Հայ գրականության մեջ հեղինակները բազմիցս անդրադարձել են 4-րդ դարի դեպքերին ու մասնավորապես Արշակ 2-րդի թագավորության տարիներին: Րաֆֆու, Դեմիճյանի, Զորյանի, Զեյթունցյանի վեպերին ավելացավ նաև ժամանակակից գրականության նշանակալի հեղինակներից մեկի` Լևոն Խեչոյանի «Արշակ արք.Դրաստամատ ներքինի» վեպը: Այս հեղինակներից յուրաքանչյուրին այդ դարաշրջանը հետաքրքրել է տարբեր պատճառներով, նրանցից յուրաքանչյուրն էլ այնտեղ գտել է մի ենթաշերտ, որը հատկապես իր ժամանակներն է հիշեցնում և խորհուրդ, որն անհրաժեշտ է մեր երկրին ու ժողովրդին այդ օրերին: Լևոն Խեչոյանին նորից ու նորից այս թեմային անդրադառնա ստիպել են 90-ական թվականները` իր թերի ու մերժելի կողմերով:
Նշված հեղինակների ու Լևոն Խեչոյանի պատմավեպերի տարբերությունը միայն ասելիքի ու ներքին ենթաշերտերի մեջ չէ, այլև նրանց պատումների առանձնահատկությունների մեջ:

