Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 16, 2010

ԱՐՑՈՒՆՔՈՏ ԿԱՄՈՒՐՋԸ


Ես կամուրջ եմ: Սովորական քարե կամուրջ: Վատ վիճակում չեմ գտնվումնույնիսկ վերանորոգված եմ: Հարևաններիս հետ այդքան էլ չեմ շփվում, մի քիչ տարբեր բնավորություններ ունենք: Մի մեծ Աղբաման կա` վրան մեր համայնքի անունը: Վատ տղա չէ, բայց հիգիենայի հետ խնդիրներ ունի, մեկ էլ ամբողջ օրը բամբասում է ումից պատահի, նույնիսկ նրանցից, ում երեսը կյանքում չի տեսել: Հենց սկզբից չստացվեցին մեր հարաբերությունները: ՙԲարև՚-ից բացի ոչ մի բան չկա: Մի հատ էլ Բարդի ծառ ունենք, մեկ էս կողմ է թեքվում, մեկ` էն: Էդպես էլ բան չհասկացա: Շողոքորթի մեկն է երևի: Փոխարենը ես ու Գետս իրարից անբաժան ենք: Դա իհարկե մեր կամքից անկախ է այդպես դասավորվել, բայց մենք շատ գոհ ենք, նույնիսկ երջանիկ (ինչ էլ բառ գտա):
Գետս ինձ լավ-լավ բաներ է պատմում, ինքը շատ բան գիտի, շատ բան է տեսել: Սիրահարվածների մասին էնքան պատմություն գիտի, հաշիվն էլ եմ կորցրել: Հա, էտ սիրահարվածներից խոսք գնաց, ասեմ. էտքան լսել եմ, բայց իսկական սիրահարներ այդպես էլ չտեսա: Այսինքն տեսա, բայց հատիկ-հատիկ: Գալիս, հենվում էին ինձ, լաց լինում ու գնում էին: Խոսքով չէի մխիթարում, բայց դե ես էլ պինդ-պինդ գրկում էի նրանց: Հետո հենց հանգստանում էին, թողնում-գնում էին ու էլ չէին վերադառնում: Ու ես դեռ սպասում եմ իսկական սիրահարների, բայց միասին, ձեռք ձեռքի տված: Սպասիր, գուցե իմ հասցե՞ն չգիտեն....չնայած...ես ել չգիտեմ իմ հասցեն: Գուցե գոյություն չունեմ ես կամ էլ գոյություն ունեմ միայն նրանց համար, ովքեր տխուր են, լաց լինել են ուզում: Գալիս են, հենվում են ինձ, ես էլ իրենց եմ գրկում, մխիթարում ու էլ չենք տեսնում իրար.՚.... Լավ, գրիչը ցած դիր մի վայրկյան ու պատասխանիր. դու' ինչու՞ եկար: Լաց լինե±լ էիր ուզում:
Գլխով արեցի:
-Բա ինձ ո՞նց ես լսում:
-Չգիտեմ, միշտ էլ լսել եմ: Քեզ: Մյուսներին:
-Լավ, գրիր, գրիր, կտանես, կհանձնես բանահյուսությանդ դասախոսին,կասես նոր առասպել եմ գտել Արցունքոտ կամրջի մասին: Կամ էլ, լավ էր, ձեռքս ընկար, գոնե մեկը կգրի իմ մասին: ՙՀա, բայց չեմ դժգոհում: Սա էլ իմ գործն է՚:
Վերջացրի գրելը: Պայուսակս վերցրի, գրկեցինք իրար ու ուզում էի հեռանալ: Կանչեց հետևիցս.
-Աղջի~կ...
Շրջվեցի:
-Էլի կգա՞ս, թե՞....
Ուսերս վեր քաշեցի....
-Լավ, լավ, գնա: Ինչի՞դ է պետք Արցունքոտ կամուրջը: Հանկարծ հետ չգաս: Լսու՞մ ես: Չգաս: Դե, վազիր, շուտ: Ուրախ էի ծանոթության համար:Հ.Գ. Ես իհարկե կվազեի, բայց , չգիտես որտեղից իմ մեջ զարթնեց լրագրողը եւ համառորեն սկսեց պնդել, որ իսկական լրագրողը միշտ պետք է լսի երկու կողմին եւ ոչ մի դեպքում չսահմանափակվի միայն մեկ մողմի կարծիքը ներկայացնելով: Եվ ահա թե որն էր երկրորդ կողմը

Եվ նյարդերը քայքայված աղբամանը

Ես աղբաման եմ, ծեր, ժանգոտած ու ներկս թափված աղբաման: Էլ ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Հա, վրաս էլ` մեր համայնքի անունը: Սա է իմ ողջ կենսագրությունը: Թե ո՞ր ինչ ես ուզում գրի առնես` չեմ հասկանում: Ու՞մ եմ պետք որ: Նյարդերը քայքայված ծերուկ: Հա բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ քայքայվել են: Ձեր կարծիքով աղբը նյարդեր չի քայքայում: Քայքայում է, էն ել ոնց: Վա~յ, բա հարեւանությունս: Անտանելի են ուղղակի: Էտ կամուրջը` լացկանի մեկն է, ու էտ գետակը` իսկը թեթեւսոլիկ: Մեկը հա քչքչում, բամբասում, էն մյուսն էլ` լաց լինում ու նվնվում: Ուֆ, բախտ եմ ասել, բախտ: Լսիր, կարո՞ղ է էն, ի՞նչ են ասում, ուշնի՞կ, հա՞, չէ, չէ, նաուշնիկ կարող է լինի մոտդ, էն որ ականջներդ եք մտցնում ու քայլում: Մի օր լսեցի, 2 աղջիկ էին խոսում դրանց մասին: Գոնե դրանցից լիներ, երգ լսեի, միայն դրանց նվնվոցները չլսեի:
Ինձ ասում են ‹‹կեղտոտ››, ‹‹փնթի››, սիրտս հիմա կպայթի ջղայինությունից: Դե թող իրենք ծնվեին աղբաման, տեսնեմ` հիգիենային ոնց էին հետեւելու: Տես, ես մի ժամանակ նարնջագույն եմ եղել, է~խ, ջահել օրերս ո~նց անցան: Մեկը լիներ, գար ինձ նորից ներկեր, տեսքի գայի մի քիչ:
Մի տղա կար, ‹‹զիբիլի մարդ ›› էին ասում (խե~ղճ տղա), միայն ինքն էր ինձ հասկանում ամեն անգամ էստեղ գալուց ‹‹վալերյանկա›› էր բերում, աղբս հավաքում էր, տանում: Մի ժամանակ մարդիկ աղբը ալարում էին մեջս գցեին, հեռվից էին շպրտում, քթիս, ճակատիս էին խփում, թողնում, գնում: հետո էլ ասում եք` նյարդերդ ինչու են էտ վիճակում:
Բայց նայիր,‹‹զիբիլի մարդս›› տախտակ է տնկել կողքիս` ‹‹Աղբը նետել աղբամանի մեջ››: Շատ լավ տղա էր, էն էլ կարծեմ համայնքը փոխեցին, էլ չի գալիս:
Դե, քանի որ ես տեղիցս շարժվել չեմ կարող, կարելի է ասել առաջին աստիճանի հաշմանդամ եմ, խնդրում եմ քեզ (դու գրում-մրում ես, չէ՞, հա, դե կփոխանցես պետությանը) ես, որպես վաստակաշատ աղբամանպահանջում եմ  ‹‹նաուշնիկ››, վալերյանկա, նոր նարնջագույն ներկ ու ‹‹Chanel #5››` էլի մի տուփ: Ու ես կլինեմ երջանիկ աղբաման:
Իսկ հիմա գնա. ի՞նչ գործ ունես էս կորած անկյունում, լացկանների ու կեղտոտների մեջ:Կյանքի էս կողմը մոռացիր, գնա էն մյուսը, մենք կմնանք, ուրիշ տարբերակ էլ չունենք: Գնա, բայց խնդրանքներս չմոռանաս, հա՞: Վալերյանկա~…
Անահիտ Ալեքսանյան

3 Մեկնաբանություն:

Unknown said...

shat lav e, namanavand arajin hatvac@...

☼Annie☼ said...

de Mar bolor filmeri erkrord masern el en tuyl linum :DDDD

☼Annie☼ said...
This comment has been removed by the author.