Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 16, 2010

ԵՍ, ԷԼԻ ԵՍ, ՆՈՐԻՑ ԵՍ, ՄԻ ՀԱՏ ԷԼ…


             Եթե հիմա ձեզ ասեն, որ դուք մյուս կյանքում, ասենք, պահարան եք լինելու, կծիծաղեք, չէ՞: Բա ոնց: Ես էլ էի ծիծաղում, ծիծաղում էի, երբ ավազի հատիկ էի ու ինձ ասացին, որ ես մյուս կյանք եմ ունենալու, հերիք չէ, դրան էլ ավելացրած` պատառաքաղ եմ լինելու
Եգիպտոս, 50 աստիճան ջերմություն: Հետո՞  ինչ: Դրա փոխարեն ես սովորական ավազի հատիկ հո չէի: Ծնվածս օրվանից լսել էի միայն այն, որ ես մասն եմ կազմելու մի փառավոր շինության, որի նմանը ոչ ոք չի տեսել: Անապատում ավազային ժամացույցով հազար տարի պառկած մնալուց հետո հայտնվեցի Քեոփսի բուրգի շինհրապարակում (բա ի՞նչ էիք կարծում): Երբ արդեն ներսում էի, ուրախ-ուրախ շուրջս նայեցի ու
Դե՛, չասեմ, թե ինչ տեսա, կարգին էլ չեմ հիշում. Սարսափելի էր: Դուրս թռա քարերի արանքից ու ինչքան ուժ ունեի, սկսեցի սլանալ օդով: Այդ ժամանակ մի թռչուն էր անցնում, որ շատ ծարավ էր ու լեզուն դուրս գցած էր թռչում: Դե, ես էլ, գլուխս կորցրած, եկա ու մտա նրա բերանը: Հետո արդեն շատ ուշ էր: Այ հենց այդ թռչունի ստամոքսն էր, որ ինձ ասաց, թե իբր ես հաջորդ կյանքում պատառաքաղ եմ լինելու: Ես սկսեցի ծիծաղել, հետո այդ թռչունի երակներից մեկը ինձ ապարանցու մասին անեկդոտ պատմեց ու ես, փորիկս բռնած, այնքան ծիծաղեցի, մինչև ինֆարկտ ստացա: Ի՞նչ եք զարմանում, ավազի հատիկն էլ կարող է ինֆարկը ստանալ: Դե, կարճ ասած, ես մահացա ու ծնվեցի որպես պատառաքաղ: Շատ ‹‹անկապ ›› կյանք էր ամեն տեսակ ամանեղենի հետ, որոնց դատարկ հախճապակե ուղեղներում միայն փայլփլելն ու շխկշխկալն էր:
Մի օր էլ ափսեի կողքից գլուխս մի փոքր բարձրացրի ու ի՞նչ տեսնեմիմ որդեգիրը, իմ սնուցող մայրը, իմ վարձով բնակարանի տերը, դե, մի խոսքով` այն թռչունը, որի ներսում ես ապրում էի: Եթե միայն լաց լինել կարողանայի: Մի խոսքով, ես այդ ցավին չդիմացա, ու սիրտս կանգ առավերբ ինձ մոտեցնում էին նրա սուրբ մարմնին:
Երրորդ կյանքս ես ամբողջությամբ նվիրեցի գիտությանը: Ես այն խնձորն էի, որ ընկավ Նյուտոնի գլխին: Բա, չէի՞ք, հավատում, որ Նյուտոնի գլխին խնձոր է ընկել: Ես դրա կենդանի ապացույցն եմ:
Չորրորդ կյանքը նշանավորվեց ազգային ինքնագիտակցության ձևավորումով: Ես դոլարի կանաչ ներկն էի, որ հայ էր ստեղծել: Ու ես էլ իմ հոր նման հայ էի, հայ: Հետոիմ բերանը փակեցին ու վրաս ԱՄՆ նախագահների նկարները տպեցին:
Հինգերորդ կյանք` ‹‹մարդ››Թե ինչ կա սրա մեջ` չեմ հասկանում: Ավելի լավ չէր ավազահատիկ: Համենայն դեպս, ես ժամանակս իզուր չեմ վատնում: Քանի որ արդեն համարվում եմ կյանքերի վաստակավոր մասնագետ, կապեր եմ հաստատել կյանքերի կառավարման կենտրոնի հետ, ու այն ծանոթի միջոցով թույլ է տվել, որ ես ու ինձ հետ ապրող մարդիկ հաջորդ կյանքում ծնվենք որպես ասեղի հատիկներ:
Մեզ վրա գին չեն փակցնելու, ու մենք այդպես ‹‹անգին›› ապրելու մինչև մեր հաջորդ ‹‹անմարդկային ›› կյանքը: Այս ամենը ես դեռ վաղուց գիտեի, ինձ թռչունի ստամոքսն էր պատմել: Եվ դեռ ինչեր են լինելու… 
 Անահիտ Ալեքսանյան

2 Մեկնաբանություն:

Anonymous said...

Հետաքրքիր... Փոքր-ինչ տարօրինակ, բայց շաաատ հետաքրքիր... Տպավորիչ... Մի քանի անգամ կարդալուց հետո միայն կարողացա կարդալ բոլոր տողատակերն ու հասկանալ ողջ խորությունը... Մի խոսքով` LIKE!

☼Annie☼ said...

Շնորհակալ եմ :)