Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 16, 2010

‹‹ՁՃ›› ՕՊԵՐԱՑԻԱՆ ԿԱՄ ԱՊՏԱԿ, ԱՊՏԱԿ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ



                        Գիշերը 1-ն անց 18 րոպե էր, երբ Ռիտա անունով ճանճուհին ու նրա ապուպապիկը բաց պատուհանից մտան ներս:
            -Պապ, տես հա, էստեղ քնած մարդ կա: Եթե զկռտոցդ էլի բռնի, կարթնանան ու կբռնեն մեզ, ու պատմությունն արդեն ոչ Ռիտա անունով ճանճուհուն կհիշի, ոչ էլ նրա Բաբկեն ապուպապիկին:
            -Ռիտա աղջիկ, վերջին անգամ եմ ասում, իմ անունը Բաբկեն չէ, այլ` Բայանդուր և թե դու ինչու ես ամաչում այդ անունից, չեմ հասկանում: Դա մեր տոհմի ամենափառավոր անունն էր, նրա ապուպապիկինն էլ, դե կարճ ասած, ես Բայանդուր 17-րդն եմ: Իսկ զկռտոցը բռնում է, երբ սոված եմ լինում, իսկ ես մեղք չունեմ, որ սոված եմ. Մեղավորը իմ ճանճագիր կոչվածն է:
            -Լավ, պապ, բայց զկռտոցը բռնում է, երբ ինչ-որ բան ես գողանում, իսկ մենք, կարծեմ, հենց այդ նպատակով ենք եկել:

Այդպես խոսելով` նրանք հասան դռանը ու հենց այդ պահին մյուս սենյակից դուրս եկավ ճանճային մի ուրիշ զույգ: Բայանդուր ապուպապիկը ուժեղ տրորեց Ռիտայի ոտքը ու մեջքով շրջվեց դեպի նորեկները: Բայց նրա ջանքերը հակառակ ազդեցություն ունեցան, Ռիտան ցավից այնպես ճչաց, որ անմիջապես գրավեց նորեկների ուշադրությունը:
            -Աստված իմ, էրոս, - բացականչեց նրանից մեկը, նայիր այստեղ էլի բարեկամներ կան: Նրանք հավանաբար երգիչներ են, լսեցի՞ր թե ինչպես են երգում: Արի գնանք նրանց հետ ծանոթանալու:
            -Գնանք, բայց ես էրոսը չեմ, էրիկն եմ, իր տատիկի քեռուրդու զարմիկի թոռնուհու մորաքույր:
            -Ոչ, սիրելիս, դու իմ էրոսն ես, ես էլ քո` Արտեմիսը:
            Եվ այդ ասելով Արտեմիս մորաքույրը մոտեցավ Բայանդուր ապուպապիկին, հարվածեց նրա մեջքին ու բացականչեց:
            -Ողջույն, երազկոտ ճանապարհորդներ, այդ ինչ վեհ առաքելություն է ձեզ այստեղ բերել ձեր հիասքանչ ուղեկցորդուհու հետ:
            -Ը-ը-ը-ը, դե-ե, սկսեց կակազել Բայանդուր ապուպապիկը, դե մենք հնագետներ ենք, մենք հետազոտում ենք, ը-ը-ը, դե ինչ են հետազոտում հնագետները, ամեն մի հին բան, ասենք ձեզ` տիկին:
            -Ի-ի-ինչ, ես Արտեմիսն եմ, միշտ թարմ ու գեղեցիկ, այդ դուք եք հին, ծեր խրտվիլակ,- բացականչեց Արտեմիս մորաքույրն ու ապտակեց Բայանդուր ապուպապիկին:
            Նա էլ նրան ապտակեց և այդպես շարունակ: Մինչև նրանք ապտակում էին մեկը մյուսին, Ռիտան և Էրիկը ծանոթացան ու հասկացան, որ իրենք բոլորն էլ մի շատ պարզ նպատակով են եկել` ձմերուկ գողանալու: Նրանք մի ծրագիր կազմեցին` ‹‹ՁՃ›› օպերացիան և անմիջապես անցան դրա իրագործմանը: Էրիկը թռավ քնած տանտիրոջ մոտ ու սկսեց բզզալ նրա ականջի մոտ:
            -Դու ձմերուկ ես ուզում, հենց հիմա, հենց այս պահին: Վեր կաց, հագիր հողաթափիկներդ, եթե ուզում ես, կարող ես չհագնել, միայն թե գնա, գնա, բաց արա սառնարանը, հանիր ձմեռուկը և կեր, կեր կեր: Դու հենց դա ես ուզում, գնա~…
Էրկը այնքան բզզաց, ար հայրիկս վեր կացավ ու կիսափակ աչքերով գնաց դեպի սառնարանը: Այդ ժամանակ Ռիտան վազեց ու կանգնեց Բայանդուր ապուպապիկի ու Արտեմիս մորաքրքջ միջեւ, որոնք դեռ շարունակում էին իրար ապտակել, ու գոռաց.
-Դուք ձմերուկ ուզու՞մ եք, թե՞ ոչ
-Իհարկե, այդ աստվածայի ուտելիքը,- բացականչեցին նրանք ու հետեւեցին Ռիտային` չդադարելով իրար ապտակել / չնայած վազելիս դա մի փոքր դժվար էր/: Երբ հայրիկս բացեց սառնարանի դուռը, նրանք մտան: Բայց հենց սառնարանի դուռը փակվեց, լույսերն էլ հետը անջատվեցին, ու նրանք մնացին մթության մեջ:Արտեմիսն ու Բայանդուր ապուպապիկը սկսեցին ավելի ոգևորված ապտակել իրար, իսկ Ռիտան ու Էրիկը համտեսեցին ամեն ինչ, բացի ձմեռուկից: Առավոտյան ես բացեցի սառնարանի դուռը բացվեց ու այնտեղ 4 սառած ճանճերի տեսա: Բայանդուր պապիկին ու Արտեմիս մորաքրոջը` ձեռքերը պարզած, իսկ Ռիտային ու Էրիկին տոպրակ համտեսելիս: Մի քանի վայրկյանից նրանք ուշքի եկան,առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու գնացին ձմերուկ կերան, հետո Ռիտան ու Էրիկը իրար ձեռք բռնած հեռացան, իսկ Բայանդուր պապիկն ու Արտեմիս մորաքույրը իրար ապտակելով հետևեցին նրանց:
Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: