Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
February 22, 2010

ՈՐՈՇԵ՞Լ ԵՍ ԿԵՆՍԱԲԱՆ ԴԱՌՆԱԼ...

Անին հիմա սովորում է 11-րդ դասարանում: Այս տարի նա ավարտելու է դպրոցը եւ որոշել էª անպայման կենսաբան է դառնալու: Դպրոցում էլ նա ընտրել է բնագիտական հոսքը եւ հիմա ջանասիրաբար պարապում է ընդունելության քննությունների համար:
ՙՀիմա ամբողջ ժամանակս պարապմունքների վրա եմ ծախսում, շատ քիչ եմ քնում գիշերը, զվարճությունների համար ընդհանրապես ժամանակ չունեմ, բայց որոշել եմ մի տարի կտանջվեմ, բայց կընդունվեմ համալասարան. դա իմ ամենամեծ նպատակն է”,-ասում է նա:

Անիին դեռ թողնենք կենսաբանության դասագրքերի հետ եւ գնանք տեսնենք, թե ինչ է կատարվում մեր համալսարանների կենսաբանական ֆակուլտետներում, այնտեղ, ուր պատրաստվում են դիմել Անիի նման տասնյակ ուսանողներ: Իսկ Կենսաբանության ֆակուլտետներ ունեն Երեւանի պետական համալսարանը եւ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը: Ռուս-Հայկական սլավոնական համալսարանն էլ ունի Կենսաինֆորմատիկայի ֆակուլտետ:
Կենսաբանների համար սովորելու եւ ուսումնասիրելու շատ հարուստ նյութ կա: Հենց դրա համար էլ այստեղ տարբեր ամբիոններ են գործումª կենդանաբանության, բուսաբանության, էկոլոգիայի ու բնապահպանության, մանրէաբանության եւ այլն: Ուսանողը իր ընտրությամբ կարող է գնալ որեւէ ամբիոն, հետեւել ու մասնակցել այնտեղ ընթացող աշխատանքներին: Կարեւորն այն է , որ նա լինի նախաձեռնող եւ հետաքրքրված, վստահեցնում են համալսարանի դասախոսները:
Բայց ուսանողների մեծ մասին ամեն ինչ այդքան էլ”հրաշալի” չի թվում: ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ուսանողները հիմնականում դժգոհում են լսարանների վատ վիճակից: Իսկապես համալսարանի այս մասնաշենքը բավական վատ վիճակում է գտնվում, բայց ի ուրախություն ուսանողների արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները:
Խնդիրներից մեկն էլ գործնական աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունն է: “Նյութեր չկան, փորձեր չենք կարողանում անել, դրա հետեւանքով էլ դասերն անհետաքրքիր են անցնում, դասախոսներն անում են ամեն ինչ, բայց սարքավորումներն այնքան անհարմար են ու հին, որ մեր գիտելիքները հիմականում տեսականով են սահմանափակվում”,- դժգոհում է ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթը:
Իսկ դասախոսները վստահ են, որ ժամանակի ընթացքում բոլոր անհրաժեշտ սարքերն էլ կլինեն, մի քիչ սպասել է հարկավոր:
Բայց եւ անկախ այս դժվարություններից, համալսարանի լաբորատորիաներում բավական ակտիվ գործնական աշխատանքներ էին տեղի ունենում: Մեր այցելության ժամանակ օրինակ կենսաֆիզիկայի ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսում սովորող Աստղիկը ուսումնասիրում էր էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությունը բույսերի աճի վրա: Շատ ավելի բարդ փորձեր էին արվում նաեւ մյուս լաբորատորիաներում, որոնցից ես անկեղծ ասած գլուխ չհանեցի :)))
Համալսարանների լաբորատորիաներում կարող են պրակտիկա անցնել միայն բարձր առաջադիմություն ու մեծ հետաքրքրվածություն ունեցող ուսանողները :”Իսկ մագիստրատուրան ավարտելուց հետո արդեն կարող են աշխատանքի անցնել այնտեղ: Եթե ուսանողը կարողանում է իրեն դրսեւորել, հետաքրքրվում է, մասնակցում է փորձերի, ապա նրան անպայման կնկատեն “,- վստահեցնում է համալսարանի լաբորատորիայի գիտաշխատող Մարիետա Գաբրիելյանը: Սակայն ուսանողները եւ հենց լաբարանտները այս ամենին փոքր-ինչ թերահավատորեն են վերաբերվում, բացի այդ չափազանց ցածր աշխատավարձը մեծ հեռանկարներ չի խոստանում նրանց:
Արսենը համալսարանի լաբարանտներից է,բայց խոստովանում է, որ ինքն ամբողջությամբ իր էնտուզիազմի հաշվին է աշխատում այդտեղ: ”Սկսնակի համար աշխատավարձը ընդամենը 27.000-30.000 դրամ է, իսկ ուսանողներն էլ դեռ պետք է կես դրույքով աշխատեն, այդ աշխատավարձով եւ այս դժվար պայմաններում, պարզ է, շատ քչերը կհամաձայնեն աշխատել”,-ասում է նա:
Եթե լաբորատորիաներում աշխատանքը այնքան էլ հրապուրիչ չէ, պետք է աշխատանքի համար այլ տարբերակներ փնտրել: Մանրէաբանության ամբիոնի դասախոս Մարգարիտա Պետրոսյանն ասում է, որ համալսարանները համագործակցում են Կենդանաբանության, Ֆիզիոլոգիայի, Բնապահպանության, Մանրէաբանության եւ այլ ինստիտուտների հետ, միշտ կապի մեջ են նրանց հետ:”Եթե նրանք աշխատողի պահանջարկ են ունենում, դիմում են մեզ, եւ մենք մեր առաջնակարգ ուսանողների գոնե մի մասին փորձում ենք աշխատանքի տեղավորել”,-ասում է տիկին Պետրոսյանը:
Շատ ուսանողներ ցանկություն ունեն արտասահմանում կրթություն ստանալու, անգամ այնտեղ աշխատանք գտնելու եւ այնտեղ բնակություն հաստատելու: Նրանք համոզված ենª ուսուցումը արտասահմանում ավելի լավ որակի է, եւ ամենակարեւորըª ավելի մեծ ուշադրություն է դարձվում գործնական աշխատանքներին: Լուսինեն, օրինակ, 1-ին կուրսում մրցույթում հաղթելու արդյունքում Լոնդոն է մեկնել”Darvin now” գիտաժողովին մասնակցելու եւ հիացած է այնտեղ տարվող ուսման ձեւով:”Իմ ամենամեծ նպատակը հիմա Գերմանիա մեկնելն է: Չգիտեմ ինչքանով դա ինձ կհաջողվի, բայց դա հարկավոր է իմ գիտելիքների եւ իմ հետագա կյանքի համար, որովհետեւ ես չեմ պատկերացնում, թե կենսաբանը Հայաստանում ինչ կարող է անել: Ես ուզում եմ մնալ այնտեղ աշխատելու եւ ինչ-որ կերպ, թեկուզ հեռակա կարգով օգնել Հայաստանի կենսաբաններին, բայց այստեղ մնալովª ես դա չեմ կարող իրականացնել”,-ասում է Լուսինեն:
Շատ կենսաբան-ուսանողներ նախընտրում են աշխատանք փնտրել այլ ոլորտներում, որոնք բոլորովին չեն առնչվում իրենց մասնագիտության հետ, բայց ավելի շատ են վարձատրվում: Տիգրանը իր մասնագիտությամբª կենսաբանի աշխատանք գտնելու մտքից վաղուց է հրաժարվել, հիմա նա որպես մատուցող է աշխատում ու երաժշտությամբ զբաղվում: Կարծում է, որ Հայաստանում չարժե մտածել կենսաբանի աշխատանքի մասին:
"Ես հասկացել եմ, որ չեմ կարող դառնալ գիտնական, որովհետեւ ինձ դա չի հետաքրքրում, այլ ոչ թե որովհետեւ հիմար եմ կամ ընդունակություններ չունեմ”:
Կենսաբանական ֆակուլտետների դռները միշտ էլ բաց են աշխատասեր ու խելացի երիտասարդների համար, բաց են նաեւ ելքի դռները…Իսկ ընտրությունը, ինչպես միշտ,յուրաքանչյուրիս ձեռքում է:



Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: