Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
February 20, 2010

ՄՈԼՈԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՑ...


Մոլոկանների նոր սերունդը հրաժարվու՞մ է հին ավանդույթներից
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից մեկի` մոլոկանների նոր սերնդի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են միանշանակ ընդունել իրենց սովորությունները, որոնց դարեր շարունակ անվերապահորեն հետեւել է ամեն մի մոլոկան:
Որպեսզի ամուր պահեն իրենց ավանդույթները`Հայստանում բնակվող 5000 մոլոկանները շատ քիչ են շփվում հայերի ու մյուս ազգերի ներկայացուցիչների հետ:

Դպրոցում ես սովորում էի ազգությամբ մոլոկան մի տղայի` Սերգեյ Սանդիկովի հետ: Այն ժամանակ նա էլ չէր շփվում հայ դասընկերների հետ:
«Սկզբում հայերի հետ շփվելն ինձ համար իսկապես դժվար էր,- հիշում է նա:- Դասերս էլ լավ չէի սովորում, ամեն ցածր գնահատականից հետո ավելի էի հիասթափվումե:
Սակայն հիմա, երբ նա ավարտել է դպրոցն ու հաշվապահի մասնագիտական կրթություն ստացել, շնորհակալ է հորը, ով շատ մոլոկան ծնողների նման չի ստիպել իրեն եւ եղբորը կիսատ թողնել միջնակարգ կրթությունը. «Բարեբախտաբար հայրիկս շատերի պես ավանդապաշտ չէր ու մեզ չստիպեց դպրոցից դուրս գալ եւ աշխատելե:
«Սովորելու ընթացքում ես լրիվ կերպարանափոխվեցի, ավելի ազատ ու շփվող դարձա, լեզվի հետ կապված խնդիրներն էլ ժամանակի ընթացքում վերացանե,-ուրախությամբ պատմում է Սերգեյը:
Հիմա Սերգեյը նույնիսկ հայ ընկերներ ունի, ինչը հազվադեպ երեւույթ է մոլոկանների շրջանում: Ընկերոջ` Հովհաննեսի խոսքերով` նա շատ նվիրված ու սրտաբաց ընկեր է ու ինքը իրենց բնավորություններում երբեք էական տարբերություններ չի նկատել:
Արդեն 5 ամիս է` Սերգեյը վերադարձել է բանակից: Թեպետ մոլոկանները հիմնականում հրաժարվում են ծառայությունից, նրա կարծիքով բանակից խուսափելը վայել չէ տղաներին. «Ես ուզում էի տղամարդու նման ծառայել: Բանակում իսկապես շատ մեծացա, ճիշտ են ասում, որ այնտեղ տղամարդ են դառնում: Ծառայությունից հրաժարվելը անիմաստ սովորույթ է, ինչպես եւ մեր սովորույթներից շատերըե:
«Կյանքն առաջ է գնում, իսկ մեզնից շատերը փորձում են թույլ չտալ անգամ հեռուստացույցի ու համակարգչի մուտքը բնակարաններ. այդպես մոլոկանները ոչ թե իրենց ազգային ինքնությունն են պահպանում, այլ ետ են մնում աշխարհիցե,- դժգոհում է Սերգեյը:
Հայաստանում ապրող մոլոկանները ռուս քրիստոնյաներ են, պարզապես յուրովի են մեկնաբանում Աստվածաշունչը: Ըստ ավանդության` նրանց մոլոկան են կոչում, որովհետեւ պաս օրերին կաթ խմելու սովորույթ ունեն (molokane-moloko` ռուսերեն կաթ): 1830-ական թվականներին Ռուսաստանի կայսրության առաջնորդ Նիկոլայ 1-ինի հրամանով նրանց մի մասը, որպես քրիստոնեական աղանդի ներկայացուցիչներ, վերաբնակեցվել են Անդրկովկասում:
Մոլոկանները չեն սիրում նորամուծություններ եւ փորձում են հավատարիմ մնալ իրենց սովորույթներին, որոնք փոքր-ինչ տարօրինակ են թվում ոչ միայն հայերին, այլեւ մոլոկանների նոր սերնդին: Մոլոկան տատիկներն ու պապիկները ամենաավանդապահն են, ամեն կիրակի նրանց ղեկավարությամբ բոլոր մոլոկանները կրոնական հավաքների են գնում, Աստվածաշունչ կարդում: Օրվա ընթացքում պարտադիր մի քանի անգամ թեյ են խմում, իսկ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաեւ խոզի միս նրանց արգելված է օգտագործել:
Տղամարդիկ 45 տարեկանից սկսած մորուք են պահում եւ երբեք այն չեն սափրում, որովհետեւ հավատացած են, թե դա դժբախտություն է բերում:
«Ես պարզապես հետաքրքրության համար սկսեցի մորուք պահել, բայց այլեւս ետդարձ չկաե,- ասում է Սերգեյի հայրիկը` Իվան Սանդիկովը: Իսկ Սերգեյը համոզված է, որ ինքը ոչ մի դեպքում մորուք չի պահի. «Անիմաստ բան է եւ հետո դա ճաշակի հարց էե:
Մոլոկանների ավանդույթը արգելում է նրանց ամուսնանալ հայերի հետ, բայց Սերգեյի քույրը` Մարիան, սիրահարվել ու փախել էր հայ տղայի հետ: Հիմա նրանք փոքրիկ տղա ունեն`Էդգարը: Հարազատները գրեթե դադարեցրել են շփումը նրա հետ, հիմա նա հայ ընտանիքում է ապրում, նրանց կենցաղով: Բայց Սերգեյն այս ամենին այնքան էլ վատ չի վերաբերվում եւ ժամանակ առ ժամանակ զանգահարում էնրան.
«Սրտին չես հրամայի, ես էլ մի ժամանակ սիրահարվել էի մի հայ աղջկա, նույնիսկ ընկերություն ենք արել, հետո հասկացանք, որ շատ տարբեր մարդիկ ենք: Բայց կինս անպայման մեր ազգից պետք է լինի. մեր ազգի այսսովորության հետ ես համաձայն եմ":

Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: