
Երբ այդ օրը հայելու մեջ նայեցին, չնկատեցին, որ իրենց ականջները սովորականից շատ ավելի մեծ են, իսկ քթերը` երկար-երկար: Հետո իջան կանգառ ու երբ իրենց ավտոբուսը մոտեցավ, նրանք չնկատեցին, որ դա հեչ էլ 15 համարի ավտոբուսը չէր, այլ -15 համարը: Նրանց չզարմացրեց նաև այն, որ վարորդը փղի էր նման` մեծ-մեծ ականջներով ու երկար-երկար քթով, որ ավտոբուսում գրեթե մարդ չկար. ավելի ճիշտ` կար, բայց դրանք թերթեր էին, ոչ թե մարդիկ: