Գիտեք, չէ±, որ ես ծնվել եմ մեծանուն տենոր Լուչանո Պավարոտիի ծննդյան օրը: Ինչպե~ս, չգիտե±ք, չէ± որ դա ամբողջ աշխարհին է հայտնի: Դե լավ, կպատմեմ ձեզ, բայց հանկարծ ոչ ոքի չասեք:
Մարտի երկուսին ես ու Լուչանոն նշում էինք մեր ծննդյան օրը: Նստել էինք գետի ափին ու սպագետտի էինք ուտում:: Հանկարծ ժամանեց աշխարհահռչակ լրագրող-քննադատ Չիպոլինոն (ասեմ ձեզ, որ նա սինյոր Պոմիդորի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո հետապնդում ու ստիպում էր լաց լինել բոլոր խաբեբա նախարարներին):