Երկիր մոլորակին շատ մոտ մի փոքրիկ մոլորակ կար: Այն ոչ անուն ուներ, ոչ թագավոր: Միայն մի փոքրիկ դրոշակ կար ցցված մոլորակի բլուրներից մեկի վրա: Դրոշակը երկնագույն էր, և վրան նկարված էին մանր հինգթերթիկանի սպիտակ ծաղիկներ: Երբեք ոչ ոք չէր մտածել, թե ինչու է դա այդպես, կամ թե ով է այդ դրոշակը այդտեղ տեղադրել: Դա այդպես էր և դա հրաշալի էր:
Մի օր սովորական գրիչի հասակի մի աղջիկ դուրս եկավ դրոշակով մոլորակից ու եկավ Երկիր` ջուր վաճառելու: Լիպոկը դույլով էր ջուր վաճառելու, փոքրիկ, մոխրագույն դույլով:

