Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել:
Կարլ Սենդբերգ
Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
Անին հիմա սովորում է 11-րդ դասարանում: Այս տարի նա ավարտելու է դպրոցը եւ որոշել էª անպայման կենսաբան է դառնալու: Դպրոցում էլ նա ընտրել է բնագիտական հոսքը եւ հիմա ջանասիրաբար պարապում է ընդունելության քննությունների համար:
ՙՀիմա ամբողջ ժամանակս պարապմունքների վրա եմ ծախսում, շատ քիչ եմ քնում գիշերը, զվարճությունների համար ընդհանրապես ժամանակ չունեմ, բայց որոշել եմ մի տարի կտանջվեմ, բայց կընդունվեմ համալասարան. դա իմ ամենամեծ նպատակն է”,-ասում է նա:
Վաղուց, շատ վաղուց, երբ դեռ լոտոն չկար, հնդկացիական մի ցեղախմբում ապրում էր մի հնդկացի (այնպես եմ ասում ասես ուրիշ տեղ պիտի ապրեր): Նրա համապարփակ գեղարվեստական դիմանկարը կազմվում էր այսպես` Կապտափետուր Կարմրագծիկ Դեղնածղոտ Բոբ: Կապտափետուր, որովհետև նրա գլխի փետուրները կապույտ էին, Կարմրագծիկ, որովհետև նրա այտերին կարմիր ներկով գծեր էին քաշած և Դեղնածղոտ, որովհետև նրա ՙհագուստը՚ դեղին ծղոտից էր:
Եվ ուրեմն Կապտափետուր Կարմրագծիկ Դեղնածղոտ Բոբը ապրումէր սովորական հնդկացու նման. ուտում էր, վազում, քնում: Եվ օրերից մի օր, երբ Բոբը քնած էր, հեռավոր Հունաստանից մի մուսա թռավ-եկավ ու նրա ականջի մեջ սկսեց ինչ-որ բան փսփսալ:
Մոլոկանների նոր սերունդը հրաժարվու՞մ է հին ավանդույթներից
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից մեկի` մոլոկանների նոր սերնդի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են միանշանակ ընդունել իրենց սովորությունները, որոնց դարեր շարունակ անվերապահորեն հետեւել է ամեն մի մոլոկան:
Որպեսզի ամուր պահեն իրենց ավանդույթները`Հայստանում բնակվող 5000 մոլոկանները շատ քիչ են շփվում հայերի ու մյուս ազգերի ներկայացուցիչների հետ:
"Ցուրտ է, մի քիչ, դե, շատ քիչ, նույնիսկ կարելի է ասել բոլորովին ցուրտ չէ,եթե հաշվի առնենք, որ ավելի ցուրտ էլ է լինում: Հա, իրոք ցուրտ չէ: Բայց երբ մենակ ես, ուզես-չուզես, մրսում ես:
Ես մենակ եմ,բայց ավելի մենակ էլ եմ եղել, հիմա մենակ չեմ, այ օրինակ ձորի այն կողմում եղնիկ կա, փոքրիկ, կանաչ եղնիկ: Գլուխը շրջել ու ինձ է նայում: Ի՞նչ ես էդպես նայում: Դուրդ եկել եմ, հա՞: օ~, շոյված եմ: Ճիշտն ասած, նախկինում չեմ լսել շների ու եղնիկների ամուսնությունների մասին, բայց որ ասում ես…