Ոչ միայն հայրենի Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի ամենահայտնի դրամատուգներից մեկի` Անտոն Պավլովիչ Չեխովի ստեղծագործություններն էլ էկրանավորվել են բազմաթիվ անգամներ: Նրա պիեսների և պատմվածքների հիման վրա նկարահանվել է 235 կինոնկար և 10 մուլտֆիլմ: Չեխովի դրամաների հետ էր կապված Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադրումը, հենց նրա ներկայացումներով բացվեց առաջին թատերաշրջանը: Այս թատրոնի առաջին ներկայացումները Չեխովի ՙՃայը՚, ՙԵրեք քույր՚, ՙԲալենու այգին՚ պիեսներն էին:
Հետագայում հարյուրավոր անգամներ են բեմադրվել այս պիեսները, ոչ միայն Խորհրդային միության կազմում, այլև Եվրոպայում ու Ասիայում, աշխարհի ամենատարբեր ծայրերում:
