Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
March 31, 2011

ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ. ՀԱՅԵՐ



"Պեպո"
     Անշուշտ հարկավոր է անդրադառնալ հայ կինոյի ու թատրոնի պատմությանը ևս, նշանակալի և հետաքրքիր էջերի պակաս այստեղ հաստատ չկա: Տարիներ շարունակ սիրելի են եղել և այսօր էլ հետաքրքրությամբ դիտվում են նաև հայ դասական գործերի բեմադրությունները: Պիեսներ գրվում և բեմադրվում էին դեռ 19-րդ դարում, իսկ 1920-ական թվականները նշանավորեցին հայկական կինոարվեստի ծնունդը։ Այն սկիզբ առավ 1925 թվականին Հայֆիլմի կողմից թողարկված առաջին` ՙՆամուս՚ համր կինոնկարով։ 
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1926 թ. ապրիլին։ 1935 թվականին հայ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը  նկարահանել է առաջին հայկական ձայնային ֆիլմը` ՙՊեպոն՚` ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի: ՙՊեպո՚ ֆիլմում նկարահանվել են հայ հայտնի դերասաններ Հրաչյա Ներսիսյանը` Պեպոյի դերում, Ավետ Ավետիսյանը` Զիմզիմովի դերում, Դավիթ Մալյանը` Կակուլիի դերում և Տատյանա Մախմուրյանը` Կեկելի դերերում: Ֆիլմն էկրաններ բարձրացավ և ճանաչվեց որպես այն ժամանակի լավագույն նկար։
Գաբրիել Սունդուկյանի մեկ այլ ստեղծագործության`ՙԽաթաբալայի՚ հիման վրա նկարահանվեց համանուն հրաշալի կատակերգությունը, որ մինչև այսօր էլ հիացնում ու ծիծաղեցնում է դիտողին:  Ֆիլմը նկարահանվեց Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայի կողմից 1971-ին Ֆիլմի ռեժիսորը Յուրի Երզնկյանն էր, իսկ Զամբախովի դերում հանդես էր գալիս Սոս Սարգսյանը, Իսայու դերում` Մհեր Մկրտչյանը:
Հայ կինոյի պատմության մեջ շատ կարևոր է նաև ՙՔաոս՚ հոգեբանական դրաման` Սոս Սարգսյանի և Կարեն Ջհանգիրյանի դերակատարմամբ:
Հենրիկ Մալյան
Չափազանց գեղեցիկ պատմություն է ՙՃերմակ անուրջներ՚ ֆիլմը` նկարահանված  1984-ին Հայֆիլմ կինոստուդիայի կողմից։ Ֆիլմը նկարվել է Վահան Թոթովենցի ՙԱղավնիներ՚ ստեղծագործության մոտիվներով։ Սա շատ բարի, մի քիչ թախծոտ մելոդրամա է`բեմադրված ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանի կողմից: Իսկ ֆիլմում սիրահարներին մարմնավորում են երիտասարդ դերասաններ Նելլի Խերանյանն ու Հրաչյա Ներսիսյանը, իհարկե, նրանց կողքին են Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Ժենյա Ավետիսյանն ու  Հենրիխ Ալավերդյանը:
1969 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվեց Հրանտ Մաթևոսյանի ՙՄենք ենք, մեր սարերը՚ վիպակի հիման վրա համանուն ֆիլմը: Մաթևոսյանը հենց ֆիլմի սցենարիստն էր, սակայն նրան այս ֆիլմը իսկապես մեծ դժվարությամբ տրվեց. ՙՙՄենք ենք, մեր սարերը՚ վիպակի և ապա կինոսցենարի վիճարկումը ինչքա՜ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք: Կինոյում անցկացրած տարիները կորսված եմ համարում, կինոն ինձ միայն դառը հիասթափություն ու ծանր պարտություններ տվեց՝ բացառությամբ, թերևս, ՙՄենք ենք, մեր սարերը՚ ֆիլմի, որ Հենրիկ Մալյանի հաջողված էկրանավորումներից է՚,- գրում է Հրանտ Մաթևոսյանը:
"Մենք ենք , մեր սարերը"
Ֆիլմում հրաշալի հանդես եկան  Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արմեն Այվազյանը և Արտավազդ Փելեշյանը: Ֆիլմի ստեղծումից 40 տարի հետո, այս տարի տեղի ունենացավ «Մենք ենք...ե խորհրդանշական անվանումը կրող ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հրանտ Մաթեւոսյանի համանուն վիպակի հիման վրա նկարահանված «Մենք ենք, մեր սարերըե ֆիլմի ստեղծման պատմությանը: Այս տարի նշվում էին Հենրիկ Մալյանի, Հրանտ Մաթևոսկանի, Մհեր Մկրտչյանի հոբելյանները և այս ֆիլմը զարմանալիորեն համընկավ այս իրադարձությունների հետ:
«Մենք ենք, մեր սարերըե ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1970 թվականին, իսկ դրա ստեղծման պատմությանն անդրադարձող ֆիլմի նկարահանմանը ձեռնամուխ են եղել Հրանտ Մաթեւոսյանի որդին` կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը եւ Հենրիկ Մալյանի աշակերտը` դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը:
Խոսելով Հենրիկ Մալյանի այս ֆիլմի մասին` չեմ կարող չխոսել առհասրակ նրա ֆիլմերի ու նրա աշխատանքի մեծ դերի մասին: Բավական է միայն նշել նրա ֆիլմերի անվանումները, որոնք բոլորը հայ կինոյի լավագույն դասական գործերից են` «Նահապետե (1977), «Հայրիկե (1972), «Եռանկյունինե(1967), «Ճանապարհ դեպի կրկեսե(1963), «Նվագախմբի տղաներե(1960) և վերջապես «Կտոր մը երկինքե(1980):
Հենրիկ Մալյան
Մալյանը շատ հաճախ էր դիմում գրական երկերի էկրանավորմանը, իսկապես ինքնատիպ ու արժեքավոր գործերի, և նրա հմուտ ձեռքով ստեղծագործությունների ֆիլմային տարբերակները որ միայն չէին զիջում, այլև հաճախ գերազանցում էին գոնե գրական երկերի ունեցած հաջողությունը: Նրա նկարած յուրաքաչյուր ֆիլմը դառնում էր պատմություն, լեգենդ: Մալյանը Ստեփան Ալաջաջյանի հետ միասին գրել էր ևս մեկ սցենար գրական երկի հիման վրա` ՙԿյանքը հին հռովմեական ճանապարհի վրա՚` ըստ Վահան Թոթվենցի համանուն վիպակի: Ֆիլմը պետք է ինչ-ինչ քաղաքական հարցեր էլ շոշափեր, ուստի կինոքննադատությունը մերժեց այն: Եվ հենց այս փաստն էր, որ այդպես բարկացրեց Մալյանին. նա ստիպված էր հրաժարվել տարիներով այդքան փայփայած երազանքից: Բայց Թոթովենցի աշխարհից այդքան հեշտ չէր դուրս գալը և Մալյանն ընտրեց քաղաքական առումով միանգամայն չեզոք մի երկ` ՙԲաց կապույտ ծաղիկները՚ պատմվածքը և նկարահանեց ՙԿտոր մը երկինքը՚, պատմություն հասարակության կողմից մերժված պատանու մասին, շատ պարզ ու մաքուր մի պատմություն:
"Կտոր մը երկինք"
Հենց առաջին անգամ դիտելով այս ֆիլմը` արդեն անհնար է մոռանալ այն, այն դառնում է քո սրտի մի կտորը, աննկատ տեղ է գրավել ու ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր մասին: Դերասանների ընտրյալ փունջ է նկարահանվել այս ֆիլմում` Մհեր Մկրտչյանը, Աշոտ Ադամյանը, Գալինա Բելյաևան, Սոֆիկո Ճիաուրելին և շատ այլ հանճարեղ դերասաններ` անգամ երկրոդական ու երրորդական դերերում: Պետք է ասել, որ Մալյանի կերտած Թորիկը բավական տարբեր էր Թոթվենցի Թորիկից: Մալյանի Թորիկը պարզապես պարզ ու միամիտ պատանի էր` հասարակության նախապաշարումներին օտար: Իսկ Թոթվենցի Թորիկը մի քիչ ծալապակաս էր, քայլում էր անդադար պատին քսվելով և հենարան էր գտնում միայն հայրենի քաղաքի պատերի մեջ:
"Կտոր մը երկինք"
Կադր առ կադր կինոն մտավ իր ընթացքի մեջ, ստացավ իր գույնը ու իր տեսքը, բովանդակությունն ու տրմադրությունը, հերոսները կյանք առան: Այս ամենին ավելացավ Տիգրան Մանսուրյանի սքանչելի երաժշտությունը, որ պարզապես եկավ, գրկեց կադրերն ու տարավ իր թևերի վրա: Ֆիլմը աննախադեպ հաջողություն ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
Վերջին տարիներին նկարահանված ֆիլմերից հարկ է նշել նաև հայ դասական Հակոբ Պարոնյանի ՙՄեծապատիվ մուրացկանների՚ մոտիվներով նկարահանված ֆիլմը` ժամանակակից ՙմուրացկանների՚ մասին: Ֆիլմի ռեժիսորը Տիգրան Լևոնյանն է, իսկ ֆիլմում նկարահնվել են Միքայել Պողոսյանը, Խորեն Աբրահամյանը, Ռաֆայել Քոթանջյանը և ուրիշներ: Ինրպես նաև ժամանակակից ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի կողմից հայ դասական այնպիսի գործերի էկրանավորումը, ինչպիսին են ՙՍպանված աղավնին՚, ՙԽաչագողի հիշատակարանը՚ և ՙԱրտիստը՚
"Խաչագողի հիշատակարան"
Սրանք թեև մի շարք թերություններով, բայց ամեն դեպքում առաջին և խրախուսելի քայլերն են 20-ամյա Հայաստանի Հանրապետության կինոյի պատմության մեջ:
Եվ ի վերջո այն, ինչ մնայուն է և իսկապես արժեքավոր, ապրում է միշտ, ընթերցողի, հանդիսատեսի կամ հեռուսատդիտողի հիշողության մեջ, անգամ մեկ տողում կամ դերասանի մեկ ելույթում: Եվ լավ ստեղծագործությունների բեմադրությունն ու էկրանավորումներն էլ ներկայացնում են իրենցից նոր ստեղծագործություն, որոնց հաջողությունը կախված են արդեն ողջ ստեղծագործական թիմի աշխատանքից ու տաղանդից:


Անահիտ Ալեքսանյան

Փորձում ենք անպայման դիտել.... 

"Մենք ենք , մեր սարերը" http://www.kinomax.am/am/movies/483

"Կտոր մը երկինք" http://www.kinomax.am/am/movies/471





"Ճերմակ անուրջներ" http://www.kinomax.am/am/movies/578

"Սպանված աղավնի" http://www.kinomax.am/am/movies/624

"Խաչագողի հիշատակարանը" http://www.kinomax.am/am/movies/625




1 Մեկնաբանություն:

zaharquain said...

Casinos with Real Money No Deposit Bonus 2021
› games › no › games › no › games › no 윌리엄힐 Play the Best avatartobe.com No Deposit Slots and Table Games at 호반 그래프 Casino Sites with Real 합법 도박 사이트 Money No Deposit Bonuses 2021. Top 게임종류 Real Money No Deposit Casinos.