
Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտն աճել է 245%-ով` հասնելով 6,9 միլիարդ դոլարի և ԱՄՆ-ի ամենահարուստ 400 մարդկանց ցուցակում նա հայտնվել է 35-րդ հորիզոնականում: Ցուկերբերգն այսօր ավելի հարուստ է քան նույնիկ Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը, ով հիմնադրել է իր ընկերությունը Ցուկերբերգի ծնվելուց 8 տարի առաջ: Times ամսագիրն էլ վերջերս Ցուկերբերգին հռչակել է տարվա մարդ: Իհարկե միլիարդատերը խոստանում է իր կարողության մեծ մասը տրամադրել բարեգործություններին և դա մեկնաբանում այսպես. «Մարդիկ սովորաբար իրենց փողերը որոշում են ծախսել կյանքի վերջին տարիներին. բայց ինչու սպասել, եթե կարելի է հիմա սկսել և տեսնել արդյունքները»:
Իսկ իր աշխատանքի արդյունքը Ցուկերբերգն իրոք շատ վաղ կարողացավ վայելել: Երբ սովորում էր Հարվարդի հոգեբանության ֆակուլտետում, նրան հաջողվեց կոտրել համալսարանի բավականաչափ ամուր սերվերը, որտեղ պահվում էին ուսանողների մասին ողջ ինֆորմացիան և նկարները: Մարկը ստեղծեց մի փոքրիկ ծրագիր, որը դուրս էր բերում Հարվարդի ուսանողների երկուական նկար, իսկ օգտագործողին առաջարկվում էր ընտրել` որն է նրանցից ավելի հմայիչ: Դրա համար Ցուկերբերգը ստացավ լուրջ նկատողություն, բայց հանձնաժողովն, այնուամենայնիվ, խոստովանեց. ազգությամբ հրեա այս տղան համակարգչային հանճար է: Ցուկերբերգը անմիջապես ճանաչում ձեռք բերեց: Եվ չնայած որ երիտասարդների մի խմբի հետ աշխատում էր Connect U ծրագրի վրա, շատ շուտով հրաժարվեց շարունակել համագործացությունը ու կարճ ժամանակ անց ստեղծեց Facebook-ը: ConnectU-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ցուկերբերգը գողացել է իրենց միտքը: Գործը հասավ դատարան, և թեկուզ Ցուկերբերգը վճարեց տղաներին 70 միլիոն դոլար, բայց ճշմարտությունն այդպես էլ չբացահայտվեց: Ինքը Ցուկերբերգն ասում է.
«Երբ ես ստեղծում էի կայքը, 19 տարեկան էի և բիզնեսից գլուխ չէի հանում, բայց վստահ եմ որ ոչ մի այնպիսի պայմանագիր չեմ կնքել, որը նրանց սեփականության իրավունք տա Facebook-ի նկատմամբ»:

Եվ անկախ այս ամենից Ֆեյսբուքի հեղինակությունը ամեն օր ավելի ու ավելի է աճում: Նախապես ստեղծվելով միայն Հարվարդի ուսանողների համար, այն ժամանակի ընթացքում հասու դարձավ ոչ միայն այլ համալսարաններին, այլև ամբողջ աշխարհին: Եվ սկսվեց Facebook-ի համաճարակը: Վերլուծաբանները սկսեցին գնահատել Facebook-ը, շատերը փորձեցին գնել կայքը` Ցուկերբերգին առաջարկելով հսկայական գումարներ, որոնք նա համառորեն մերժում էր: Այսօր կայքը գնահատվում է 15 մլրդ դոլար, ինչը երբևէ առաջարկված ամենաբարձր գինն է կայքի համար: Իր հաճախելիությամբ Ֆեյսբուքը Գուգլից հետո երկրորդ տեղում է, սակայն շատ հաճախ նրան էլ է շրջանցում:

Ֆեյսբուքում իր էջն ունի նաև Անգլիայի թագուհին, իսկ ֆան-էջերի ցուցակում առաջատար դիրքի համար համառորեն մրցակցում են Լեյդի Գագան, դերասան Վին Դիզելն ու Բարաք Օբաման: Բայց բարձունքում իհարկե մնում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը` իր 28 միլիոն երկրպագուներով:
Ֆեյսբուքն օգտագործողների 50%-ը կայք է այցելում ամեն օր և ամեն օր նրանցից 35 միլիոնը թարմացնում է իր կարգավիճակը: Ընդամենը 20 րոպեի ընթացքում ավելացվում է ավելի քան 2.7 միլիոն նկար, «լայքվում» է 7.6 միլիոն էջ, տարածվում է մեկ միլիոն հղում, երկու միլոն ընկերության առաջարկ է արվում և ուղարկվում ավելի քան 4 ու կես միլիոն նամակ: Յուրաքանչյուր օգտագործող միջին հաշվով ունի 130 ընկեր և ամենաքիչը կայքում անցկացնում է օրական 55 րոպե: Facebook-ը հետևում է նաև իր օգտագործողների անձնական կյանքին: 2010-ին 44 միլիոն մարդ դարձրել է իր անձնական կարգավիճակը «single», 28 միլիոնը եղել են հարաբերության մեջ, 5 միլիոն օգտագործողներ նշանվել են, իսկ 36 միլիոն ֆեյսբուքցիներ ամուսնացել:
Ամերիկացի բժիշկները հայտարարել են նոր ախտանիշի մասին` ֆեյսբուք-կախվածություն: Ֆեյսբուքն ասես սոսնձում է համակարգչին, խանգարում է ուսանողներին պատրաստվել քննություններին, դառնում ընտանեկան վեճերի պատճառ: Ֆեյսբուքի միջոցով բացահայտվում են հանցագործություններ, խաբեություններ ու սիրային գաղտնի կապեր, ֆեյսբուքի միջոցով անգամ ցույցեր ու հեղափոխություններ են կազմակերպում, իհարկե այն նաև բարի նպատակների կարող է ծառայել, ֆեյսբուքով տարածված հայտարարության միջոցով, օրինակ, գտնվել է երիկամի դոնոր:
եյսբուքը իր հաղթարշավն է շարունակում նաև Հայաստանում: Կայքն օգտագործող երկրների թվում Հայաստանն արդեն 125-րդ տեղում է: Հարևան Թուրքիան 4-րդ տեղում է իր 23 մլն ֆեյսբուքամոլներով: Մինչդեռ Թուրքիայի կառավարությունը թուրք քաղաքական գործիչների հասցեին գրված ոչ հարգալից մեկնաբանությունների պատճառով մտադիր է արգելափակել կայքը Թուրքիայում:
Ֆեյսբուքը կարծես մտադիր էր փակել հենց ինքը Ցուկերբերգը` պատճառաբանելով, որ նրա կառավարումը դուրս է եկել վերահսկողությունից, իր կյանքը քաոսի վերածել և այժմ նա ուզում է վերադառնալ իր սվորական կյանքին: Այս հայտարարությունից ընդամենը 2 օր անց պարզ դարձավ որ սա կեղծ ահազանգ էր և կապույտ ու սպիտակ կայքի սիրահարները թեթևացած շունչ քաշեցին:

Դուք շատ ավելի հետաքրքիր
անձնավորություն եք, քան ֆեյսբուքի ձեր անձնական էջը, և շատ ավելի գեղեցիկ եք, քան ձեր անձնագրի նկարը, իսկ իրական ընկերները, թեկուզ թվով ոչ 750,
միշտ ձեր կողքին են, անկախ հեռավորությունից:
Անահիտ Ալեքսանյան
2 Մեկնաբանություն:
Շատ լավ հոդված էր: Ապրես!
:ՃՃՃ թնքս....