«Չէ, ես լրիվ ցնդվել եմ, էսքա՞ն էլ կարդալ կլինի: Արդեն ձայներ եմ լսում: Թե ես ինչի՞ ընդունվեցի… »
-Ներեցեք…, նորից լսեցի ես և ուզած-չուզած գիրքս մի կողմ դրեցի ու պատուհանից դուրս նայեցի: Ոչ ոք չկար, տանն էլ մենակ էի, եթե լսածս ձայնը մի քիչ էլ հաստ լիներ, հաստատ կսկսեի վախենալ…
-Վերև նայեք, կամ էլ սպասեք, հիմա կգամ:
Մեկ էլ ուղիղ քթիս դիմաց բարակ թելիկից մի սարդ կախվեց: Բերանս բացեցի, որ գոռամ:
-Լավ էլի, մենակ չգոռաս: Խնդրոոոոււււււմ եմ, - հիմա էլ նա գոռաց ու ես սկսեցի չվախենալ, բայց թե ինչ անեի, այ դա չգիտեի:





