Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters
February 20, 2010

ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ ՄԻ ՇՈՒՆ...


"Ցուրտ է, մի քիչ, դե, շատ քիչ, նույնիսկ կարելի է ասել բոլորովին ցուրտ չէ,եթե հաշվի առնենք, որ ավելի ցուրտ էլ է լինում: Հա, իրոք ցուրտ չէ: Բայց երբ մենակ ես, ուզես-չուզես, մրսում ես:
Ես մենակ եմ,բայց ավելի մենակ էլ եմ եղել, հիմա մենակ չեմ, այ օրինակ ձորի այն կողմում եղնիկ կա, փոքրիկ, կանաչ եղնիկ: Գլուխը շրջել ու ինձ է նայում: Ի՞նչ ես էդպես նայում: Դուրդ եկել եմ, հա՞: օ~, շոյված եմ: Ճիշտն ասած, նախկինում չեմ լսել շների ու եղնիկների ամուսնությունների մասին, բայց որ ասում ես…
Դե, ինչ կա որ , կարելի է փորձել: Ես կարգին տեղը տեղին շուն եմ, ուժերի ծաղկման փուլում, հիմա մի փոքր լավ մարզավիճակում չեմ, բայց կարևորը ձգտումն է, չէ՞: Դուէլ վատիկը չես, մի քիչ կանաչ ես, մի քիչ տարօրինակ, բայց դե առանց թերությունների ոչ եղնիկ կգտնես, ոչ շուն: Իսկ ինչու չես շարժվում, հը՞: Լավ, հասկացա, քարացել ես իմ հմայքից: Կրկնակի շոյված եմ:
-Չհոգնեցի՞ր:
-Բա ինչ արեցի:
-Ծառ է էլի , իր համար աճել է, ինչ ես ժամանակ վատնում: Քեզ ո՞վ էր խնդրում մենակ-մենակ գայիր էստեղ,մի հատ էլ մենակությունից բողոքեիր:
-Ես չեմ բողոքում, ես շատ էլ լավ եմ ինձ զգում: Եթե հաշվի չառնենք որ մի քիչ ցուրտ է, ամեն ինչ պարզապես հրաշալի է:
Սա ի՞նչ աղմուկ է: Պահո~, մարդիկ էլ կան այստեղ, հա՞":
-Երեխեք, եկեք, հեսա…Կտեղավորվենք չէ՞ երեքով: Վայ, երեխեք, էս ինչ ա, շու~ն ա, երեխեք, նայե’ք….
"Հա, շուն եմ, հետո՞, շուն չէ՞իք տեսել: Նստեք,տեղավորվեք, նեղ անենք-տեղ անենք: Չե՞ք ուզում կողքիս նստել, ձեր գործն է, ես մարդ եմ, դուք՝ շուն , թու,հակառակը, ի՞նչ տարբերություն: Միայն թե ինձ ձեռք միտուր հա՞: Ի՞նչ ես ուզում: Ես ընկերոջ կարիք չունեմ, ոչ էլ քո շոյանքների: Քաղցած էլ չեմ, թխվածքաբլիթդ քեզ պահիր:Ես ոչինչ էլ չեմ ուզում, ոչինչ, հասկանու՞մ ես, միայն լաց լինել: Իսկ մարդիկ դեռ դժգոհում են իրենց ճակատագրից: Հիմարներ, ախր դուք լաց լինելու հնարավորություն ունեք,լաց եղեք ինչքան սիրտներդ ուզում է: Իսկ իմ արցունքները միայն ներս են հոսում: Կյանքից եք փիլիսոփայում, հա՞: Դուք ի՞նչ եք հասկանում: Երեխա եք դեռ: 2 տարօրինակ տղա ումի սիրունիկ աղջիկ: Ի՞նչ եք ուզում կյանքից: Բա ինձնի՞ց:Ինչո՞ւ չեք հրում, գոռում վրաս, ասում, որ կորչեմ գրողի ծոցը:Եվ դեռ ինձ հետ էլ զրուցում եք:
Հա, դուք էլ մրսեցի՞ք, բա ինչ եք նստել էս սառը քարին, շուտ տուն գնացեք: Ե՞ս: Շնորհակալություն, որ անհանգստանում եք ինձ համար, բայց ես այստեղ կմնամ, բոլորովին ցուրտ չէ, քաղցած չեմ, ի՞նչ եք կպել, մենակ էլ չեմ, ու մի գրամ էլ չեմ տխրում: Գուցե հանգի՞ստ թողնեք վերջապես:
Արդեն գնու՞մ եք: Լավ, հաջողություն: Հուսով եմ դեռ կհանդիպենք: Բայց եթե հանկարծ լաց լինել ցանականաք, անպայման լաց եղեք: Արցունքների հետ երևի այնքան էլ միայնակ չէ":

Անահիտ Ալեքսանյան

4 Մեկնաբանություն:

Exo said...

հիմա հետաքրքիր ա, ինչից առաջացավ այս միտքը,,

Arus Hakobyan said...

Hetaqrqir mtqer unes, ete apagayum sepakan lratvamijocs unenam, qez ampayman knkatem:::::

☼Annie☼ said...

vaaaaaaaaaaaay, mersiiii, ete es el unenam, duq el hameceq)))))

☼Annie☼ said...

es mitqn arajacav erku gizh @nkerneri het andundi ezr@ gnaluc u ayntex es shunikin tesneluc u ira a4qerin nayeluc heto :) patasxan 8 amis ushacumov :)