Կան այնպիսի հեղինակներ և այնպիսի գործեր, որոնք հավանաբար երբեք չեն դադարի բեմադրել ու էկրանավորել: Յուրաքանչյուր իրապես տաղանդավոր դերասան կարող է նոր Համլետ կերտել, և ամեն տաղանդավոր ռեժիսոր բեմադրել այս պիեսը նորովի: Չմոռանանք ասել, իհարկե, որ Համլետ խաղալը և Համլետ բեմադրելը շատ շատերի երազանքն է և քչերին է հաջողվում պատվով դուրս գալ այս ՙառաջադրանքից՚: Համլետի բեմադրությունները անհնար է հաշվել, բազմաթիվ են նաև հեռուստատեսային բեմադրությունները, Համլետ բազմիցս խաղացել են նաև կանայք, Համլետային բնավորություններով բազմաթիվ կերպարներ են ստեղծվել և շատ այլ գործեր են գրվել ու բեմադրվել Համլետի մոտիվներով: Իսկ Համլետի հիման վրա առ այսօր նկարահանվել է 10 ֆիլմ:

