջին անգամ օգտագործել են Անգլիայում 1891 թվականին, թե չէ գնդակներն առանց այդ էլ ուր ասես թռչում են:
Ֆրեդ Դևիս անունով մի անգլիացի, ֆուտբոլային մեկ սեզոնի ընթացքում մարզադաշտի մոտակա գետից հանել է 130 գնդակ:
Ֆուտբոլ խաղում են բոլորը` բակի երեխաները, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները, երգիչները, հաղորդավարները, անգամ քաղաքական գործիչներն ու նախագահները, միայն վեց երկրում ֆուտբոլը պաշտոնապես արգելված է, այդ երկրների թվում են Աֆղանստանն ու Գրենլանդիան:

Ֆուտբոլ սիրում են ոչ միայն մարդիկ: Մի հոլանդացի ֆուտբոլային ողջ սեզոնի համար 2 տոմս էր գնել` մեկն իր, մեկն էլ իր շան համար:

Իհարկե, ֆանատիզմը ուր ասես կարող է հասցնել մարդկանց` վերջերս դատարանը մերժեց մի բուլղարացու հայցը, որը ցանկանում էր իր անունը դարձնել Մանչեսթր Յունայթեդ:

Ֆուտբոլը միայն մարզաձև չէ, այն համախմբում է միլիոնավոր մարդկանց: Ֆուտբոլը հավատ է ու պայքար սիրելի թիմի, հաղթանակի ու հաջողության համար: Ուզում եք ասել, որ դուք այդ միլիոնի մեջ չեք և այս տոնն էլ բոլորովին ձեզ համար չէ...
Քանի դեռ ֆուտբոլասերները մինչև լուսաբաց տոնում են իրենց օրը, դեկտեմբերի տասնմեկին էլ տանգոյի սիրահարները կարող են միանալ նրանց. Սա արդեն տանգոյի միջազգային օրն է:


Տանգոյի ամենակարևոր պայմանն է` պարը ղեկավարում է տղամարդը, եթե կինը փորձի ղեկավարել, պարը մեռնում է, սակայն ասում են նաև որ տանգոն պար-իմպրովիզացիա է, զույգը այստեղ մեկ ամբողջություն է , 2գլուխ, 4 ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն:

Բարձրաձայն հրավերը կարող է դիտվել իբրև վիրավորանք:
Տանգո նույնպես պարում են անկախ տարիքից, պարում են ամբողջ աշխարհում և ապրում են այս պարով:
Տանգո՞, թե՞ ֆուտբոլ. որոշեք ինքներդ, կարևորը տոնական տրամադրությունն է, իսկ այն կարելի է ստեղծել ամեն օր` անգամ առանց ֆուտբոլի ու տանգոյի...
Հ. Գ. Ես այնուամենայնիվ կընտրեի նրանցով…
0 Մեկնաբանություն: