:)
Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Մի քանի օրից նա կդառնա 108 տարեկան: Իսկական պստլո J Եթե ունեք Թեդդի խաղալիքներ, պատրաստվեք նշելու նրանց տարեդարձը: Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ J


Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա այսպիսին է: Ավելի քան 100 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ այդպես էլ նրանց ոչ մի արջ չհանդիպեց:

Այս պատմությունը մի քանի օրում տարածվեց ամբողջ աշխարհով: Քլիֆորդ Բերիման անունով մի ծաղրանկարիչ նկարեց այդ տեսարանը և նկարն էլ տարածում գտավ: Հետո Բրուքլինի մի խանութպան` Մորիս Միչտոմը, և նրա կինը ոգեշնչված այդ պատմությամբ խաղալիք արջուկ պատրաստեցին և նախագահին խնդրեցին թույլ տալ խաղալիքն անվանել նրա անունով` Թեդդի:

2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ արջուկի մասին մի քիչ մոռացան , բայց 1960-ական թթ. նա նոր վերածնունդ ապրեց: Վիետնամի պատերազմի ժամանակ նա դարձավ խաղաղության և հին ու բարի ժամանակների խորհրդանիշ:

Իսկ Թեդդիի մասին պատմությունները այնքան էլ վատը չեն: Օրինակ գիտե՞ք` նրա քիթն ինչու է կապույտ: Հեքիաթը պատմում է, որ մի անգամ Թեդդիին հին իրերի հետ բակ էին նետել: Ձմռանը արջուկը սառչում էր դրսում, նրա դարչնագույն մորթին կամաց-կամաց մոխրագույն էր դառնում: Հանկարծ նրա քթիկին մի ձյան փաթիլ եկավ-նստեց և էլ չհեռացավ: Գարնանը մի պստիկ աղջիկ գտավ արջուկին և իր տատիկին խնդրեց վերանորոգել այն: Տատիկը վերցրեց խաղալիքը ու կարկատեց, և իր կապույտ քթով ու կարկատաններով Թեդդին նույնիսկ ավելի հմայիչ դարձավ♥:

Ծնունդդ շնորհավոր, Թեդդի պապիկ J
0 Մեկնաբանություն: