Եկավ, նստեց գրքիս վրա: Հազիվ մի քանի օրեկան ճանճ էր (չնայած ո՞վ գիտի. գուցե նա էլ Սասունցի Դավթի նման ժամերով էր մեծանում. ես կենսաբանությունից երբեք էլ լավ չեմ եղել ): Ես էլ դեպրեսիայի մեջ “փրկարար” գիրք էի կարդում` «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները”: Ու նա եկավ ու նստեց հենց այդ գրքի էջերի վրա: Գիտե՞ք` ուր էի հասել. հեղինակը խորհուրդ էր տալիս գծել աղյուսակ. Մի կողմում գրել իմ կյանքի դրական կողմերը, մյուսում` բացասական, ու հետո մտածել բացասականները դրականի վերածելու մասին:
Դե քանի որ ճանճն էլ էր ընթերցող, ստացվում է` նրան էլ էր խորհուրդ տալիս: Ճանճն էլ կարդաց, կարդաց, հետո խղճալի դեմքով նայեց ինձ, թե իբր “թուղթ ու գրիչ կտա՞ս”: Ի՞նչ պիտի անեի, մարդը դեպրեսիայի մեջ էր (դեմքից զգացվում էր), պետք է օգնեի: Վերցրեց թուղթը ու գծեց:
Իմ կյանքի դրական կողմերը
- “սիմպատիչնի» եմ
- ջահել եմ
- կոլոտ եմ
- կեղտոտ եմ. ուր պատահի նստում եմ
- ստոր շրջապատում եմ ապրում
- բզզում եմ
- բոլորի նյարդերի վրա ազդում եմ
- սոված եմ
- հալածված, տանջված եմ
- ճաաաաաա~նճ եմ
Գրեց ու հո~ չսկսեց լաց լինել: Մեղքս շատ եկավ: Բայց ի՞նչ անեի. Ես իմ դեպրեսիայից չեմ կարողանում դուրս գալ, էլ ու՞ր մնաց մի հատ էլ ճանճին դեպրեսիայից հանեի: Բայց մենակ ես չէի “դժբախտ”. դա արդեն մխիթարում էր: Մի հատ մեծ ելակ դրեցի նրա դիմաց… եւ հաջողությու~ն դեպրեսիա…կերավ, կերավ ու, ինչպես եւ սպասելի էր, սկսեց երգել.
You wanna be with me
You thinking dream of me,
Come qele, move qele…
Qele, qele…
You thinking dream of me,
Come qele, move qele…
Qele, qele…
Պարզվեց` նրա ճանճային դեպրեսիան մի քիչ էլ հնաոճ էր: Կուշտ փորիկով նայեց իր գծած աղյուսակին , ծիծաղեց, ջնջեց բացասական գծերը, “սոված եմ”-ը դարձրեց “սոված էի”, “ճանճ եմ”-ը տարավ դրական գծերի բաժին, իսկ բացասականների փոխարեն գրեց. “լա~վ եմ անում”: Արդեն պատրաստվում էր դուրս թռչել սենյակից, ձայն տվեցի.
- Գոնե մի բզզա, հա՞: Դեպրեսիաս խորացնում ես:
Ճանճը մտածեց, մտածեց.
- Կաշխատեմ, բայց ես մի քիչ սկլերոզ ունեմ, գիտե՞ս, դա էլ ավելացրու բացասականների մեջ:
Ասաց ու դուրս թռավ:
Իսկ ես կերա ափսեի մեջ եղած մյուս ելակները, բայց դեպրեսիաս չանցավ, որովհետեւ ես մարդ եմ ….
- Գոնե մի բզզա, հա՞: Դեպրեսիաս խորացնում ես:
Ճանճը մտածեց, մտածեց.
- Կաշխատեմ, բայց ես մի քիչ սկլերոզ ունեմ, գիտե՞ս, դա էլ ավելացրու բացասականների մեջ:
Ասաց ու դուրս թռավ:
Իսկ ես կերա ափսեի մեջ եղած մյուս ելակները, բայց դեպրեսիաս չանցավ, որովհետեւ ես մարդ եմ ….
Անահիտ Ալեքսանյան
2 Մեկնաբանություն:
Անուլ նենց ելակ ուզեցի էս ձմեռվա կեսին :D
:D depresiayi hamar lav a , arzhi, vay.... 4nayac, du el es mard.... :)