Լուրջ եմ ասում, ես մեղք չունեմ, ազնիվ մոծակի խոսք, ես մեղք չունեմ։ Բաց չթողնեիք, , պատուհանը բաց չթողնեիք, ես ներս չէի գա, ոչ դուք իմ ձեռքը կրակը կընկնեիք, ոչ ես՝ ձեր։ Լույսն էլ վառած էիք թողել։ Ի՞նչ անեի, մոծակ եմ, չէ՞։ Բայց դե ինչ եղավ, եղավ, էլ ետ չենք կարող դառնալ։ Կարճ ասած, ես մտա քո սենյակ, պատուհանը բաց էիր թողել, լույսն էլ մոռացել էիր անջատել։ Մարդու հոտն առա ու «տրճիկ տալով» սլացա դեպի քեզ։ Ու մեկ էլ լռվեցի օդում, լռվեցի ու մեկ էլ, թրըմփ, ընկա գետին։ Ու պառկած մտածում եմ։ Ճի՞շտ էր տեսածս, թե խմած եմ մի քիչ, աչքիս երեւաց։ Առաջին անգամ հո չէր, որ «գործի» էի դուրս գալիս։ Ահագին տարիքով-փորձով մոծակ եմ։ Մեջս ուժ հավաքեցի ու կամաց, շատ կամաց բարձրացա վերեւ. համոզվել էր հարկավոր։
October 16, 2010

