Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
February 13, 2011

ՄԻ ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Պատուհանից ինչ-որ բան տեսա ու հետաքրքրված առաջ գնացի: Թե ինչ էի տեսել, արդեն չեմ հիշում, որովհետև պատուհանը փակ էր ու հետաքրքրությունս բավարարվեց միայն ապակուն բախվելով: Հիշողությունս մի վայրկյանում կորցրի, բայց անմիջապես գտա ու դեռ մի բան էլ ավել:
Իմ ապրած բազմաթիվ կյանքերի մեջ մեկն էլ եկավ խցկվեց, հիշեցի, որ մի պստիկ կյանք էլ եմ ունեցել, որ ամբողջությամբ ծայրից ծայր սեր էր (ես էլ եմ զարմանում. բայց երևի ողջ պաշարն այնտեղ էլ մնաց):
Եվ ուրեմն լուսյ աշխարհ եկա ու աշխարհը տեսա բանկայի միջից: Ճիշտ այդպես, պահածո էի: Բալի մուրաբա (Ո~նց կուտեի հիմաի՞նձուփս):
500 գ. բալ, 2 բաժակ շաքարավազ, մի պստիկ էլ ջուր ու ես պատրաստ էի: Բերանս փակեցին, որ շատ չխոսեմ (ոնց էլ իմացան) ու տարանԻսկ մինչև կտանեին
Դուք միայն պետք է տեսնեինք այն ձեռքերը, որ ինձ պատրաստեցին, հետո էլ գրկեցին ու տարան. Դրանք իմ տեսած միակ ու լավագույն ձեռքերն էին, նուրբ, բարակՈւ սիրահարվեցի առաջին հպումից:
Նկուղում էի ապրում, մի ամբողջ պահածոների հանրապետություն էր դա: Ու մեկ էլ դուռը բացվում էր ու տըկ-տըկ-տըկ-տըկ-տըկ: Արագ մտնում էր ներս, վերցնում մի բան ու շուտ դուրս գալիս: Իսկ դրսից միշտ լսվում էր.
- Կնի~կ
Ու նա ավելի էր շտապում: Իսկ այդ տոտիկնե~րը: Իմ տեսած միակ ու ամենասիրուն տոտիկներն էին դրանք: Ես ներքևի դարակում էի ապրում ու միշտ տեսնում էի նրա տոտիկները: Ու մի օր էլ նա կռացավ, պատկերացնու՞մ եք, մինչև ներքևի դարակը կռացավ ու ինչ-որ պահածո վերցրեց մեր դարակից ու ես տեսանրա աչուկները տեսա: Մեծ, սև, փայլուն ու մեկ էլ էլի լսվեց.
-Կնի~կ
Ու նա փախավ: Ու ես հասկացա. Որպեսզի էլի տեսնեմ աշխարհի միակ ու սիրուն աչուկները, պետք է նա միշտ ինչ-որ բան վերցնի ներքևի դարակից, իսկ ամենահրաշալին այն կլինի, որ հենց ինձ վերցնի: Ինձ-ինձ-ինձ
Ու ամեն անգամ, երբ նա գալիս էր, փորձում էի վերև ցատկել, բայց նա միշտ չէր հասցնում ինձ տեսնել ու մեկ էլ էլի.
-Ա~յ կնիկ, ի՞նչ եղար
Ու նա ձեռքն ընկած պահածոն վերցնում ու հետ էր շտապումՈւ ես էլ հակառակի պես երբեք այդ ձեռքն ընկածը չէի: Այնքան գոռգոռացի, թռչկոտեցի, առաջ խցկվեցիՈչինչ չօգնեցԻսկ մի օր պահածոները սպառվեցին ու միայն ես մնացի: Լվացվեցի, սանրվեցի ու կազմ-պատրաստ սպասում էի նրա գալուն: Մեկ էլ դուռը բացվեց, բայց նկուղ մտան բոլորովին նոր ոտքեր, մեծ, կոպիտ ու դմփդմփացնելով մոտեցան մեր դարակին: Փորձեցի փախչել, թաքնվել, վերև ձգվեցի ու մեկ էլ պլըտթռա
Ու վերջին շնչում լսեցի.
-Այ կնի՞կԷս բանկադ թռել աԱրի տար

Հիշեցի ու սկսեցի լաց լինել: Իմ պստիկ, պահածոյացված սիրո պատմություն
Իսկ ես էլ դեռ մտածում եմ, թե մաման ինչու մուրաբաներ էլ չի «փակումե:
Հ. Գ. ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է ձեր կողմից պահածոյացված սնունդի օգտագործումը կարող է վնաս հասցնել ձեր առողջությանըՆաև պահածոների առողջությանը

Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: