Ավելի քան 5 հազարամյակ առաջ եգիպտական փարավոն Ջոսերը և իր հանճարեղ ճարտարապետ Իմխոթեպը որոշեցին մի այնպիսի կառույց ստեղծել, որի նմանը դեռ չի եղել աշխարհում` մի հսկայական սար քարերից, որոնք մաթեմատիկական խստագույն հաշվարկներով կդասավորվեին: Այն պետք է լիներ այնքան ամուր, որ դիմանար, մինչև "դարերի ավարտը": Առաջին բուրգի շինարարությունը տևեց ավելի քան 20 տարի, իսկ բուրգի վրա աշխատող ստրուկների, գերիների ու կամավորների թիվը տասնյակ հազարներից էլ ավելի էր:
Հետագա երկու դարերի ընթացքում փարավոնները շարունակեցին առաջին կառուցողների օրինակով իրենց համար դամբարան-բուրգեր կառուցել: Եվ համեմատաբար կարճ այս ժամանակահատվածում կառուցվեցին հզորագույն բուրգեր, որոնք առ այսօր հիացնում են միլիոնավոր զբոսարջիկների: Բայց բուրգերի կառուցումը ավարտվեց նույնքան անսպասելի, որքան և սկսվել էր, և փարավոնները կրկին սկսեցին բավարարվել "համեստ" դամբարաններով:

