Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 31, 2010

ԻՍԿ ՋՐԱՓՈՍԸ ՇԱՏ ՄԵԾ ԷՐ

Ջրափոսը մեծ էր, շատ մեծ: Նաև զարմանալիորեն մաքուր: Գիշերն ուժեղ անձրև էր եկել, իսկ հիմա, առավոտյան, երկինքը կապույտ-կապույտ էր` պստիկ թեթև ամպերով:
Աշխատանքի շտապող մարդիկ արագ-արագ անցնում էին` շրջանցելով ջրափոսը: Մի պստիկ երեխա եկավ ու ուզում էր ջրափոսի մեջ ցատկել, բայց մայրիկը համարյա օդում բռնեց նրան, տուտուզիկին թեթևակի խփեց ու տարավ:
Հոգնած ու ծերուկ մի շուն մոտեցավ ու ջուր խմեց ջրափոսից, հետո խաղաղ աչքերով նայեց երկնքում սահող ամպերին ու հեռացավ:
Ժամադրության սլացող մի ճնճղուկ թռիչքի ընթացքում շտապ նայեց իր արտացոլքին ջրի մեջ, գլխի փետուրներն ուղղեց ու շարունակեց ճանապարհը:
 Քամին թեթևակի քշելով մի տերև բերեց ու նետեց ջրափոսի մեջ: Ասֆալտին ու մարդկանց կոշիկներին սովոր տերևը կարծեց, թե էլի թռչում է , պստիկ, թեթև ամպերի հետ, ժամադրության շտապող ճնճղուկի հետ, չգիտես ինչու նաև հոգնած ու ծերուկ շան հետ:
Իսկ ջրափոսը շատ մեծ էր: Նաև զարմանալիորեն մաքուր: Երանի այսօր արևը չհայտնվի…

Անահիտ Ալեքսանյան

1 Մեկնաբանություն:

Hrach said...

Լաաաաաաաաաաաաաաաաաաաաավն է :Դ