Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
March 31, 2011

ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ. ՉԵԽՈՎ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ




          Ոչ միայն հայրենի Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի ամենահայտնի դրամատուգներից մեկի` Անտոն Պավլովիչ Չեխովի ստեղծագործություններն էլ էկրանավորվել են բազմաթիվ անգամներ: Նրա պիեսների և պատմվածքների հիման վրա նկարահանվել է 235 կինոնկար և 10 մուլտֆիլմ
Չեխովի դրամաների հետ էր կապված Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադրումը, հենց նրա ներկայացումներով բացվեց առաջին թատերաշրջանը: Այս թատրոնի առաջին ներկայացումները Չեխովի ՙՃայը՚, ՙԵրեք քույր՚, ՙԲալենու այգին՚ պիեսներն էին
Հետագայում հարյուրավոր անգամներ են բեմադրվել այս պիեսները, ոչ միայն Խորհրդային միության կազմում, այլև Եվրոպայում ու Ասիայում, աշխարհի ամենատարբեր ծայրերում:
"Ճայը"
Առաջին համաշխարհային պատերազմից հետո բուռն հետքրքրություն առաջացավ Չեխովի ստեղծագործությունների հանդեպ Շեքսպիրի հայրենիք Մեծ Բրիտանիայում: 20-րդ դարում Չեխովի գործերը բեմադրեցին շատ հանրահայտ ռեժիսորներ , ինչպես Լոուրենս Օլիվյեն և Պիտեր Բրուկը
"Բալենու այգին"
1960-70-ական թթ. ֆրանսիական թատրոնը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Չեխովի պիեսների նկատմամբ: Դրանք չեն իջնում նաև Գերմանիայի և եվրոպական շատ այլ երկրների բեմերից: Չեխովն ամենահայտնի դրամատուրգներից մեկն է համարվում նաև Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում և ԱՄՆ-ում
Ինչ Չեխովի պիեսների էկրանավորումներին է վերաբերում, ապա դրանցից առաջինը 1911թ. Էկրաններ բարձրացած ՙՍիրավեպ թավջութակի հետ՚ ֆիլմն էր: Սա 8-րոպեանոց համր կատակերգություն էր: Չեխովյան առավել հայտնի էկրանավորումներն են 1938թ. նկարահնված ՙԱրջը՚ երաժշտական տրագիկոմեդիան, ՙՊատյանով մարդը՚ գեղարվեստական կինոնկարը(1939), ՙՀոբելյանը՚(1941) և ՙՀարսանիքը՚(1944) կատակերգությունը: 1952 թ. ՍոյուզՄուլտֆիլմը նկարահանեց ՙԿաշտանկա՚ մուլտֆիլմը
"Հիվանդասենյակ #6"
Չեխովյան վերջին էկրանավորումը ՙՀիվանդասենյակ N 6՚ պատմվածքի հիման վրա նկարահնաված ֆիլմն է: Այն պետք է նկարահանվեր դեռ 20 տարի առաջ, երբ գրվել էր նրա սցենարը, և ֆիլմում էլ պետք է հանդես գար Մարչելլո Մաստրոյանին: Ինչևէ, ֆիլմն այդ ժամանակ չնկարահանվեց, այլ 2009թ.-ին: Ֆիլմի ռեժիսորը ծագումով հայ Կարեն Շահնազարովն է: Պատմվածքի նոր մեկնաբանումը տարբեր կերպ ընկալվեց. ոմանց այն շատ դուր եկավ, ոմանք էլ բողոքեցին` պատճառաբանելով, որ այստեղ օգտագործված են միայն չեխովյան երկխոսությունները և ուրիշ ոչինչ:
Այնուամենայնիվ Շեքսպիրից հետո Չեխովն էր այն հեղինակը, ում գործերը դիմացան ժամանակի փորձությանը և այսօր էլ նույնքան սիրելի են, որքան առաջ: Պատճառն այն է, որ եթե շատ այլ ռուս հեղինակներ կերտել են ռուս մարդու կերպարը, ապա Չեխովի գործերում տեսնում ենք առհասարակ մարդ արարածին` իրեն բնորոշ բոլոր հատկություններով, և այդ մարդը հասկանալի է ամբողջ աշխարհին և ցանկացած թարգմանությամբ:
Հարրի Փոթեր
Համաշխարհային պատմության մեջ կան հազարավոր այլ օրինակներ հաջողված և չհաջողված բեմադրությունների ու էկրանավորումների: Պարզապես թվարկեմ դրանցից մի քանիսը: Արկածային ու ֆանտաստիկ ֆիլմերի սիրահարների համար նախատեսված ՙՄատանիների տիրակալը՚ և ՙՀարրի Փոթերը՚ ունեն իրենց գրքային տարբերակները և թեև դրանք էլ հաճույքով ընթերցվում են, բայց հենց ֆիլմերն էին, որ այսպիսի փառք բերեցին այս գործերին: Սակայն շատերի կարծիքով Ջոան Ռոուլինգի գործերը գերազանցում են Հարրի Փոթերի մի քանի էկրանավորումները:
Բրիջիտ Ջոնսի օրագիրը
Անհամեմատ ավելի մեծ հաջողություն են ունեցել այս գրքերի ֆիլմային տարբերակները` Մարգրետ Միտչելի ՙՔամուց քշվածները՚(1939), Ուինսթոն Գրումի ՙՖորեսթ Գամփը՚(1994), Ֆանտոմասի բոլոր ֆիլմերը Ժան Մարեի ու Լյուի դե Ֆյունեսի կատարմամբ, Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը, ՙԿոմս Մոնտե Քրիստո՚ ֆիլմը Ժերար Դեպարդյեի գլխավոր դերակատարմամբ, ինչպես նաև Դյումայի գրքի այլ հաջողված էկրանավորումները, Հելեն Ֆիլդինգի վեպի հիման վրա նկարահանված ՙԲրիջիտ Ջոնսի օրագիրը՚(2001)`Ռենե Զելվեգերի և Հյու Գրանտի դերակատարմամբ:

Շոկոլադ
Լուսավոր ու շատ բարի մի ֆիլմ է ստացվել Ջոան Հարիսի ՙՇոկոլադ՚ վեպի էկրանավորումը(2000թ.): Ժուլիեթ Բինոշի հերոսուհին իր փոքրիկ աղջկա հետ տեղափոխվելով մի ֆրանսիական փոքրիկ քաղաք, խախտում է այնտեղի անդորրը ու բացում փոքրիկ շոկոլադե խանութ: Ինչ-որ կախարդական ձևով նա գուշակում է քաղաքի բնակիչների ամենանվիրական ցանկությունները և տալիս է նրան ճիշտ այն շոկոլադը, որը օգնում է նրան նորից զգալ կյանքի քաղցր համը: Սա պատմություն է բարության ու համբերատարության մասին, որ հրաշալի կերպով ներկայացված է և գրքում, և ֆիլմում

Անահիտ Ալեքսանյան

P. S. Արդեն ֆիլմ դիտելու ցանկությո՞ւն առաջացավ... խնդրեմ....


"Հիվանդասենյակ #6" http://my-hit.ru/film/5613

"Բրիջիտ Ջոնսի օրագիրը՚"(http://my-hit.ru/film/1334

"Շոկոլադ"  http://my-hit.ru/film/2471


0 Մեկնաբանություն: