Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
May 6, 2010

ԵՐԲ ՄԵՐ ՎԵՐԵԼԱԿԸ ԿԱՆԳ Է ԱՌՆՈՒՄ

- Բարեւ'
- Բարի լույս, նե’րս համեցի: Շարժվե՞նք: Հաջորդ կանգառը` ձեր մուտքի առաջին հարկ: Դասի՞...
- Ըհը, բայց դե գիտես, ուշացած ոնց որ միշտ…
- Նորություն ասա, միշտ էլ ուշացած ես գնում, համ էլ էս կարմիր շորը քեզ շաաաա~տ ա սազում…
- Տի’կ, դու դալտոնի՞կ ես…
- Չէ, Ան, դալտոնիկ լիֆտ տեսած կա՞ս…Ձեր դիմացի հարեւանները տան դուռը միշտ բաց են թողնում, դե ես էլ հեռուստացույցով ինչ ցույց են տալիս, նայում եմ…Իսկ քանի որ հիմնականում գովազդ են ցույց տալիս, ես էլ գովազդի գծով մասնագիտացած վերելակ եմ դարձել…

- Ի~նչ էլ անդուր հոտ ունես էսօր…
- Գիտես ես չգիտեմ, բայց ինչ անե՞մ, ասա, բերում ինչ ասես թափում եք, հետո էլ քիթներդ փակում եք ու ասում` <<Յա~խք, ինչ զզվելի հո~տ ա>>… Ուֆ, մարդ եք էլի, ինչ անե՞ք…
- Դե դա էլ մեր թերությունը: Լավ, տխուր թեմաներից արի չխոսենք, հա՞: Էս արժեքդ գնալով բարձրացնու՞մ ես…<<Լիֆտի գումարը` 1200 դրամ, բերել 35 բնակարան>>, չէ մի չէ…
- Ան, բայց ես ինչ մեղավոր եմ, ես միայն ձեզ տանում-բերում եմ ու վերջ, իսկ դու՞ք…Հենց ներս եք մտնում, միանգամից սկսում եք կոճակներս պոկոտել ու հանկարծ, Աստված չանի, գրիչ լինի մոտներդ, քիթ-մռութս լրիվ գրոտում եք: Ձեզ էլ միայն լույսերս անջատելով եմ պատժում, գիտես: Երեկ ձեր 8-րդ հարկի տատիկի գլխին ո~նց խաղացի…Հոգիս թեթեւացավ…Կանգնեցի 3-րդ ու 4-րդ հարկերի մեջտեղում ու լույսերս էլ անջատեցի…Հո չէ~ր վախեցել, ճնշումն էլ բարձրացավ, մեղքս եկավ, բաց թողեցի գնաց: Լավ եմ արել, չէ՞…Քո վրեժն էլ լուծեցի…Ո~նց էր վախեցել…
- Շատ լավ ես արել, դեռ քիչ էլ էր…
- Բա գիտե՞ս…17 շենքում…դե, հասկանում ես…,- բոլորովին ուրիշ ձայնով խոսեց Տիկոն:
- Լու՞րջ:
- Հա բա…8-րդ հարկից…Չի դիմացել: Ախր էդքան ասում էինք պարանները թույլ էին, չի դիմանա Ռուբոն…Կենդանի մնաց, բայց ուրիշի կյանքի գնով: Ազատ ժամերին իրենց նկուղի ծերուկ առնետի հետ էր խոսում, մեկ-մեկ նարդի էին խաղում.միակ ընկերն էր: Էտ ժամանակ էլ խեղճ ծերուկ առնետը Ռուբոյին էր սպասում, մեկ էլ…Ուղիղ առնետի վրա…Է~խ.. ու այդպես ընկերը փրկեց ընկերոջ կյանքը
- Վա~յ…
- Ռուբոն լրիվ ջարդվեց, բայց ասում են հույս կա…Կապրի, ուղղակի լրիվ վերանորոգման կարիք ունի:
Ես հանեցի գլխարկս, Տիկոն անջատեց լույսերը, ու մենք լուռ հագեցինք խեղճ առնետի հիշատակն ու աղոթեցինք ծերուկ վերելակի առողջաման համար: Ու այդ պահին ընկերուհիս զանգահարեց ու բարկացավ , որ էլի ուշացել եմ դասից: Ես, իհարկե, ասացի, որ երթուղայինի մեջ եմ ու հիմա կհասնեմ: Իհարկե, ո՞վ կհավատար, եթե ասեի, որ վերելակում նստած խոսում եմ վերելակի հետ: Տիկոն դռները բացեց ու ես դուրս եկա:
-Ե՞րբ ես գալու տուն…
-Ու~ֆ, Տիկ, դու էլ ես մամայի նման: Ինչ իմանամ, երբ կվերջացնեմ:Կգամ էլի…
-Վայ, էս նոր սերունդը, ոչ մի հարգանք…Գնա, գնա: Ժամանակ ունեցար, արի մի քիչ կանգնենք…
Օդային <<պաչիկ>> ուղարկեցի Տիկոյին ու վազեցի կանգառ…Գոնե վերջին դասին հասնեմ…
Հ. Գ. Ահա թե ինչու է ձեր վերելակը այդքան հաճախ փչանում, իմ շաաաատ սիրելի հարեւաններ….

Անահիտ Ալեքսանյան

7 Մեկնաբանություն:

Exo said...

Երնեկ Տիկոին..

Unknown said...

An shat huzich er))mi pah patkeracri vor esel em mer lifti het xosum))))

Anonymous said...

Քանի որ մեր շենքը վերելակ չունի, ես էլ զրուցընկեր չունեմ, բա՞, Անուկ ջան...

☼Annie☼ said...

Համեցի մեր մուտք, Տիկոյիս հետ կծանոթացնեմ .... :)))) ապրես Անիջան ջան :)))))

Dried Poppy Flowers said...

Lavn er shat An jan, mi tesak txrutyun kar, bayc karevor@ gerishxox@ barutyunner :)))

Dried Poppy Flowers said...
This comment has been removed by a blog administrator.
☼Annie☼ said...

@hn, mi pstlo txrutyun kar, bayc karevor@ vor Tikon hets er, es el Tikoyi....