«Կորել է միջին տարիքի տղամարդ մոծակ: Վաղ առավոտյան դուրս է եկել տնից, գնացել աշխատանքի և այլևս չի վերադարձել: Արտաքին նշանները` մեծ-մեծ աչքեր ու կեդեր: Տեսնողներին խնդրում ենք դիմել Մոստիկանության մոտակա բաժանմունք: Գտնողին խոստանում ենք պարգև` արյան տեսքով»:
-Ըհն, կարծես ամեն ինչ գրեցի,- գրիչը ցած դրեց կրտսեր մոծակը, տխուր-տխուր նայեց հայտարարությանը ու սկսեց ինքն իրեն խոսել.
-Լավ ելի, այ պապ: Ու՞ր գնացիր կորար… Իսկ ես քեզ էնքա~ն բան ունեի պատմելու: ինձ թվում էր `կհասկանայիր…
Մեկ էլ աչքն ընկավ պատից կախված նկարին ու բարկացած աչքերով այնտեղից իրեն նայող
մայրիկին:-Դե, մամ ջան , դու էլ կհասկանայիր, բայց ախր… Մամ, դու ամբողջ կյանքդ նվիրեցիր էտ գործին: Հասկանու՞մ ես` դու ապրում էիր դրանով, պայքարում հանուն մոծակների դերի բարձրացման, բայց հենց էտ գործն էլ քեզ կործանեց: Դե հա, հիմա հետմահու հերոսի կոչում ես ստացել, բայց… Պապան էլ ընդդիմադիր էր, բայց տեսա՞ր, ինքն էլ գնաց-կորավ: Բա ե՞ս, մամ: Դե մյուս տղադ իսկը դու ես…Մամ բայց ես էտպես չեմ ուզում, է~… Գիտե՞ս էն օրը…,-ասաց ու անմիջապես զղջաց:
-Դե լավ, մամ, ես գնամ` հայտարարությունները փակցնեմ ու գամ,- ու դուրս թռավ:
-Լավ էր` մամայի մոտ չասացի: Որ իմանար, հաստատ նկարի միջից դուրս կգար, չգիտեմ ոնց, բայց դուրս կգար ու այդ դեպքում ինձ նախանձել չէր լինի:
Եվ կրտսեր մոծակը փակցրեց հայտարարությունները ծառերի վրա ու նստեց մի քիչ հանգստանալու:
-Չէ, տուն չեմ գնում, հաստատ չեմ գնում: Գնացինք Պուճուրենց տուն,- ու էլի թռավ: - Պուճու~ր, հիմա կհասնեմ ու էսօր էլ հաստատ քեզ ոչ ոք չի նեղացնի, վա~յ, դպրոց գնալուդ ժամանակն է, էլի ուշացա: Երևի ավելի լավ է տեղափոխվեմ, հը՞ն… Այ պապային հենց գտնեմ, վերջնականապես կգամ ձեր տուն, Պուճու~ր…
Անահիտ Ալեքսանյան
3 Մեկնաբանություն:
Wow ! this blog is all pink, very organised. stay well and have fun.
shat lav toxer en, es uxak ichei karox koment chgrel...
Մի լավ ծիծաղեցի :Ճ