Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 29, 2010

ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ

19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին, հեղափոխության նախօրեին, աշխարհը ցնցած երկու համաշխարհային պատերազմների շրջանում, Ռուսաստանում ստեղծվեց  համաշխարհային գրականության նորագույն ժամանակների թերևս ամենագեղեցիկ  ու նշանակալի «կանացի» պոեզիան` Աննա Ախմատովայի ստեղծագործությունը:
Քննադատները հաճախ երիտասարդ Ախմատովային համեմատում էին հին հունական սիրո երգիչ Սապֆոյի հետ և անվանում ռուսական Սապֆո:
                             Մինչև այսօր էլ շարունակվում է վեճը և դեռ երկար կշարունակվի այն մասին, թե ով է 1-ին ռուս բանաստեղծուհին` Ախմատովան, թե Ցվետաևան: Ցվետաևան իսկական նորարար էր: Եթե բանաստեղծական նորամուծությունները պատենտավորվեին, Ցվետաևան միլիոնատիրուհի կլիներ: Իսկ Ախմատովան ոչ թե նորարար էր, այլ պահապանն էր դասական ավանդների, գրականության փրկիչը գեղարվեստական ամենաթողությունից: Ախմատովան իր բանաստեղծություններում պաhպանեց Պուշկինին ու Բլոկին, Տյուտչևին և Նեկրասովին: Իսկ ամենամեծ ազդեցությունը նրա վրա թողել է Ինոկենտի Անենսկու պոեզիան: Ախմատովայի առաջին գրքերի բանաստեղծություններըԵրեկո», «Սպիտակ երամ»)  գրեթե բացառապես սիրո մասին էին: Նրա նորարարությունը արտահատվեց հենց այս, թվում է, թե ավանդաբար հավերժական դարձած ու բազմիցս արծարծված թեմայում:


Արքայազն իմ,չէ, ես նա չեմ,
Ում տենչում ես, իմ մեջ փնտրում,
Շուրթերը իմ վաղուց արդեն
Գուշակում են, չեն համբուրում:
Մի կարծիր, թե տենդի մուժում
Կամ տրտմության մեջ մի լռին,
Դժբախտություն եմ ես գուժում.
Դա պարզապես արհեստն է իմ:
Ես կարող եմ սովորեցնել՝
Երազն ինչպես կոչել կյանքի ,
Ոնց մեկընդմիշտ ընտելացնել՝
Ինչ սիրվել է թեթևակի:
Փա՞ռք ես ուզում, ինձնից վստահ
Խորհուրդ հարցրու, չես փոշմանի:
Բայց հավատա` ծուղակ է դա,
Ուր խինդ ու լույս քեզ չեն գտնի:
Դե,իսկ հիմա դու  տուն գնա
Ու, ինչ եղավ տուր մոռացման,
Մեղքիդ համար, հանգիստ մնա,
Աստծուն կտամ ես պատասխան:

 Ժամանակակիցների ուշադրությունը Ախմատովան գրավեց հենց իր առաջին բանաստեղծություններով, բայց, ցավոք, ակմեիզմի  ծանր հետքը դեռ երկար պահպանվեց երիտասարդ բանաստեղծուհու գործերում: Նրա ստեղծագործությունները մեկ ակմեիզմ էին համարում, մեկ սիմվոլիզմ, ապա մեկ այլ ուղղության արդյունք:
Ախմատովան, իսկապես, իր ժամանակաշրջանի ամենավառ հերոսուհին է, որ իր ընթերցողին ներկայանում է ամենաբազմազան կանացի ճակատագրերով` սիրուհու և կնոջ, այրի կնոջ և մոր, դավաճանած և լքված կնոջ: Նա ստեղծեց  կնոջ հոգու մի ամբողջ գիրք. Նա արվեստ բերեց շրջադարձային դարաշրջանի կնոջ էությունը :
Աննա Ախմատովան (իսկական ազգանունը - Գորենկո) ծնվել է 1889 թ. հունիսի 11-ին(23-ին) պաշտոնաթող ծովային ինժեների ընտանիքում: Դստեր ծննդից մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվում է Ցարսկոյե Սելո: Այստեղ Ախմատովան դառնում է Մարինյան ավագ դպրոցի ուսանողուհի, սակայն յուրաքանչյուր ամառ անց է կացնում Սեւաստոպոլում: Ցարսկոյե Սելոյում ապրած տարիների մասին նա մեծ ջերմությամբ է հիշում իր ինքնակենսագրական գրառումներում: Իր կյանքի մեծ մասը նա հենց այնտեղ է  անցկացնում. երևի այդ պատճառով էլ նրա բանաստեղծություններում արքայական վեհություն կա: Նա իսկապես ռուս պոզիայի թագուհին է:
Առաջին բանաստեղծությունները նա գրում է 11տարեկանումԻնձ համար բանաստեղծությունները ոչ թե Պուշկինով ու Լերմոնտովով սկսվեցին, այլ Դերժավինի ու Նեկրասովի բանաստեղծություններով. դրանք անգիր գիտեր իմ մայրը, - գրում է Ախմատովան: - Գիմնազիայում սկզբում ես վատ էի սովորում, հետո շատ ավելի լավ, բայց միշտ էլ առանց ոգևորվածության»:
1905 թ ծնողների ամուսնալուծությունից հետո, Ախմատովան մոր հետ տեղափոխվում է Եվպատորիա: 1906 - 1907 տարի. նա սովորում է Կիեւի Ֆունդուկլեևյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանում: Իսկ 1908 - 1910 թթ. նա Կիեւի համալսարանի կանանց համար նախատեսված իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի էր:
Ճակատագրի բերումով խաչվում են երկու ռուս մեծ բանաստեղծների` Ախմատովայի և Գումիլյովի ուղիները: Գիմնազիայի ուսանող Նիկոլայի հետ Աննան ծանոթանում է 14 տարեկանում: Նա արդեն գրում էր բանաստեղծություններ, շատ էր կարդում` և թույլատրելին, և անթույլատրելին: Սև երկար մազերով, մեծ լուսավոր աչքերով, թխադեմ ու նրբակազմ աղջիկը գրավում է Գումիլյովին և ստիպում նրան երկար պայքարել իր սրտին հասնելու համար: 1907 թվականին Գումիլյովը տպագրում է Ախմատովայի «Նրա ձեռքին բազմաթիվ փայլուն օղակներ կան»՚ բանաստեղծությունը: 1910 թվականի ապրիլ 25-ին Դնեպրի առափնյա գյուղերից մեկի եկեղեցում Ախմատովան և Գումիլյովն ամուսնանում են: Բայց Գումիլյովը չգիտեր, որ ամուսնանում է Մեծ բանաստեղծուհու հետ: Նա ասում էր.Կինը և ամուսինը բանաստեղծություններ են գրում. ախր դա ծիծաղելի է: Դու այնքան տաղանդավոր ես, կարող ես մեկ այլ բանով զբաղվել, օրինակ` բալետով: Այսօր սա իսկապես ծիծաղելի է հնչում:
Այս զույգի ամուսնական կյանքը շատ կարճ տևեց։ Անձամբ Գումիլյովն իրենց հարաբերությունները որակում էր որպես սիրային պատերազմ։ Նիկոլայ Ստեպանովիչը «Օձ վարժեցնողը» բանաստեղծության մեջ գրում է.
ՙ...Եթե ինձ վիճակված է մեռնել վարժեցնողի մահով,
Ապա գիտեմ, որ ձեզ գերող այդ հրեշի ձեռքով պետք է ես մահանամ..


Իսկ Աննա Անդրեևնան իր ամուսնուն ձոնել է հետևյալ տողերը.



Դու կարծում էիրթե ես ել նա եմ ,
Ում կարող ես հեշտ մոռացության տալ.
Որ լաց աղերսով ես կթառամեմ
Աշխետ նժույգիդ սմբակների տակ:
Կամ հեքիմներից կսկսեմ խնդրել
Արմատիքներ ու ջուր հմայական՝
Քեզ ուղղարկելու ահարկու նվեր՝
Անուշ թաշկինակն իմ նվիրական:
Անիծված լինեսԷլ ոչ հառաչով,
Ոչ հայացքով չեմ դիպչի պիղծ հոգուդ:
Երդվում եմ սակայն եդեմյան այգով,
Երդվում եմ տիրոջ պատկերով զորեղ,
Վառ գիշերների վկա մեր որդով-
Չեմ վերադառնա քեզ մոտ էլ երբեք:
Սխալվում ես, ո՛վ, անիծված...
Թող դժոխքի արժանանաս...՚

1921 թ. օգոստոսի 16-ին իր նախկին ամուսնու հասցեին արված անեծքն Ախմատովան լրացնում է ևս մեկ երկիմաստ բանաստեղծությամբ.
                                                 Թող չլինես ողջերի մեջ
28 պարկուճ վրադ դատարկվի
Ձնակույտում թաղված մնաս...՚
Ութ օր անց Գումիլյովին մեղադրում են հակակառավարական դավադրություն կազմակերպելու մեջ և գնդակահարում։ Ախմատովա-Գումիլյով զույգի հարաբերությունները մենամարտի էին նման. կինը անհնազանդ ու ինքնահաստատման որոնումների մեջ է, ամուսինը ցանկանում է մնալ ինքն իրեն հավատարիմ, անկախ և իշխող։ Նրանց սիրավեպն անպտուղ չէր, քանի որ նախկին ամուսինները միմյանց ձոնեցին իրենց թերևս լավագույն բանաստեղծությունները։ Եվ, իհարկե, նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց նրանց որդին` Լև Գումիլյովը: Եվս 7 տարի անց նրանք բաժանվեցին:
1911 թվականին Ախմատովան, իր համար կեղծանուն ընտրելով մայրական գծով իր նախատատի ազգանունը, սկսում է հրատարակել իր բանաստեղծությունները Սանկտ Պետերբուրգի ամսագրերում, այդ թվում` «Ապոլլոն»-ում: 1910-12 թթ. ճանապարհորդում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։
1912թ. լույս է տեսնում Ախմատովայի առաջին ժողովածուն` «Երեկո» վերնագրով:  «Երեկո» ժողովածուի բանաստեղծությունները այնպիսի թախիծով էին պարուրված, որ բնորոշ է իմաստուն և արդեն դառնություններ տեսած սրտին: 1914թ. լույս է տեսնում Ախմատովայի 2-րդ ժողովածուն` «Վարդարանը», որը շարունակում էր «Երեկոյի»՚  քնարական սյուժեն: Երկու ժողովածուներում էլ կենտրոնականը բանաստեղծուհու կերպարն է, ինչի պատճառով հաճախ այս գրքերը համարել են «քնարական օրագրեր»: Երկրորդ ժողովածուից հետո արդեն պարզ է դառնում, որ Ախմատովայի երկրպագուները միայն սիրահարված դեռահասները չեն: Նրա պոեզիայով էին հիացած սկսնակ բանաստեղծներ Մարիա Ցվետաևան և Բորիս Պաստեռնակը: Վալերի Բրյուսովը եւ Ալեքսանդր Բլոկը, բանաստեղծներ, ովքեր իրենց ազդեցությունն են թողել Ախմատովայի բանաստեղծական ոճի վրա, նույնպես դրական էին արտահայտվում Ախմատովայի մասին:

Այս տարիներին Ախմատովան դառնում է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար, նրան պատկերում են մի շարք նկարիչներ, նրան են ձոնվում  բազմաթիվ բանաստեղծություններ: Նրա պոեզիան դառնում է ակմեիզմի դարաշրջանի պետերբուրգյան գրական կյանքի անբաժան մասը: 1914թ. Ռուսաստանում ծանր ժամանակներ են սկսվում: Տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունն է թողնում նաև գրական կյանքի վրա: Ամսագրերը և թերթերը փակվում են, հետևաբար և Ախմատովայի հաջորդ գիրքը` «Սպիտակ երամը» լայն արձագանք չի գտնում մամուլում: Սովն ու ավերածությունները ավելանում էին օր օրի: Ախմատովան աշխատում էր գրադարանում: Պատերազմական շրջանի ողբերգությունը իր արձագանքն էր գտնում բանաստեղծուհու պոեզիայում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ի տարբերություն շատ բանաստեղծների Ախմատովան չի լքում հայրենիքը:
1921թ. նա ամուսնանում է գիտնական- ասորագետ Վլադիմիր Շիլեյկոյի հետ, սակայն մի քանի ամիս անց բաժանվում է: Նույն տարում ձերբակալվում և գնդակահարվում է Նիկոլայ Գումիլյովը:
1922թ. փաստացիորեն ամուսնանում է արվեստագետ Նիկոլայ Պունինի հետ, որին 1935թ. Ախմատովայի որդու` Լև Գումիլյովի հետ ձերբակալում են: Պունինից Ախմատովան բաժանվում է 1938 թ.-ին: Հետագայում Պունինին և Գումիլյովին կրկին ձերբակալում և դատապարտում են 10 տարվա տաժանակիր աշխատանքի: Պունինը մահանում է աքսորավայրում, իսկ որդու ազատության համար պայքարը Ախմատովան այդպես էլ չի դադարեցնում: Սակայն 1956 թ. աքսորից վերադարձած որդու և Ախմատովայի հարաբերությունները դառնում են շատ լարված. որդին չէր հավատում, որ մայրը մտահոգվել է իր ազատությամբ:
Արդեն 1924 թ.-ից սկսած Ախմատովայի բանաստեղծությունները դադարում են տպագրել: 1923 թ.-ին պետք է լույս տեսներ  նրա երկհատոր ժողովածուն, սակայն հակառակ բոլոր ջանքերի տպագրությունը ձախողվում է: Աննա Ախմատովան, ինչպես և իր սերնդի շատ պոետներ, հայտնվում է այն իրավիճակում, երբ ստեղծագործությունները վտանգի էին ենթարկում իրենց հեղինակի կյանքը: Գրե՞լ, թե՞ չգրել: Երկու տարբերակն էլ կարող էին հանգեցնել իր կամ էլ որդու ձերբակալությանը: Սակայն ի վերջո ընտրելով գրելու տարբերակը՝ Ախմատովան նաև ապացուցում է, որ գրականությունը կարող է նաև կյանք փրկել ու իմաստավորել այնԱյս ընթացքում զբաղվում է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի կյանքի և ստեղծագործության, հին Պետերբուրգի ճարտարապետության ուսումնասիրությամբՄիայն 1940թ. է լույս տեսնում փոքրիկ ժողովածու` «6 գրքից», իսկ հաջորդը 2-ը լույս են տեսնում միայն 1960-ականներինԲանաստեղծություններ» (1961), «Ժամանակի վազքը» (1965)):
2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ախմատովան ստիպված է լինում հեռանալ սիրելի Պետերբուրգից: Նա հաճախ էր այցելում հիվանդանոցներ, բանաստեղծություններ կարդում վիրավոր զինվորների համար: Պատերազմական տարիներից հետո Ախմատովան շատ էր զբաղվում գեղարվեստական թարգմանություններով: Վերադարձին նա գտնում է Պետերբուրգի սարսափելի ուրվականը միայն: Ցնցված իր տեսածից նա գրում է «3 յասաման» և «Հյուր մահվան մոտ» արձակ գործերը: «Արձակը ինձ միշտ էլ խորհրդավոր ու գրավիչ էր թվում: Բանաստեղծության մասին ես ամեն ինչ գիտեի, արձակի մասին` ոչինչ: Իմ 1-ին փորձը շատերն էին գովում, իսկ ես, իհարկե, չէի հավատում»,- գրում է Ախմատովան:
1946թ. Ախմատովային ծաղրական քննադատության են ենթարկում` ստոր և դաժան ձևով վիրավորելով, անվանելով «կես-միանձնուհի, կես- անառակ»: Նրան սկսում են արգելել հասարակական ելույթները, որովհետև որտեղ որ հայտնվեր Ախմատովան, ներկա գտնվողները ինքնաբերաբար ոտքի էին կանգնում: Սակայն Ստալինի մահից հետո վերականգնվում է Ախմատովայի փառքը, Ախմատովայի կյանքի վերջին տարիներին հասարակությունը 20-ամյա ընդմիջումից հետո  վերադարձնում է նրան իր մեծության պատվանդանին: Իտալիայում նա արժանանում է Տաորմինի մրցանակի, ստանում Օքսֆորդի համալսարանի դոկտորի պատվավոր կոչում: 1963թ. Ախմատովան ավարտում է «Պոեմ առանց հերոսի» ստեղծագործությունը, որի վրա աշխատում էր 22 տարի: Ի տարբերություն ինքնասպան եղած Ցվետաևայի՝ Ախմատովան մահանում է` շրջապատված սիրով ու մեծարանքով 77 տարեկան հասակում: Մարմինն ամփոփված է Սանկտ Պետերբուրգում:
Ախմատովայի կյանքը հարուստ էր դարաշրջանի կարևորագույն իրադարձություններով և անձնական ողբերգություններով: Չստացված, անհաջող ամուսնություններ, մայրական ծանր ճակատագիր: Նա ստիպված էր վաղ համոզվել, որ անգամ զոհաբերելով իր բանստեղծական տաղանդը, նա միևնույն է չի կարողանա դառնալ սովորական կին: Ընտանեկան կյանքի փոքրիկ ուրախությունները նա միայն կյանքի վերջում է կարողանում վայելել: Երբ կարգավորվեցին նրա պարզ, մարդկային հարաբերությունները թոռնուհու` Անյա Կամինսկայայի և ընկերուհու` Նինա Օլշենսկայայի հետ, Ախմատովան իրեն ավելի երջանիկ էր զգում և շատ էր կարևորում դրանք, որովհետև իրեն վերջապես զգում էր տատիկի և ընկերուհու դերում: Նա կարողանում էր թափանցել իրերի ու երևույթների խորքը, քննարկել ամենաբարդ հարցեր, և դա նրան շատ հեշտությամբ էր տրվում, ինչպես և ցանկացած արտառոց ու անսովոր բան, ինչը, սակայն, չի կարելի ասել սովորական, կենցաղային բաների մասին
Արդեն առաջին բանաստեղծությունները Ախմատովային համառուսական ճանաչում են բերում։ Դրանք սկսնակի աշխատանքների նման չէին: Նրանցում երևում էր մեծ վարպետի ձեռագիրըՆրա ստեղծագործությունները առավելապես սիրային բնույթ ունեն` հագեցած դրամատիզմով, տագնապի, մոտալուտ աղետի սպասումով։


Я не знаю, ты жив или умер,—
На земле тебя можно искать
Или только в вечерней думе
По усопшем светло горевать.

Все тебе: и молитва дневная,
И бессонницы млеющий жар,
И стихов моих белая стая,
И очей моих синий пожар.

Мне никто сокровенней не был,
Так меня никто не томил,
Даже тот, кто на муку предал,
Даже тот, кто ласкал и забыл.


Մահվան, կորստյան, տխրության մոտիվները նրա պոեզիայի մշտական ուղեկիցներն են։ Ախմատովան հոգու նրբին ելևէջների, անցումների, հուզումների ու խռովքների պատկերման մեծ վարպետ է։ Ախմատովայի պոեզիայում կարևոր տեղ են գրավում հայրենիքի, հայրենասիրության թեմաները։
Բնապատկերը որոշիչ և ինքնուրույն դեր չի կատարում Ախմատովայի բանաստեղծություններում, այլ ավելի շատ լրացնում և արտաքին շրջանակի դեր է տանում:
                         "Широк и желт вечерний свет,
                                     Нежна апрельская прохлада.
Ты опоздал на много лет,
Но все-таки тебе я рада"
 Բնապատկերը միջոց է դառնում արտահայտելու բանաստեղծուհու հոգեվիճակը, ուռին, օրինակ, տխրության և բաժանամն խորհրդանիշն է, վարդը` ուրախության: Ախմատովան նաև պոեզիա վերադարձրեց Պուշկինի ժամանակներից հետո անհետացած Ցարսկոյե Սելոյի բանպատկերը
Նրա լեզուն ձգտում է պարզության, մոտ է խոսակցականին, միաժամանակ հագեցած իմաստային խտացումներով ու աֆորիզմներով։ Ախմատովայի յուրաքանչյուր բանաստեղծություն փոքրիկ նովել է` սեղմված 12-16 տողերի մեջ: Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր, այդ թվում ՙА в Августе зацвел жасмин՚, որը կատարում է Վալերի Լեոնտևը և ՙСмятение՚, որը կատարում է Իրինա Ալեգրովան:
Ախմատվայի բանաստեղծություններում 1-ին պլանում առօրյա, նույնիսկ կենցաղային երևույթներ են: Ախմատովան հազվադեպ է ասում «ես հիացած եմ», «ես հիասթափված եմ», «ուրախ եմ» կամ «տխուր»: Որքան ուժեղ են բանաստեղծուհու զգացմունքները, այնքան զուսպ է դրանց արտահայտումը: Ասում են, կյանքում էլ Ախմատովան ոչ մի ավելորդ բառ երբեք չէր ասում: Խստություն, արժանապատվություն և ինքնատիպ ոճ - այս բառերն են ամենից լավ բնորոշում Ախմատովային: Ախմատովայի արտահայտչաձերը գրեթե չեն փոփոխվել, բայց փոխվել է բանաստեղծությունների բովանդակությունը: Կյանքի առաջին կեսին նրա պոեզիան կարծես 4 պատի մեջ էր փակված, կտրված արտաքին աշխարհից: 30-ականների 2-րդ կեսից նա կարծես բաց է  անում իր սենյակի պատուհանները և դարի տագնապած քամին ներխուժում է սենյակ:
Պոեզիան նրա միակ ուժի աղբյուրն էր, նրա կյանքի միակ ճանապարհը և այն աշխարհը, որտեղ նա կարողացավ լիովին ինքնադրսևորվել: Ախմատովան զգում էր, որ անհրաժեշտ է լսելի դարձնել կնոջ ձայնը, արտահայտել աշխարհը  կնոջ հայացքով: Բանաստեղծուհին անշուշտ կկոտրվեր ու կհուսահատվեր այն քաոսից, որ իշխում էր նրա կյանքում, եթե այդ ամենը չվերածեր բանաստեղծության:
«Ես չեմ դադարել բանաստեղծություններ գրել: Ինձ համար նրանց մեջ է իմ կապը ժամանակի հետ, կապը մեր ժողովրդի նոր կյանքի հետ: Երբ գրում եմ, ապրում եմ իմ երկրի հետ նույն ռիթմով, նրա հերոսական պատմությամբ: Ես երջանիկ եմ, որ ապրել եմ այդ տարիներին, տեսել եմ այնպիսի իրադարձություններ, որոնց հավասարը չկա ողջ պատմության մեջ»:
Աննա Ախմատովա
Я живу, как кукушка в часах,
Не завидую птицам в лесах.
Заведут - и кукую.
Знаешь, долю такую
Лишь врагу
Пожелать я могу.

Я улыбаться перестала,
Морозный ветер губы студит,
Одной надеждой меньше стало,
Одною песней больше будет.
И эту песню я невольно
Отдам на смех и поруганье,
Затем, что нестерпимо больно
Душе любовное молчанье.


Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: