Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 16, 2010

DESTINY (ԱԶՆԻՎ ՄՈԾԱԿԻ ԽՈՍՔ)


Լուրջ եմ ասում, ես մեղք չունեմ, ազնիվ մոծակի խոսք, ես մեղք չունեմ։ Բաց չթողնեիք, , պատուհանը բաց չթողնեիք, ես ներս չէի գա, ոչ դուք իմ ձեռքը կրակը կընկնեիք, ոչ ես՝ ձեր։ Լույսն էլ վառած էիք թողել։ Ի՞նչ անեի, մոծակ եմ, չէ՞։  Բայց դե ինչ եղավ, եղավ, էլ ետ չենք կարող դառնալ։ Կարճ ասած, ես մտա քո սենյակ, պատուհանը բաց էիր թողել, լույսն էլ մոռացել էիր անջատել։ Մարդու հոտն առա ու «տրճիկ տալով» սլացա դեպի քեզ։ Ու մեկ էլ լռվեցի օդում, լռվեցի ու մեկ էլ, թրըմփ, ընկա գետին։ Ու պառկած մտածում եմ։ Ճի՞շտ էր տեսածս, թե խմած եմ մի քիչ, աչքիս երեւաց։ Առաջին անգամ հո չէր, որ «գործի» էի դուրս գալիս։ Ահագին տարիքով-փորձով մոծակ եմ։ Մեջս ուժ հավաքեցի ու կամաց, շատ կամաց բարձրացա վերեւ. համոզվել էր հարկավոր։
Բարձիդ ծայրից գլուխս բարձրացրի ու հուզմունքից շրջվեցի մեջքով, նորից նայեցի, չէ, հաստատ, անկողնում հրեշտակ էր պառկած, թեթեւ սավանը հազիվհազ ծածկել էր քեզ, ճերմակ-ճերմակ ձեռքիդ կողքին գիրքն էր ընկած, կարդացել էիր երեւի ու քնելՀրեշտաաա՜կ
Ի՞նչ անեի, պստիկ մարմնովս սարսուռ անվցավ, երբ հիշեցի, թե ինչի համար եմ եկել։ Բայց քանի՜ անգամ եմ այդպես վարվել, հաշիվն էլ չեմ պահել։
Ի՞նչ է, ձեր Աստված չէր կարող մոծակների համար ավելի կարգին բան մտածել, երեւի վատ երազ էր տեսել, զարթնել ու բարկությունից մեզ է ստեղծել։
Ի՞նչ անեի, դուրս գայի սենյակիցդ ու էլի իմ կյանքո՞վ ապրեի, բա որ իմ մյուս զոհը քո ընկերուհին լիներ կամ էլ ավելի վատ՝ քո սիրած տղան։ Բա ես հո հիմար չեմ, ես գիտեմ, որ դուք էլ իրար եք սիրում ու հիմար հույսեր չեմ փայփայելուես ու դուՀրեշտաաա՜կ
Չէ, հին կյանքիս հաստատ չէի վերադառնալու, եթե ետ դառնամ էլ, ինձ հոգեկան հիվանդ կհամարեն. «մոծակ, որ գործի չի գնում. խայտառակություուու՜ն»... Հրեշտաաա՜կ
Էլ դուրս եկողը չէի ձեր տնից ու մնացի...
Բայց մի վտանգ էլ կար. բա որ էլի մոռանայիր լույսը անջատել ու բաց պատուհանից մի ուրիշ մոծակ ներս գար ու չնկատեր, որ դու հրեշտաաա՜կ ես
Խատուտիկի մի սերմի հետ ես լուր տարածեցի, որ էս սենյակում մոծակասպան դեղ կա ցանած, ես էլ արդեն մահամերձ եմ ու շուտով շունչս կփչեմ։ Ու այսպես ձեր տան վրա «տաբու» դրվեց։
Էլ աչքիս ոչ ոք չէր երեւում։ Երեխաներս արդեն հասուն մոծակներ են, իրենք իրենց գլուխը պահում են, կինս էլ զոհվել էր գործի ժամանակ։ Ու մնացի, հրեշտաաա՜կ
Հիմա սենյակիդ առաստաղից կախված ծաղկանման ջահի մեջ եմ ապրում։ Երբ սենյակում ես լինում, նստում եմ «ծաղկի» թերթիկի վրա, ոտքերս կախում եմ ներքեւ ու նայում եմ քեզ, հրեշտաաա՜կ...
Իսկ երբ գնում ես սենյակիցդ, ներքեւ եմ թռչում, մի քիչ պտտվում սենյակում, գիտե՞ս քանի անգամ եմ հազիվհազ փրկվել հայրիկիդ հսկայական ձեռքերից։ Ես գիտեմ, որ էսպես երկար շարունակվել չի կարող, լրիվ նիհարել եմ, թուլացել, կեդերս փոշու մեջ կորած են (լավ չեք մաքրում ձեր ջահը)։ Բայց սենյակիցդ դուրս ես ոչինչ չունեմ անելու, էլ ինչ սպասեմ կյանքից, երկար էլ չի մնացել ինձ։ Կապ չունի դա, մինչեւ վերջ այստեղ կմնամ, իսկ սա երեւի մի օր ձեռքդ կընկնի, կկարդաս, կհիշես ինձ։ Որ մի հատ էլ հաջողացնեի լուսանկարվել, շատ լավ կլիներ, կպահեիր լուսանկարս, գուցե շրջանակի մեջ էլ դնեիր։ Դե մինչեւ դու տուն կվերադառնաս, ես գնամ լուսանկարչական ապարատդ գտնեմ, հրեշտաաա՜կ...

2 Մեկնաբանություն:

☼Annie☼ said...

photo by Hrach Shahverdyan :)

☼Annie☼ said...

nkarum _ Annie :)