
-Էս 27 համարը չի՞, վա՜յ, էս ուր եմ գնում, էս 27 համարը չի, կանգնե՜ք, կանգնե՜ք...
Բնականաբար ինձնից բացի ոչ ոք նրան չլսեց:
-Առաջացեք, որ մյուս կանգառում իջնեք,- ասացի ես ու ամբողջ երթուղայինը ինձ նայեց: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ես փորձեցի մի կերպ հանգստացնել մեղվին, բայց նա խուճապահար թռվռում էր ու բախվում ապակուն, նորից հետ էր գալիս ու նորից բախվում: Նա իսկապես սխալ համարի երթուղային էր նստել: Երկար թռչելուց նա խուսափում էր սրտի առիթմիայի պատճառով ու իր շատ ազգակիցների նման մարդկանց հետ երթուղայինով էր երթևեկում: Այդ օրը գարեջրատանը ընկերների հետ մի քիչ գարեջուր էր փորձել, հետո եկել էին կանգառ ու խնդրե՜մ...
-Ախր էտքան ասեցի էլի, քսան-յոթ, քսան-յոթ, քսանյոթ, աչքերիս առաջ բոլոր համարները քառանիշ էին երևում...Իսկ նրանք բռնեցին ու ինձ 87 համարի երթուղայինը նստեցրին:
Ու շարունակում էր բզզալ. ոչ պատուհանն էր բացվում, ոչ էլ երթուղայինի դուռը:
-Ուսիս նստի, չէ ավելի լավ է՝ պայուսակիս, մեղու ես էլի, էն էլ խմած մեղու, մեկ էլ տեսար կծեցիր, նստիր, հիմա կիջնենք...
Հաջորդ կանգառում ես ու սարսափած ու հարբած իմ մեղուն իջանք երթուղայինից: Նա շարունակում էր ոգևորված ու հուսահատ խոսել.
-Էլ ոչ մի գարեջուր, ազնիվ խոսք, ոչ մի կաթիլ:

-Տեղ հասնես, կզանգես,-ասացի ես մեղվին, բայց նա կարծես արդեն խռմփացնում էր, կամ էլ ականջակալներով երգ էր լսում:
Ու փակեցի տաքսիի դուռը: Տեսնես մեղուների ականջակալներն ինչ տեսք ունեն...
Անահիտ Ալեքսանյան
0 Մեկնաբանություն: