Եթե հիմա ձեզ ասեն, որ դուք մյուս կյանքում, ասենք, պահարան եք լինելու, կծիծաղեք, չէ՞: Բա ոնց: Ես էլ էի ծիծաղում, ծիծաղում էի, երբ ավազի հատիկ էի ու ինձ ասացին, որ ես մյուս կյանք եմ ունենալու, հերիք չէ, դրան էլ ավելացրած` պատառաքաղ եմ լինելու…
Եգիպտոս, 50 աստիճան ջերմություն: Հետո՞ ինչ: Դրա փոխարեն ես սովորական ավազի հատիկ հո չէի: Ծնվածս օրվանից լսել էի միայն այն, որ ես մասն եմ կազմելու մի փառավոր շինության, որի նմանը ոչ ոք չի տեսել: Անապատում ավազային ժամացույցով հազար տարի պառկած մնալուց հետո հայտնվեցի Քեոփսի բուրգի շինհրապարակում (բա ի՞նչ էիք կարծում): Երբ արդեն ներսում էի, ուրախ-ուրախ շուրջս նայեցի ու…







