Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 29, 2010

ԵՐԿԻՐԸ ԿԼՈՐ Է ԿԱՄ ՎԱԶԻՐ ԽԱՂՈՂԻ ՀԱՏԻԿ, ՎԱԶԻՐ


                

Նա արդեն երկար ու ձիգ 5 րոպեներ մնացել էր այդպես` ափսեի ծայրին նստած: Նրա նման հարյուրավոր, խաղողի հատիկներ անհամբեր սպասում էին իրենց հերթին: Իսկ երբ գալիս էր «նա», զարմանքից թույլ ճչում էին ու մյուսներին «տարոսը ձեզ» ասելով` մեկնում հեռավոր ուղևորության: Իսկ նա չէր ուզում. Ուղղակի հետքրքիր չէր: Ախր, ինչ է, խաղողի հատիկներին ուրիշ բախտ չէ՞ր վիճակվելու: Նա ձգվեց, մի քիչ էլ ձգվեց, էլի ձգվեց, փորձեց տեսնել, թե ինչ եմ կարդում ու այդ ժամանակ
թրը՛մփ, պոկվեց ու ընկավ ափսեից դուրս: Կյանքում առաջին անգամ նա քայլեց, ավելի ճիշտ, վազեց: Սկզբում անցավ բերանները բաց խաղողի հատիկներով լցված ափսեի կողքով, հետո` իմ տետրերի վրայով, հետո«շնամուկ» կոչվող խաղալիքի կողքով (դե, որովհետև շատ դժվար է որոշել` դա մուկ է, թե շուն): Էլի վազեց, տեսավ շատ-շատ բաներ, որոնք իր երազներում անգամ չէր տեսել: Վազեց, վազեց ու հանկարծ հասկացավ, որ Երկիրը (այսինքն` սեղանը) հեչ էլ կլոր չէ, ինչպես իրեն սովորեցրել էին դպրոցում: բայց դե, դա այնքան էլ կարևոր չէր, ու նա շարունակեց վազել: Այնքան վազեց, մինչև դարձավչամիչ: Ու երբ ամանորյա սեղանին դրած ափսեից դուրս նայեց ու էլի ինձ տեսավ,մտածեց, որ Երկիրն իրոք կլոր է
Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: