Ես կամուրջ եմ: Սովորական քարե կամուրջ: Վատ վիճակում չեմ գտնվում, նույնիսկ վերանորոգված եմ: Հարևաններիս հետ այդքան էլ չեմ շփվում, մի քիչ տարբեր բնավորություններ ունենք: Մի մեծ Աղբաման կա` վրան մեր համայնքի անունը: Վատ տղա չէ, բայց հիգիենայի հետ խնդիրներ ունի, մեկ էլ ամբողջ օրը բամբասում է ումից պատահի, նույնիսկ նրանցից, ում երեսը կյանքում չի տեսել: Հենց սկզբից չստացվեցին մեր հարաբերությունները: ՙԲարև՚-ից բացի ոչ մի բան չկա: Մի հատ էլ Բարդի ծառ ունենք, մեկ էս կողմ է թեքվում, մեկ` էն: Էդպես էլ բան չհասկացա: Շողոքորթի մեկն է երևի: Փոխարենը ես ու Գետս իրարից անբաժան ենք: Դա իհարկե մեր կամքից անկախ է այդպես դասավորվել, բայց մենք շատ գոհ ենք, նույնիսկ երջանիկ (ինչ էլ բառ գտա):
October 16, 2010
ԱՐՑՈՒՆՔՈՏ ԿԱՄՈՒՐՋԸ