Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
May 3, 2011

ՀԵՔԻԱԹ, ՀԵՔԻԱԹ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ... ՈՒ ՆՈՐ ՍԿԻԶԲ. ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿ



Սկսենք մի հեքիաթից, որը յուրաքանչյուր ծնող իր պարտքն է համարում անպայման պատմել իր երեխային, թեկուզ գոնե այն պատճառով, որ սա ամենահեշտ հիշվող հեքիաթներից մեկն է. Մայրիկի պատվերով փոքրիկ աղջիկը տատիկին կարկանդակ է տանում, անտառում նրան հանդիպում է գայլը, խաբում աղջկան, ինքն ավելի շուտ է հասնում տատիկի տուն, ուտում տատիկին, հետո աղջկան, բայց տան կողքով անցնող փայտահատները սպանում են գայլին և դուրս բերում անվնաս աղջկան ու տատիկին գայլի փորից: Թվում է` չափազանց պարզ, մանկական հեքիաթ է, բայց միթե հարցեր չեն առաջանում. Ինչու է մայրիկն աղջկան միայնակ վտանգավոր անտառ ուղարկում, ինչու է տատիկը ապրում հեռու իր աղջկանից, հատկապես երբ ծեր ու հիվանդ է, ինչպես է որ աղջիկը չի ճանաչում տատիկի հագուստներով գայլին, և վերջապես ինչպես են կարողանում աղջիկն ու տատիկն անվնաս դուրս գալ գայլի փորից:
 Իհարկե այս ամենին կարելի է մի պատասխան տալ. Ախր սա հեքիաթ է: Ըհն, համաձայն եմ, հեքիաթ է, հեքիաթ որն արդեն մի քանի հարյուր տարեկան է, տարածված է եղել տասնյակ ժողովուրդների մեջ և մի քանի անգամ գրի է առնվել ու բազմից թարգմանվել անհատ հեղինակների կողմից: Եվ այս ողջ ընթացքում  Կարմիր գլխարկի հեքիաթը ինչի միջով ասես որ չի անցել:
Սյուժեն տարածված էր միջին դարերում հատկապես Ֆրանսիայում և Իտալիայում: Իտալիայում Կարմիր գլխարկը տատիկին թարմ ձուկ էր տանում, Շվեյցարիայում` պանրի գլուխ, Ֆրանսիայի հարավում` կարկանդակ ու կարագ: Հեքիաթի ժողովրդական տարբերակներն աչքի էին ընկնում առանջնահատուկ դաժանությամբ, այստեղ գայլը տատիկին ոչ թե կուլ է տալիս, այլ մարմնից ուտելիք է պատրաստում, իսկ արյունից ըմպպելիք և երբ Կարմիր գլխարկը գալիս է տուն, գայլն նրան հյուրասիրում է իր իսկ տատիկով: տատիկի կատուն փորձում է նախազգուշացնել Կարմիր գլխարկին, բայց գայլը փայտե կոշիկները նետում է նրա գլխին և կատուն տեղում սատկում է: Իսկական սարսափ ֆիլմ, որին էլ էրոտիկան է հաջորդում: Գայլը առաջարկում է Կարմիր Գլխարկին հանել հագուստները, նետել խարույկի մեջ: Աղջիկն այդպես էլ անում է և մերկ պառկում գայլի կողքին: Կարմիր Գլխարկը իր ավանդական հարցերից մի երկուսն է հասցնում տալ, երբ Գայլն ուտում է նրան: Այսպես էլ վերջանում է ժողովրդական տարբերակների մեծ մասը:
 Բարեբախտաբար հետո հեքիաթը մշակման ենթարկեց Շառլ Պերրոն, կրճատեց կատվին սատկացնելու դրվագը և ամենակարևորը. Կարմիր Գլխարկին դարձրեց իսկական Կարմիր Գլխարկ, գլխարկը կամ կապյուշոնը հենց Պերրոյի կողմից ավելացվեցին, և պետք է ասել` ոչ առանց ենթատեքստի, սա իսկապես ընդունված կանոնների խախտում էր: Նախ կապյուշոն կրելու իրավունք ունեին միայն տղամարդիկ, երկրորդ` կապյուշոնը թավշյա էր, իսկ թավիշից հագուստ կամ գլխարկ կրել կարող էին միայն բարձրաշխարհիկ մարդիկ, ինչպես և ընտրել կարմիր գույնը. Հասարակ քաղաքացիները իրավունք ունեին իրենց հագուստը կարել միայն շագանակագույն կամ երկնագույն կտորներից, այնպես որ Կարմիր Գլխարկն իսկական իրավախախտ էր: Հեքիաթի բարոյախոսության մեջ էլ նշվում էր, որ Կարմիր Գլխարկի մեղքն այն էր, որ նա չլսեց մայրիկին ու շեղվեց ճանապարհից, իսկ երիտասարդ աղջիկները երբեք չպետք է ենթարկվեն գայթակղությունների: Հեքիաթի այս տարբերակը հրատարակվեց 1697թվականին:
Գրիմ եղբայրներն էլ բարի ավարտ հորինեցին հեքիաթի համար` ավելացնելով փայտահատների կերպարները, ովքեր փրկում են տատիկին ու աղջկան: Գրիմ եղբայրները վերացրին նաև բոլոր սեքսուալ ենթատեքստերը: Հետագայում էլ Կարմիր գլխարկին տարբեր փոքրիկ փոփոխությունների ենթարկեցին, նկարաանեցին բազմաթիվ ֆիլմերում ու մուլտֆիլմերում, որտեղ դասական սյուժեի մեջ մեկ հայտնվում է պիոներ Պետյան ու փրկում աղջկան ու տատիկին, մեկ Կարմիր Գլխարկն էր Գայլին փրկում փայտահատներից, կամ էլ ամբողջությամբ վերածվում է թրիլլերի ու գոթական սարսափելի պատմության:
Այսքան տարբերակներից խոսելուց հետո այնքան հեշտ է թվում պատկերացնելը, թե մեզ քաջ ծանոթ ձեռագրերով հեղինակները ինչպես կգրեին այս հեքիաթները. Կես-կատակ, կես-լուրջ փորձենք ենթադրել.
«Հին, մռայլ ու խորհրդավոր անտառի մի անկյունում, որի վրա չարագուշակ կերպով տարածվել էին մութ ամպերը, մշտական միստիկական սարսափի մեջ ապրում էր Կարմիր Գլխարկը»: Էդգար Պո
«-Արի ինձ մոտ,- ասաց գայլը:
Կարմիր գլխարկը երկու բաժակ կոնյակ լցրեց և նստեց նրա մահճակալի վրա: Նրանք շնչում էին Կոնյակի ծանոթ բույրը: այդ կոնյակի մեջ հոգնությունն ու ձանձույթն էին, հանգող մթնշաղի հոգնությունն ու ձանձրույթը: այդ կոնյակը հենց ինքը կյանքն էր:
-Իհարկե, ասաց Կարմիր Գլխարկը,- մենք ոչ մի բանի վրա չենք կարող հույս դնել: Ես ապագա չունեմ:
Գայլը լռում էր: Նա համաձայն էր Կարմիր Գլխարկի հետ»:
Էրիխ Մարիա Ռեմարկ
«Կարմիր Գլխարկն արժանի զավակն էր իր ռասսայի, սպիակամորթ նվաճողների զավակը: եվ առանց աչքը թարթելու նա այնպես հարձակվեց և այնպիսի կործանիչ հարված հասցրեց, որ գայլն ահաբեկված փախավ: իսկ Կարմիր Գլխարկը նայում էր նրա հետևից և ժմտում իր հմայիչ կանացի ժպիտով»:
Ջեկ Լոնդոն
«Կարմիր Գլխարկը դողաց: նա միայնակ էր: Նա միայնակ էր, ինչպես ասեղը անապատում, ինչպես ավազահատիկը աստղերի մեջ, ինչպես գլադիատորը օձերի մեջ…»:
Վիկտոր Հյուգո
«Գայլը դիմավորեց նրան: Զննեց այնպիսի հայացքով, ինչպե սկնայեր փչացած փարիզեցին գյուղից եկած թիթիզ աղջկան, որն իրեն համառորեն փորձում էր անմեղ աղջնակի տեղ դնել, իսկ գայլն էլ նրան հավատում էր այնքան, ինչքան հենց ինքը: Եվ ասես տեսնում էր, թե ինչպես է նա հանվում, ինչպես են նրա կիսաշրջազգեստները թափվում գետնին մեկը մյուսի հետևից և նա մնում է միայն մի շապիկով, որի տակից երևում են նրա մարմնի հմայիչ հատվածները»:
Գի դը Մոպասան
«Գայլ- Ներեցեք, դուք իմ անունը չգիտեք…
Տատիկ- Օ, դա նշանակություն չունի: Ժամանակակից հասարակության մեջ բարի անուն է վայելում նա, ով անուն չունի: Ինչով կարող եմ օգտակար լինել:
Գայլ- Հասանում եք…Ես ցավում եմ, բայց ես եկել եմ, որպեսզի ուտեմ ձեզ
Տատիկ- Ինչ հաճելի է , դուք շատ սրամիտ ջենթլմեն եք
Գայլ- Բայց ես լուրջ եմ խոսում
Տատիկ- Եվ հենց դա էլ առանձնահատուկ հմայք է տալիս ձեր սրամտությանը
Գայլ- ես ուրախեմ, որ դուք լուրջ չեք վերաբերվում այն փաստին, որը ես ձեզ հենց նոր հայտնեցի
Տատիկ- Այսօր լուրջ վերաբերվել լուրջ բաներին, վատ ճաշակի նշան է
Գայլ-Իսկ ինչին է պետք լուրջ վերաբերվել
Տատիկ-Բնական է, հիմարություններին: բայց դուք անտանելի եք
ԳայլԻսկ երբ է գայլը լինում անտանելի
Տատիկ-Երբ ձանձացնում է հարցերով
Գայլ-Իսկ կինը
Տատիկ-Երբ ոչ ոք չի կարողանում նրան իր տեղը ցույց տալ
Գայլ- դուք շատ խոստ եք ձեր հանդեպ
Տատիկ- ես հույսս դնում եմ ձեր համեստության վրա
Գայլ-Կարող եք վստահ լինել, ես ոչ ոքի ոչինչ չեմ ասի (ուտում է  նրան)
Տատիկ(Գայլի երախի միջից)- Ափսոս, որ դուք շտապեցիք, ես ձեզ մի խրատական պատմություն կցանկանայի պատմել»:
Օսկար Ուայլդ
 «Գայլը հասավ տատիկի տանը և թակեց դուռը: Այդ դուռը պատրաստված էր 17-րդ դարում, անհայտ վարպետի կողմից: պատրաստված էր այն ժամանակ նորաձև համարվող կանադական կաղնուց: Պատրաստողը նրան դասական ոճ էր հաղորդել և կախել երկաթյա սռնիներից, որոնք այն ժամանակ գուցեև լավն էին, բայց հիմա սարսափելի ճռճռում էին: Դուռը ոչ մի ձևավորում ու նախշեր չուներ, միայն ներքևի աջ կողմում երևում էր մի քերծվածք, որի մասին ասում էին, որ դա սեփական սրով արել է Սելեստեն դե Շատրը` Մարիա Անտուանետայի ֆավորիտներից մեկը և Կարմիր Գլխարկի տատիկի պապիկի մորաքրոջ տղան: Իսկ մնացած ամեն ինչով դուռը շատ սովորական էր, ոսւտի ավելի շատ կանգ առնել այս խնդրի վրա չարժե»:
Օնորե դը Բալզակ


Անահիտ Ալեքսանյան


0 Մեկնաբանություն: