
Համլետի բեմադրությունները անհնար է հաշվել, բազմաթիվ են նաև հեռուստատեսային բեմադրությունները, Համլետ բազմիցս խաղացել են նաև կանայք, Համլետային բնավորություններով բազմաթիվ կերպարներ են ստեղծվել և շատ այլ գործեր են գրվել ու բեմադրվել Համլետի մոտիվներով: Իսկ Համլետի հիման վրա առ այսօր նկարահանվել է 10 ֆիլմ:


Ավելի քան 400-ամյա պատմություն ունի Շեքսպիրի մեկ այլ պիեսը` ՙՕթելլոն՚: Առաջին անգամ այն բեմադրվել է 1604թ. Լոնդոնի Ուայթհոլլ պալատում: Առ այսօր պիեսը չի իջնում բեմերից, բայց տարբեր ժամանակներում այն տարբեր կերպ են մեկնաբանել ու տաբեր ենթատեքստեր են տեսել պիեսում:
Օրինակ ԱՄՆ-ում հարավի և հյուսիսի միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ նախագահ Ջոն Քուինսի Ադամսը այս ողբերգությունը բերում էր որպես օրինակ այն բանի, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ամուսնությունը սևամորթներիի ու սպիտակամորթների միջև: Իսկ ԽՍՀՄ-ում Օթելլոյի բեմադրությունները պետք է դիտողների մոտ խղճահարություն արթնացնեին իրենց ազատագրման համար պայքարող աֆրիկյան ժողովուրդների հանդեպ:
Մի հետաքրքիր փաստ. Օթելլոյի կերպարի համար նախատիպ է եղել իտալացի Մաուրիցիո Օթելլոն: Նրա անվան կրճատ տարբերակն է Մաուրո, ինչն իտալերեն նշանակում է նաև մավր: Հավանաբար Շեքսպիրը որոշել է, որ իր հերոսը պետք է որ միջերկրական ծովի ափին հաստատված այս ժողովրդի ներկայացուցիչ լինի: Շեքսպիրյան ՙսխալն՚ ավելի են խորացրել ռեժիսորները` Օթելլոյին դարձնելով սևամորթ, ինչպիսին և նա հանդես է գալիս առ այսօր:
Անհնար է չանդրադառնալ Շեքսպիրի մյուս սիրային ողբերգությանը: Մեծ դրամատուրգի պատանի սիրահարները համաշխարհային կինոյի ամենասիրված ու ամեահանրահայտ հերոսներն են:Կարելի է հաշվել մոտ 50 ֆիլմ` այդ թվում պիեսի էկրանավորումները, տարբերակները, նրա ֆաբուլայի հիման վրա ստեղծված այլ ֆիլմերը: Դրանք ունեն և դրամատիկ, և կատակերգական, և պարոդիական բնույթ: Սկզբում դրանք սև ու սպիտակ համր ժապավեններ էին: ՙՌոմեո և Ջուլիետ՚-ի առաջին էկրանավորումը կրկին Ժորժ Մելյեսի աշխատանքն էր(1902): Սրան հետևեցի շատ այլ ֆիլմեր, իսկ երբ հայտնագործվեց հնչյունային ֆիլմը, շեքսպիրյան հերոսները կարողացան ավելի ազատորեն դրսևորել իրենց էկրանի վրա:

1996 թվականին Լեոնարդո ԴիԿապրիոյի և Կլեյր Դեյնսի մասնակցությամբ ստեղծվեց շեքսպիրյան պիեսի ժամանակակից էկրանավորումը: Դեպքերը տեղի են ունենում ԱՄՆ-ի հարավային նահանգներից մեկում` Վերոնա Բիչում, որտեղ միմյանց հետ մրցում են Մոնդեգոների և Կոպուլետիների ընտանիքները: Իսկ երիտասարդ զույգը ծաոթանում և սիրահարվում է դիմակավորված տոնախմբության ժամանակ: Շեքսպիրյան տեքստը, ուրախ, գրավիչ երաժշտությունը, ժամանակակից կյանքը հրաշալի միաձուլվեցին իրար, և շեքսպիրյան պիեսի այսպիսի մեկնաբանությունը շատ շահեկան դուրս եկավ` գրավելով պատանիներին ու հետաքրքրություն առաջացնելով Շեքսպիրի հանդեպ:

Իսկ այստեղ ահա աշխարհի ամենահրաշալի տեսարանը` երկու տարբերակով. դիտեք, համեմատեք :Ճ
Անահիտ Ալեքսանյան
0 Մեկնաբանություն: