Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ լոտոն չկար, հնդկացիական մի ցեղախմբում ապրում էր մի հնդկացի (այնպես եմ ասում ասես ուրիշ տեղ պիտի ապրեր): Նրա համապարփակ գեղարվեստական դիմանկարը կազմվում էր այսպես` Կապտափետուր Կարմրագծիկ Դեղնածղոտ Բոբ: Կապտափետուր, որովհետև նրա գլխի փետուրները կապույտ էին, Կարմրագծիկ, որովհետև նրա այտերին կարմիր ներկով գծեր էին քաշած և Դեղնածղոտ, որովհետև նրա ՙհագուստը՚ դեղին ծղոտից էր:
Եվ ուրեմն Կապտափետուր Կարմրագծիկ Դեղնածղոտ Բոբը ապրումէր սովորական հնդկացու նման. ուտում էր, վազում, քնում: Եվ օրերից մի օր, երբ Բոբը քնած էր, հեռավոր Հունաստանից մի մուսա թռավ-եկավ ու նրա ականջի մեջ սկսեց ինչ-որ բան փսփսալ: