Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
October 19, 2010

♥♥♥ TEDDY♥♥♥

 :)Հոկտեմբերի 27-ը Թեդդի արջուկի ծննդյան օրն է: Մի քանի օրից նա կդառնա 108 տարեկան: Իսկական պստլո J Եթե ունեք Թեդդի խաղալիքներ, պատրաստվեք նշելու նրանց տարեդարձը: Նվե՞րը: Միայն և միայն հակառակ սեռի Թեդդի արջուկ J
Իսկ Թեդդիի ծննդյան պատմությունը ահա այսպիսին է: Ավելի քան 100 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը գնացել էր արջի որսի: 3 օր շարունակ այդպես էլ նրանց ոչ մի արջ չհանդիպեց: 

October 16, 2010

ԱՐՑՈՒՆՔՈՏ ԿԱՄՈՒՐՋԸ


Ես կամուրջ եմ: Սովորական քարե կամուրջ: Վատ վիճակում չեմ գտնվումնույնիսկ վերանորոգված եմ: Հարևաններիս հետ այդքան էլ չեմ շփվում, մի քիչ տարբեր բնավորություններ ունենք: Մի մեծ Աղբաման կա` վրան մեր համայնքի անունը: Վատ տղա չէ, բայց հիգիենայի հետ խնդիրներ ունի, մեկ էլ ամբողջ օրը բամբասում է ումից պատահի, նույնիսկ նրանցից, ում երեսը կյանքում չի տեսել: Հենց սկզբից չստացվեցին մեր հարաբերությունները: ՙԲարև՚-ից բացի ոչ մի բան չկա: Մի հատ էլ Բարդի ծառ ունենք, մեկ էս կողմ է թեքվում, մեկ` էն: Էդպես էլ բան չհասկացա: Շողոքորթի մեկն է երևի: Փոխարենը ես ու Գետս իրարից անբաժան ենք: Դա իհարկե մեր կամքից անկախ է այդպես դասավորվել, բայց մենք շատ գոհ ենք, նույնիսկ երջանիկ (ինչ էլ բառ գտա):

‹‹ՁՃ›› ՕՊԵՐԱՑԻԱՆ ԿԱՄ ԱՊՏԱԿ, ԱՊՏԱԿ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ



                        Գիշերը 1-ն անց 18 րոպե էր, երբ Ռիտա անունով ճանճուհին ու նրա ապուպապիկը բաց պատուհանից մտան ներս:
            -Պապ, տես հա, էստեղ քնած մարդ կա: Եթե զկռտոցդ էլի բռնի, կարթնանան ու կբռնեն մեզ, ու պատմությունն արդեն ոչ Ռիտա անունով ճանճուհուն կհիշի, ոչ էլ նրա Բաբկեն ապուպապիկին:
            -Ռիտա աղջիկ, վերջին անգամ եմ ասում, իմ անունը Բաբկեն չէ, այլ` Բայանդուր և թե դու ինչու ես ամաչում այդ անունից, չեմ հասկանում: Դա մեր տոհմի ամենափառավոր անունն էր, նրա ապուպապիկինն էլ, դե կարճ ասած, ես Բայանդուր 17-րդն եմ: Իսկ զկռտոցը բռնում է, երբ սոված եմ լինում, իսկ ես մեղք չունեմ, որ սոված եմ. Մեղավորը իմ ճանճագիր կոչվածն է:
            -Լավ, պապ, բայց զկռտոցը բռնում է, երբ ինչ-որ բան ես գողանում, իսկ մենք, կարծեմ, հենց այդ նպատակով ենք եկել:

ԵՍ, ԷԼԻ ԵՍ, ՆՈՐԻՑ ԵՍ, ՄԻ ՀԱՏ ԷԼ…


             Եթե հիմա ձեզ ասեն, որ դուք մյուս կյանքում, ասենք, պահարան եք լինելու, կծիծաղեք, չէ՞: Բա ոնց: Ես էլ էի ծիծաղում, ծիծաղում էի, երբ ավազի հատիկ էի ու ինձ ասացին, որ ես մյուս կյանք եմ ունենալու, հերիք չէ, դրան էլ ավելացրած` պատառաքաղ եմ լինելու
Եգիպտոս, 50 աստիճան ջերմություն: Հետո՞  ինչ: Դրա փոխարեն ես սովորական ավազի հատիկ հո չէի: Ծնվածս օրվանից լսել էի միայն այն, որ ես մասն եմ կազմելու մի փառավոր շինության, որի նմանը ոչ ոք չի տեսել: Անապատում ավազային ժամացույցով հազար տարի պառկած մնալուց հետո հայտնվեցի Քեոփսի բուրգի շինհրապարակում (բա ի՞նչ էիք կարծում): Երբ արդեն ներսում էի, ուրախ-ուրախ շուրջս նայեցի ու

DESTINY (ԱԶՆԻՎ ՄՈԾԱԿԻ ԽՈՍՔ)


Լուրջ եմ ասում, ես մեղք չունեմ, ազնիվ մոծակի խոսք, ես մեղք չունեմ։ Բաց չթողնեիք, , պատուհանը բաց չթողնեիք, ես ներս չէի գա, ոչ դուք իմ ձեռքը կրակը կընկնեիք, ոչ ես՝ ձեր։ Լույսն էլ վառած էիք թողել։ Ի՞նչ անեի, մոծակ եմ, չէ՞։  Բայց դե ինչ եղավ, եղավ, էլ ետ չենք կարող դառնալ։ Կարճ ասած, ես մտա քո սենյակ, պատուհանը բաց էիր թողել, լույսն էլ մոռացել էիր անջատել։ Մարդու հոտն առա ու «տրճիկ տալով» սլացա դեպի քեզ։ Ու մեկ էլ լռվեցի օդում, լռվեցի ու մեկ էլ, թրըմփ, ընկա գետին։ Ու պառկած մտածում եմ։ Ճի՞շտ էր տեսածս, թե խմած եմ մի քիչ, աչքիս երեւաց։ Առաջին անգամ հո չէր, որ «գործի» էի դուրս գալիս։ Ահագին տարիքով-փորձով մոծակ եմ։ Մեջս ուժ հավաքեցի ու կամաց, շատ կամաց բարձրացա վերեւ. համոզվել էր հարկավոր։
June 14, 2010

ՄԵՆՔ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՄԵՋ ԷԻՆՔ


Եկավ, նստեց գրքիս վրա: Հազիվ մի քանի օրեկան ճանճ էր (չնայած ո՞վ գիտի. գուցե նա էլ Սասունցի Դավթի նման ժամերով էր մեծանում. ես կենսաբանությունից երբեք էլ լավ չեմ եղել ): Ես էլ դեպրեսիայի մեջփրկարարգիրք էի կարդում` «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները”: Ու նա եկավ ու նստեց հենց այդ գրքի էջերի վրա: Գիտե՞ք` ուր էի հասել. հեղինակը խորհուրդ էր տալիս գծել աղյուսակ. Մի կողմում գրել իմ կյանքի դրական կողմերը, մյուսում` բացասական, ու հետո մտածել բացասականները դրականի վերածելու մասին:
May 6, 2010

ԵՐԲ ՄԵՐ ՎԵՐԵԼԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌՆՈՒՄ

- Բարեւ'
- Բարի լույս, նե’րս համեցի: Շարժվե՞նք: Հաջորդ կանգառը` ձեր մուտքի առաջին հարկ: Դասի՞...
- Ըհը, բայց դե գիտես, ուշացած ոնց որ միշտ…
- Նորություն ասա, միշտ էլ ուշացած ես գնում, համ էլ էս կարմիր շորը քեզ շաաաա~տ ա սազում…
- Տի’կ, դու դալտոնի՞կ ես…
- Չէ, Ան, դալտոնիկ լիֆտ տեսած կա՞ս…Ձեր դիմացի հարեւանները տան դուռը միշտ բաց են թողնում, դե ես էլ հեռուստացույցով ինչ ցույց են տալիս, նայում եմ…Իսկ քանի որ հիմնականում գովազդ են ցույց տալիս, ես էլ գովազդի գծով մասնագիտացած վերելակ եմ դարձել…