
J ԱՄՆ, 2009թ.
Փենսիլվանիայում երկու մարդ որոշեցին թալանել մի բենզալցակայան: Ամեն ինչ կարծես թե շատ հեշտ ստացվեց ու նրանք մեքենա նստելով հեռացան: Ոստիկանությունը սկսեց որոնողական աշխատանքները, և մի քանի ժամ անց հայտնաբերեց նրանց բենզալցակայանից ընդամենը մեկ ու կես կմ հեռավորության վրա: Վերջացել էր նրանց մեքենայի բենզինը: Ոստիկանները չկարողացան զսպել իրենց ծիծաղը, բայց և խոստովանեցին. եթե հանցագործները գլխի ընկնեին բենզալցակայանը թալանելու ժամանակ մի քանի լիտր բենզին էլ վերցնել, հեշտությամբ կկարողայաին ոստիկանությունից «ազատվել»:

J 17-ամյա մի տղա Հյուսիսային Կարոլինայի խանութներից մեկը փորձեց կողոպտել այսպես. մտավ խանութ և ցույց տալով մարզաշապիկի տակից երևացող «ատրճանակակերպ» մի բան՝ պահանջեց իրեն հանձնել դրամարկղի պարունակությունը: Խանութի աշխատակիցը չենթարկվեց և ավելին,փորձեց առգրավել «զենքը», որը ոչ ավել, ոչ պակաս մի բանան էր: Մինչև ոստիկանությունը կգար երիտասարդը փորձեց ուտել այն, ասել է, թե փորձեց վերացներ իրեղեն ապացույցները: Միայն թե կեղեևն ուտել այդպես էլ չհաջողվեց: Ոստիկաներն իհարկե կարող էին մեղադրանք ներկայացնել նրա դեմ նաև այս հոդվածով, բայց որոշեցին սահամանփակվել միայն կողոպուտի փորձի համար մեղադրանքով:

J2008թ. Իտալիա
Հռոմի մի բնակիչ աչքի ընկավ նրանով, որ խանութի կողոպուտի ժամանակ պատանդ վերցրեց մանեկենին և սպառնաց կրակել նրա վրա, եթե ոստիկանները փորձեն մոտենալ: Վերջիններս, իհարկե, ուշադրություն չդարձրին այս սպառնալիքի վրա և բռնեցին նրան: Եվ ամենկարևորը՝ մանեկենը այդ ամենից չտուժեց:
J Ճիշտ է, այս կողոպտիչը նաև հարբած էր, բայց դա ոչինչ չի փոխում: Ուղեղ նա, ըստ երևույթին, մինչև այդ էլ չուներ: Նա որոշեց բենզալցակայան կողոպտել և երբ աշխատակիցները հրաժարվեցին վճարել նրա ցանկացած գումարը, նա սպառնաց ոստիկանություն կանչել: Բնականաբար սա չվախեցրեց բենզալցակայանների աշխատակիցներին: Բայց կողոպտիչն ասաց ու արեց: Ոստիկանությունն էլ շատ արագ արձագանքեց, միայն թե ձերբակալեց ոչ թե բենզալցակայանի աշխատողներին, այլ հարբած կողոպտիչին:

Հանցագործները ոչ միայն իրենց փաստաթղթերն են մոռանում դեպքի վայրում, այլև հաճախ դա անում են մանգամայն գիտակցված:
J 2008թ. Չիկագոյում մի երիտասարդ վաղ առավոտյան ամենասովորական սցենարով որոշեց խանութ կողոպտել: Գանձապահին ատրճանակով սպառնալով նա պահանջեց բացել սեյֆը և իրեն հանձնել ողջ կանխիկ գումարը: Սակայն, գանձապահն ասաց, որ սեյֆը կարող է բացել միայն խանութի կառավարիչը, բայց նա դեռ չի եկել աշխատանքի: Երիտասարդը պատասխանեց, որ ինքն այդքան ժամանակ չի կարող սպասել, թուղթ ու գրիչ խնդեց ու վրան գրեց իր համարը, տվեց գանձապահին և պահանջեց, որ խանութի կառավարիչը խանութ ժամանելուն պես զանգահարի իրեն:

JԵրեք շվեցարացի բռնվեցին գողացված տաբատների պատճառով: Հաջողությամբ դրանք խանութից թռցնելով նրանք ուշադրություն չդարձրին պլաստմասսե նշանների վրա, որոնք նախատեսված են գողությունները կանխարգելելու համար: Գողերը դրանք նորաձև աքսեսուար համարեցին և հենց այդպես էլ հագան տաբատները: Երբ ոստիկանը կանգեցրեց նրանց մեքենան ամենասովորական փաստաթղթերի ստուգման համար, նկատեց նրանց տաբատներից կախված մագնիսները և որոշեց խուզարկել մեքենան: Այստեղ նա հայտնաբերեց հենց նոր գողացված հագուստի մի ամբողջ կապոց: Իսկ գողերի տանն արդեն գողացված հագուստի մի հսկայական կույտ գտան և մի քանի հարյուր գողացված բջջային հեռախոս:

JԴևիդ Գարդներ անունով մի մարդ, ոգեշնչվելով արկածային ֆիլմերից, որոշեց կողոպտել մի փաբ, մուտք գործելով օդափոխության համակարգի խողովակի միջով: Սակայն խողովակի ոլորաններից մեկին հասնելով, նա այլևս ոչ առաջ կարողացավ շարժվել, ոչ էլ ետ: Առավոտյան նրա ճիչերը լսելով, հրշեջներ ու փրկարարներ կանչեցին, որոնցից յոթ ժամ պահանջվեց ՝ նրան այդտեղից դուրս բերելու համար: Իսկ ոստիկաններին նա երկար ժամանակ համոզում էր, որ ինքը փորձում էր փրկել այդտեղ խցկված կատվին, բայցի վերջո ամեն ինչ էլ խոստովանեց:

JՈւշ երեկոյան երկու երիտասարդ մուտք գործեցին Մաքդոնալդս, որն արդեն փակվում էր: Նրանք պահանջեցին օրվա ողջ կանխիկ գումարը և վեց մեծ համբուրգեր: Գումարը նրանց հանձնեցին հենց այդ պահին, իսկ համբուրգեր տաքացնելու համար խնդրեցին մի քիչ սպասել. հարկավոր էր միացնել վառարանները: Կողոպտիչները համաձայնեցին սպասել: Իսկ երբ Մաքդոնալդսի մոտ հայտնվեցին ոստիկանները , նրանք վերցրեցին համբուրգերները և մոռանալով գումարի մասին՝ դուրս փախան: Սակայն անգամ համբուրգերները նրանք չէին հասցրել համտեսել, երբ ոստիկանները ձերբակալեցին նրանց:
JԿալիֆորնիայի խանութներից մեկը կողոպտելուց հետո մի մարդ որոշեց, որ իրեն կճանաչեն հագուստներից, և հանեց դրանք ու նետեց աղբամանը: Փողոցում քայլող մերկ մարդու տեսքը տարօրինակ թվաց ոստիկաններին, և նրանք անմիջապես ձերբակալեցին նրան, իսկ հետո արդեն իմացան նրա մերկության պատճառը:

J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J
Անահիտ Ալեքսանյան
2 Մեկնաբանություն:
իսկ հայերի կողոպուտներից տվյալներ չկան? :D
kan :)))) kpordzem mer vostikanutyunic imanal, de mek@ hastat mer aparancineri goxutyunnern en ...hishum eq nisyayi patmutyun@????