Զարմանալի է, բայց ժամանակի ընթացքում գողերն ու հանցագործները կարծես ավելի հիմար են դառնում, կամ էլ բոլոր հիմարները որոշում են գողությամբ զբաղվել: Դա նաև իր դրական կողմերն ունի: Նախ ոստիկանության համար շատ հեշտ է դառնում նրանց հայտնաբերելը, և հետո՝ մեզ մի կուշտ ծիծաղելու նորանոր առիթներ են ընձեռվում: Ահա դրանցից մի քանիսը.զվարճալի կողոպուտներ խանութներում:J ԱՄՆ, 2009թ.
Փենսիլվանիայում երկու մարդ որոշեցին թալանել մի բենզալցակայան: Ամեն ինչ կարծես թե շատ հեշտ ստացվեց ու նրանք մեքենա նստելով հեռացան: Ոստիկանությունը սկսեց որոնողական աշխատանքները, և մի քանի ժամ անց հայտնաբերեց նրանց բենզալցակայանից ընդամենը մեկ ու կես կմ հեռավորության վրա: Վերջացել էր նրանց մեքենայի բենզինը: Ոստիկանները չկարողացան զսպել իրենց ծիծաղը, բայց և խոստովանեցին. եթե հանցագործները գլխի ընկնեին բենզալցակայանը թալանելու ժամանակ մի քանի լիտր բենզին էլ վերցնել, հեշտությամբ կկարողայաին ոստիկանությունից «ազատվել»:
Եթե ձեռքի տակ իսկական ատրճանակ չկա, նրանք հարձակման կամ կողոպուտի գնում են ինչով ասես, խաղալիք ատրճանակներով, պլաստմասսե դանակներով, անգամ մատները ատրճանակի ձևով պահելով:J 17-ամյա մի տղա Հյուսիսային Կարոլինայի խանութներից մեկը փորձեց կողոպտել այսպես. մտավ խանութ և ցույց տալով մարզաշապիկի տակից երևացող «ատրճանակակերպ» մի բան՝ պահանջեց իրեն հանձնել դրամարկղի պարունակությունը: Խանութի աշխատակիցը չենթարկվեց և ավելին,փորձեց առգրավել «զենքը», որը ոչ ավել, ոչ պակաս մի բանան էր: Մինչև ոստիկանությունը կգար երիտասարդը փորձեց ուտել այն, ասել է, թե փորձեց վերացներ իրեղեն ապացույցները: Միայն թե կեղեևն ուտել այդպես էլ չհաջողվեց: Ոստիկաներն իհարկե կարող էին մեղադրանք ներկայացնել նրա դեմ նաև այս հոդվածով, բայց որոշեցին սահամանփակվել միայն կողոպուտի փորձի համար մեղադրանքով:
JԱՄՆ-ում 2008թ. մի մարդ փորձեց սրճարան կողոպտել պանրի քերիչով: Այո, այո: Բնականաբար բարմենը չենթարկվեց փողերը հանձնելու՝ կողոպտիչի պահանջին, այլ վերցրեց աթոռն ու մի քանի անգամ խփեց նրա գլխին: Հիմար կողոպտիչը դուրս վազեց սրճարանից, իսկ մի քանի րոպե անց ոստիկանությունը բռնեց նրան, երբ նա նույն ԶԵՆՔՈՎ փորձում էր կողոպտել մի բենզալցակայան:J2008թ. Իտալիա
Հռոմի մի բնակիչ աչքի ընկավ նրանով, որ խանութի կողոպուտի ժամանակ պատանդ վերցրեց մանեկենին և սպառնաց կրակել նրա վրա, եթե ոստիկանները փորձեն մոտենալ: Վերջիններս, իհարկե, ուշադրություն չդարձրին այս սպառնալիքի վրա և բռնեցին նրան: Եվ ամենկարևորը՝ մանեկենը այդ ամենից չտուժեց:
J Ճիշտ է, այս կողոպտիչը նաև հարբած էր, բայց դա ոչինչ չի փոխում: Ուղեղ նա, ըստ երևույթին, մինչև այդ էլ չուներ: Նա որոշեց բենզալցակայան կողոպտել և երբ աշխատակիցները հրաժարվեցին վճարել նրա ցանկացած գումարը, նա սպառնաց ոստիկանություն կանչել: Բնականաբար սա չվախեցրեց բենզալցակայանների աշխատակիցներին: Բայց կողոպտիչն ասաց ու արեց: Ոստիկանությունն էլ շատ արագ արձագանքեց, միայն թե ձերբակալեց ոչ թե բենզալցակայանի աշխատողներին, այլ հարբած կողոպտիչին:
JԱմերիկայի ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում բռնել մի կողոպտիչի: Նա կողոպտում էր զարդերի խանութները ամենասովորական աղյուսի օգնությամբ: Նա աղյուսով կոտրում էր ապակին, մտնում խանութ, վերցնում զարդեղենը և թաքնվում մինչև ոստիկանության գալը: Բայց մի օր նա փորձեց կոտրել այնպիսի ապակի, որ դիմանում էր ցանկացած հարվածի: Ապակուն բախվելով աղյուսը հետ թռավ ուղիղ կողոպտիչի ճակատին: Նա անջատվեց մի քաի ժամով, իսկ դա միանգամայն բավարար եղավ, որպեսզի ոստիկանները ժամանեն դեպքի վայր ու ձերբակալեն նրան:Հանցագործները ոչ միայն իրենց փաստաթղթերն են մոռանում դեպքի վայրում, այլև հաճախ դա անում են մանգամայն գիտակցված:
J 2008թ. Չիկագոյում մի երիտասարդ վաղ առավոտյան ամենասովորական սցենարով որոշեց խանութ կողոպտել: Գանձապահին ատրճանակով սպառնալով նա պահանջեց բացել սեյֆը և իրեն հանձնել ողջ կանխիկ գումարը: Սակայն, գանձապահն ասաց, որ սեյֆը կարող է բացել միայն խանութի կառավարիչը, բայց նա դեռ չի եկել աշխատանքի: Երիտասարդը պատասխանեց, որ ինքն այդքան ժամանակ չի կարող սպասել, թուղթ ու գրիչ խնդեց ու վրան գրեց իր համարը, տվեց գանձապահին և պահանջեց, որ խանութի կառավարիչը խանութ ժամանելուն պես զանգահարի իրեն:

JԵրեք շվեցարացի բռնվեցին գողացված տաբատների պատճառով: Հաջողությամբ դրանք խանութից թռցնելով նրանք ուշադրություն չդարձրին պլաստմասսե նշանների վրա, որոնք նախատեսված են գողությունները կանխարգելելու համար: Գողերը դրանք նորաձև աքսեսուար համարեցին և հենց այդպես էլ հագան տաբատները: Երբ ոստիկանը կանգեցրեց նրանց մեքենան ամենասովորական փաստաթղթերի ստուգման համար, նկատեց նրանց տաբատներից կախված մագնիսները և որոշեց խուզարկել մեքենան: Այստեղ նա հայտնաբերեց հենց նոր գողացված հագուստի մի ամբողջ կապոց: Իսկ գողերի տանն արդեն գողացված հագուստի մի հսկայական կույտ գտան և մի քանի հարյուր գողացված բջջային հեռախոս:
JԳերմանացի այս երիտասարդն այնքան մանրակրկտորեն էր պատրաստվում ոսկերչական խանութի կողոպուտին, որ դա չնկատեցին միայն քաղաքի ամենածույլ ու անտարբեր մարդիկ: Նա իր մոտոցիկլով խանութի շուրջը պտտվեց մի քանի տասնյակ անգամ: Քաղաքի բնակիչներն էլ նկատեցին դա ու հայտնեցին ոստիկանությունը, այնուամենայնիվ խանութն արդեն կողոպտած երիտասարդը կհասցներ խույս տալ ոստիկաններից, եթե փողոց դուրս գալով չպարզեր, որ մեկ այլ գող իրենից ավելի ճարպիկ է գտնվել ու թռցրել է իր մոտոցիկլետը: Զարդերով ծանրաբեռնված և առանց փոխադրամիջոցի մնացած գողը հեռու չկարողացավ փախչել: Դեռ լավ է, որ նա չփորձեց դիմադրություն ցույց տալ, թեև կարծում էր, որ ինքը զինված է: Իսկ իրականում նա զինված էր խաղալիք ատրճանակով, որը գնդակներով էր կրակում: Այդ ատրճանակը նրան խաբեությամբ վաճառել էին իրական ատրճանակի գնով և չնայած դրան, ոսկերչական խանութի աշխատակիցներն այդ ատրճանակը տեսնելով անմիջապես հանձնել էին բոլոր զարդերը...JԴևիդ Գարդներ անունով մի մարդ, ոգեշնչվելով արկածային ֆիլմերից, որոշեց կողոպտել մի փաբ, մուտք գործելով օդափոխության համակարգի խողովակի միջով: Սակայն խողովակի ոլորաններից մեկին հասնելով, նա այլևս ոչ առաջ կարողացավ շարժվել, ոչ էլ ետ: Առավոտյան նրա ճիչերը լսելով, հրշեջներ ու փրկարարներ կանչեցին, որոնցից յոթ ժամ պահանջվեց ՝ նրան այդտեղից դուրս բերելու համար: Իսկ ոստիկաններին նա երկար ժամանակ համոզում էր, որ ինքը փորձում էր փրկել այդտեղ խցկված կատվին, բայցի վերջո ամեն ինչ էլ խոստովանեց:
JՄի սրճարան կողոպտելով հանցագործը գանձապահից պահանջեց գումարը դնել թղթե տոպրակի մեջ: Սրճարանից դուրս գալով նա սայթաքեց ու գումարը թափվեց թաց ասֆալտի վրա: Գումարի մեծ մասը նա հենց այդպես էլ թողեց գետնին և մնացած մասը վերցնելով վազեց մեքենայի մոտ: Շտապելիս նա կոտրեց բանալին և փորձելով բացել դուռը՝ սեղմեց ատրճանակի սեղմակը ու կրակեց իր իսկ ոտքի վրա:JՈւշ երեկոյան երկու երիտասարդ մուտք գործեցին Մաքդոնալդս, որն արդեն փակվում էր: Նրանք պահանջեցին օրվա ողջ կանխիկ գումարը և վեց մեծ համբուրգեր: Գումարը նրանց հանձնեցին հենց այդ պահին, իսկ համբուրգեր տաքացնելու համար խնդրեցին մի քիչ սպասել. հարկավոր էր միացնել վառարանները: Կողոպտիչները համաձայնեցին սպասել: Իսկ երբ Մաքդոնալդսի մոտ հայտնվեցին ոստիկանները , նրանք վերցրեցին համբուրգերները և մոռանալով գումարի մասին՝ դուրս փախան: Սակայն անգամ համբուրգերները նրանք չէին հասցրել համտեսել, երբ ոստիկանները ձերբակալեցին նրանց:
JԿալիֆորնիայի խանութներից մեկը կողոպտելուց հետո մի մարդ որոշեց, որ իրեն կճանաչեն հագուստներից, և հանեց դրանք ու նետեց աղբամանը: Փողոցում քայլող մերկ մարդու տեսքը տարօրինակ թվաց ոստիկաններին, և նրանք անմիջապես ձերբակալեցին նրան, իսկ հետո արդեն իմացան նրա մերկության պատճառը:
JՇոն անունով 22-ամյա մի երիտասարդ փորձեց կողոպտել մի խանութ: Ողջ գումարը վերցնելուց հետո նրա աչքով ընկավ խանութի ցուցափեղկում դրված մի թանկարժեք շոտլանդական վիսկի: Նա խանութի աշխատակցից պահանջեց իրեն տալ նաև այդ խմիչքը: Վաճառողը հրաժարվեց դա անել՝ պատճառաբանելով, որ ինքը չի կարող խմիչք տալ կամ վաճառել 21 տարին չլրացած անձանց: Շոնը փորձեց նրան համոզել, որ ինքը շուտով 23 տարեկան կդառնա, բայց չհաջողվեց: Հուսահատված կողոպտիչը հանեց վարորդական իրավունքն ու ցույց տվեց վաճառողին: Վերջինս ստուգեց վարորդական իրավունքը, ներողություն խնդրեց և Շոնին տվեց վիսկիի շիշը: 2 ժամից ոստիկանները ձերբակալեցին Շոնին սեփական բնակարանում, որովհետև վաճառողը հայտնել էր նրանց ոչ միայն Շոնի անունը, այլև բնակության վայրը, որ նշված էր վարորդական իրավունքի մեջ:J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J J
Անահիտ Ալեքսանյան

2 Մեկնաբանություն:
իսկ հայերի կողոպուտներից տվյալներ չկան? :D
kan :)))) kpordzem mer vostikanutyunic imanal, de mek@ hastat mer aparancineri goxutyunnern en ...hishum eq nisyayi patmutyun@????