
Բայց մինչև նրա երևակայության մեջ հեքիաթը կավարտվի, սկսվում ` իր հեքիաթը` հեռուստասերիալը ու նա մոռանում է իր ստեղծագործության մասին, և այն իր երազում արդեն նրա երեխան է շարունակում` իհարկե բոլորովին այլ մեկնաբանությամբ:
Իսկ հազարավոր կիկիլոմետրեր հեռու` մի կինոստուդիայում, ռեժիսորներն ու սցենարիստները մի նոր խելքին մոտիկ մուլտֆիլմի կամ ֆիլմի սյուժե չկարողանալով գտնել, որոշում են Սպիտակաձյունիկին տեղափոխել 21-րդ դար կամ էլ բարի փերուն դարձնել միայնակ սրտեր միավորող գործակալության տնօրեն: Ի դեպ, ոստիկաններն էլ հեքիաթներում կարող են շատ հետաքրքիր փաստեր գտնել: Եթե դիտենք նրանց տեսանկյունից, ապա կարող ենք Գնդիկ Բոքոնիկին թափառաշրջիկ համարել, իսկ արջի գլխին «օյիններ սարքող» Մաշային էլ մեղադրել խուլիգանության մեջ:
Հեքիաթն էլ բոլորի նման ուզում է քայլել ժամանակին համընթաց ու տեաղվորվել 3-րդ հազարմյակի վազքի մեջ. Փոփոխվում է, դառնում է ավելի ժամանակակից: Հեքիաթը չափազանց հետաքրքիր, առաձգական, հարմարվող, փոփոխվող ու անսահման ազատություն տվող երևույթ է: Դպրոցական երեխան կարող է շարադրություն գրել իր և հեքիաթի մի հերոսի մասին, երիտասարդներն ու մեծահասակներն իրենց ողջ կյանքը կարող են նմանեցնել այս կամ այն հեքիաթին: Հեքիաթի մեջ կարող են մտնել բոլորը, հեքիաթի հերոսները կարող են դուրս գալ հեքիաթի միջից ու հայտնվել իրական կամ երևակայական կյանքում: Չմոռանանք նաև, որ խելագարների մեջ էլ քիչ չեն մարդիկ, ովքեր իրենց որևէ հեքիաթի հերոս են համարում:

Իսկ ինչ է լինում, երբ բոլորին հայտնի հեքիաթները կամ հեքիաթների հերոսները հայտնվում են գրողների ձեռքի տակ: Իհարկե կարող ենք այստեղ հիշել այն, որ ըստ Ֆրոյդի տեսության ստեղծագործական պրոցեսը շատ նման է այն ամենին, ինչ տեղի է ունենում հոգեկան խանգարում ունեցող մարդու ուղեղում, բայց այդ հարցի վրա կանգ չենք առնի, այլ կփորձենք հեքիաթների նորովի մեկնաբանությունները դիտել ավելի մասնավոր օրինակների վրա:
Կդիտարկենք երկու օրինակ, մեկը` հայկական (http://aleksanyan.blogspot.com/2011/05/blog-post_9802.html), մյուսը` եվրոպական (http://aleksanyan.blogspot.com/2011/05/blog-post.html և http://aleksanyan.blogspot.com/2011/05/blog-post_4249.html): Գնացինք...
Անահիտ Ալեքսանյան
0 Մեկնաբանություն: