
Դե լավ, կպատմեմ ձեզ, բայց հանկարծ ոչ ոքի չասեք:

Չիպոլինոն ու իր ճզմող-լացացնող քննադատների խումբը մտածել էին, որ այստեղ ինչ-որ նախարար է կերուխում անում, բայց տեսնելով մեզ` նրանք շատ ուրախացան և սկսեցին թախանձել, որ Լուչանո Պավարոտին երգի: Նրանց թախանձանքին միացա նաև ես, և նա վերջապես համաձայնեց: Կանգնեց գետի ջռրերի վրա (զարմանալի է, ասես ամուր պատվանդանի վրա կանգնած լիներ) ու սկսեց երգել իր ամենահայտնի երգը (այն, որ գովազդային հոլովակում է հնչում): Նա նոր էր սկսել կրկներգը, երբ Երկնագույն փերիից թռցրած փայտիկը ձեռքին` վազելով եկավ Փինոքիոն: Հանկարծ նրա ոտքը դիպավ քարին ու փայտիկը թռավ դեպի երգիչը: Ես նայեցի վերջինիս, բայց ջրի վրա թռվռում էր ցմփորիկ փայտե խաղալիք միայն: Մենք շատ վախեցանք, բայց շուտով ժամանեց Երկնագույն փերին ու նրան իսկական մարդ դարձրեց: Այդ մասին Լուչանոն խնդրեց ոչ ոքի չասել (նա ամաչում էր): Ահա այսպես նշեցինք մեր ծննդյան օրը ես ու Լուչանոն:
2 Մեկնաբանություն:
Վաաայ, Ան, էս դու դեռ Հարրի Փոթերում էիր չէ կարդացել?????? մի տեսակ հիշում եմ իրան :))) ;))
erevi Man jan, amenapstik zhamankva patmvacqnerics a))) havess tvec )))) hetmahu hishatak Pavarotiin, es iran shat ei sirum :)