Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
February 5, 2011

ՔԱՐԵ ՍԱՐԵՐԸ, ՈՐ ԴԻՄԱՑԱՆ ՄԻՆՉԵՎ ԴԱՐԵՐԻ ԱՎԱՐՏԸ





       Ավելի քան 5 հազարամյակ առաջ եգիպտական փարավոն Ջոսերը և իր հանճարեղ ճարտարապետ Իմխոթեպը որոշեցին մի այնպիսի կառույց ստեղծել, որի նմանը դեռ չի եղել աշխարհում` մի հսկայական սար քարերից, որոնք մաթեմատիկական խստագույն հաշվարկներով կդասավորվեին: Այն պետք է լիներ այնքան ամուր, որ դիմանար, մինչև "դարերի ավարտը": Առաջին բուրգի շինարարությունը տևեց ավելի քան 20 տարի, իսկ բուրգի վրա աշխատող ստրուկների, գերիների ու կամավորների թիվը տասնյակ հազարներից էլ ավելի էր:
      Հետագա երկու դարերի ընթացքում փարավոնները շարունակեցին առաջին կառուցողների օրինակով իրենց համար դամբարան-բուրգեր կառուցել: Եվ համեմատաբար կարճ այս ժամանակահատվածում կառուցվեցին հզորագույն բուրգեր, որոնք առ այսօր հիացնում են միլիոնավոր զբոսարջիկների: Բայց բուրգերի կառուցումը ավարտվեց նույնքան անսպասելի, որքան և սկսվել էր, և փարավոնները կրկին սկսեցին բավարարվել "համեստ" դամբարաններով:



     Հերոդոտոսը դամբարանները համարում էր աշխարհի ամենաառաջին հրաշալիքները:   Հազարամյակները նույնպես ապացուցեցին դա և այսօր էլ ստիպում են հետազոտողներին ընդունել, որ դրանք մարդկությանը հայտնի ամենամեծ և ամենահանելուկային հրաշալիքներն են: Ամեն ինչ աշխարհում վախենում է ժամանակից, իսկ ժամանակը վախենում է բուրգերից:

     1-ին բուրգի կառուցողը` Իմխոթեպը, ճարտարապետ էր, բժիշկ, աստղագետ, գրող, փարավոնի խորհրդականն էր, իսկ հետո դարեր շարունակ համարվում էր հին ժամանակների մեծագույն իմաստունը: Ավելի ուշ նրան աստվածացրին և նրա համար կառուցեցին տաճարներ ու արձաններ:

     Բուրգերը փարավոնների համար աստիճանների դեր էին կատարում դեպի երկինք: Հենց այդ պատճառով էլ ամենահին բուրգերը աստիճանների տեսք ունեին և միայն ավելի ուշ նրանք դառնում են հարթ պատերով, իսկ թե ինչու` դա նույնպես պարզ չէ:

    Հնէաբանների հաշվումներով 80 բուրգ է եղել, նրանց մեծ մասը մեզ չի հասել: Ամենահայտնի բուրգերը երեքն են` Քեոփսի, Քեփրենի և Մեքերինի: Նրանցից ամենամեծը` Քեոփսի բուգը կառուցվել է մ.թ.ա. 28-րդ դարում: Սկզբնապես եղել է 147մետր, այժմ ավազածածկույթի բարձրացման հետևանքով նրա "հասակը կարճացել է" մինչև 137մետր: Բուրգի տարածքը 50000քմ է: Նապոլեոնի հաշվարկներով 3 բուրգի համար օգտագործված քարերը բավական կլինեին ողջ Ֆրանսիան գոտևորող պատ կառուցելու համար, որը կունենար 3 մետր բարձրություն  30 սմ հաստություն:

    Բուրգերի քարերը դիմանում են իրենց ուժով, ոչինչ չկա նրանց իրար միացնող, իսկ նրանց միջև առավելագույն հեռավորությունը 5մմ է: Հետազոտողները մինչև հիմա ապշում են, թե ինչպես է հաջողվել եգիպտացիներին տեղաշարժել, իրար վրա շարել 2,5-ից 15 տոննա կշռող քարերը և երկրաչափական կատարյալ կառույցներ ստեղծել:

    Նաև ասում են, թե բրոնզե դարի մարդը չէր կարող այսպիսի շինություններ կառուցել և որ այստեղ անպայման խառն է այլմոլորակայինների մատը: Իրականում քարերը Նեղոսից շինարարության հրապարակ տեղափոխելու համար մի երկար ճանապարհ էր ձգվում, որի կառուցման համար պահանջվել էր 10 տարի, և որը, Հերոդոտոսի կարծիքով շատ քիչ էր պարզ բուրգերի կառույցից:

     Ճարտարապետության տեսակետից բուրգերը շատ պարզ կառուցվածք ունեն, ընդամենը քարերից պատրաստված սարեր են, և ամենազարմանալին էլ հենց դա է, որ այդ սովորական սարերը մարդկության պատմության մեջ ամենահայտնի կառույցներն են և հասել են իրենց նպատակին` գոյատևել են ոչ միայն դարեր, այլև հազարամյակներ:

     Հետաքրքիր է նաև այն, որ ասում ենք բուրգեր ու անմիջապես Եգիպտոս ենք պատկերացնում, մինչդեռ բուրգեր կան շատ այլ երկրներում: Ֆրանսիայում դրանք թվով 4-ն են և, ի դեպ, տարիքով շատ ավելի մեծ են: Հնդկացի մայաները նույնպես հրաշալի աստիճանավոր բուրգեր էին կառուցում: Բուրգերի մի ամբողջ դաշտ կա Չինաստանում: Բահամյան կղզիների մոտակայքում ջրի հատակին նույնպես մի բրգաձև բան կար, ինչը հետո պարզվեց, որ կործանված քաղաք է:

     Փաստորեն պարզվում է, աշխարհը լի է բուրգերով և Եգիպտոսները հեչ էլ հեղինակային իրավունքներ չունեն բուրգերի կառուցման համար: Եվ բուրգերն էլ սոսկ փարավոնների քմահաճույքի արդյունքը չէին, ոչ էլ դամբարաններ էին փարավոնների համար, որովհետև ոչ մի բուրգում մինչև հիմա չի գտնվել ոչ մի մումիա: Բոլոր բուրգերի սարկոֆագները դատարկ են եղել: Փարավոնները թաղվել են թագավորական դամբարաններում, իսկ այդ դեպքում ինչու? էին կառուցվում բուրգերը....

     Հենց իմանամ ձեզ էլ կպատմեմ...
Ափսոս իմ առաջին կյանքը շատ կարճ տևեց ու չհասցրի ուսումնասիրել բուրգերի ներքին խոհանոցը... բայց ինչ հնարավորություն բաց թողեցի....

Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: