19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին, հեղափոխության նախօրեին, աշխարհը ցնցած երկու համաշխարհային պատերազմների շրջանում, Ռուսաստանում ստեղծվեց համաշխարհային գրականության նորագույն ժամանակների թերևս ամենագեղեցիկ ու նշանակալի «կանացի» պոեզիան` Աննա Ախմատովայի ստեղծագործությունը: Քննադատները հաճախ երիտասարդ Ախմատովային համեմատում էին հին հունական սիրո երգիչ Սապֆոյի հետ և անվանում ռուսական Սապֆո:
