Սկսենք մի հեքիաթից, որը յուրաքանչյուր ծնող իր պարտքն է համարում անպայման պատմել իր երեխային, թեկուզ գոնե այն պատճառով, որ սա ամենահեշտ հիշվող հեքիաթներից մեկն է. Մայրիկի պատվերով փոքրիկ աղջիկը տատիկին կարկանդակ է տանում, անտառում նրան հանդիպում է գայլը, խաբում աղջկան, ինքն ավելի շուտ է հասնում տատիկի տուն, ուտում տատիկին, հետո աղջկան, բայց տան կողքով անցնող փայտահատները սպանում են գայլին և դուրս բերում անվնաս աղջկան ու տատիկին գայլի փորից: Թվում է` չափազանց պարզ, մանկական հեքիաթ է, բայց միթե հարցեր չեն առաջանում. Ինչու է մայրիկն աղջկան միայնակ վտանգավոր անտառ ուղարկում, ինչու է տատիկը ապրում հեռու իր աղջկանից, հատկապես երբ ծեր ու հիվանդ է, ինչպես է որ աղջիկը չի ճանաչում տատիկի հագուստներով գայլին, և վերջապես ինչպես են կարողանում աղջիկն ու տատիկն անվնաս դուրս գալ գայլի փորից:
May 3, 2011

