
"Ցուրտ է, մի քիչ, դե, շատ քիչ, նույնիսկ կարելի է ասել բոլորովին ցուրտ չէ,եթե հաշվի առնենք, որ ավելի ցուրտ էլ է լինում: Հա, իրոք ցուրտ չէ: Բայց երբ մենակ ես, ուզես-չուզես, մրսում ես:
Ես մենակ եմ,բայց ավելի մենակ էլ եմ եղել, հիմա մենակ չեմ, այ օրինակ ձորի այն կողմում եղնիկ կա, փոքրիկ, կանաչ եղնիկ: Գլուխը շրջել ու ինձ է նայում: Ի՞նչ ես էդպես նայում: Դուրդ եկել եմ, հա՞: օ~, շոյված եմ: Ճիշտն ասած, նախկինում չեմ լսել շների ու եղնիկների ամուսնությունների մասին, բայց որ ասում ես…
