Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
February 21, 2010

S.O.S ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ԼՈՏՈՆ

Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ լոտոն չկար, հնդկացիական մի ցեղախմբում ապրում էր մի հնդկացի (այնպես եմ ասում ասես ուրիշ տեղ պիտի ապրեր): Նրա համապարփակ գեղարվեստական դիմանկարը կազմվում էր այսպես` Կապտափետուր Կարմրագծիկ Դեղնածղոտ Բոբ: Կապտափետուր, որովհետև նրա գլխի փետուրները կապույտ էին, Կարմրագծիկ, որովհետև նրա այտերին կարմիր ներկով գծեր էին քաշած և Դեղնածղոտ, որովհետև նրա ՙհագուստը՚ դեղին ծղոտից էր:
Եվ ուրեմն Կապտափետուր Կարմրագծիկ Դեղնածղոտ Բոբը ապրումէր սովորական հնդկացու նման. ուտում էր, վազում, քնում: Եվ օրերից մի օր, երբ Բոբը քնած էր, հեռավոր Հունաստանից մի մուսա թռավ-եկավ ու նրա ականջի մեջ սկսեց ինչ-որ բան փսփսալ:
Առավոտյան Բոբը արթնացավ ու վազելու փոխարեն նստեց ու հորինեց մի խաղ, որը հետո հեղինակային իրավունքով անվանեց լոտո, ու մինչև այսօր այն այդպես էլ կոչվում է: Հենց սկզբից բոլորը շատ հետաքրքրվեցին այդ խաղով , որը հնարավորություն էր  տալիս որքան կարելի է շատ փետուրներ շահել ցեղակիցներից: Խաղի համբավը մի օր նստեց հավի վրա ութռավ` պտտվելու ամբողջ աշխարհում: Ասում են` Կոլումբոսը հենց դրա համար էլ եկավ Ամերիկա:
Իսկ Բոբը իրեն հրաշալի էր զգում, նույնիսկ մի փոքր երես առավ, ավելի ճիշտ փետուր, ուլունք և էլի նման բաներ:Բայց աշխարհում կամաց–կամաց շատացավ լոտոյի պատճառով սնանկացած մարդկանց թիվը:ՈՒ մի օր էլ նրանց համբերության ջրաչափը այնքան մեծ թիվ գրանցեց, որ նրանք դուրս թափվեցին իրենց տներից, եկան Բոբի մոտ,բռնեցին նրան և ուզում էին վառել:

Բարեբախտաբար կամ դժբախտաբար ես անցնում էի այնտեղով և Բոբին շատ խղճացի:

Ես երկնքից մի փոքր կտոր պոկեցի, ու սարսափելի ուժեղ անձրև սկսվեց: Բոլոր լուցկիները թրջվեցին ու մինչ մարդիկ չոր լուցկի էին փնտրում ես ու Բոբը փախանք:Մենք եկանք Հայաստան և շատ շուտով ամբողջ Հայաստանը վարակվեց լոտոյական համաճարակով: Ես հասկացա, թե ինչ եմ արել և Բոբին աքսորեցի մի կղզի: Բոբը հիմա այնտեղ նստած դեղամիջոցներ է հորինում այդ հիվանդության դեմ: Դե առաջընթացն այնքան էլ շատ չէ, համենայնդեպս, իմ և Բոբի հույսը դեռ չի մարում…

Անահիտ Ալեքսանյան

0 Մեկնաբանություն: