Պատուհանից ինչ-որ բան տեսա ու հետաքրքրված առաջ գնացի: Թե ինչ էի տեսել, արդեն չեմ հիշում, որովհետև պատուհանը փակ էր ու հետաքրքրությունս բավարարվեց միայն ապակուն բախվելով: Հիշողությունս մի վայրկյանում կորցրի, բայց անմիջապես գտա ու դեռ մի բան էլ ավել:
Իմ ապրած բազմաթիվ կյանքերի մեջ մեկն էլ եկավ խցկվեց, հիշեցի, որ մի պստիկ կյանք էլ եմ ունեցել, որ ամբողջությամբ ծայրից ծայր սեր էր (ես էլ եմ զարմանում. բայց երևի ողջ պաշարն այնտեղ էլ մնաց):
Եվ ուրեմն լուսյ աշխարհ եկա ու աշխարհը տեսա բանկայի միջից: Ճիշտ այդպես, պահածո էի: Բալի մուրաբա (Ո~նց կուտեի հիմա…ի՞նձ…ուփս):
500 գ. բալ, 2 բաժակ շաքարավազ, մի պստիկ էլ ջուր ու ես պատրաստ էի: Բերանս փակեցին, որ շատ չխոսեմ (ոնց էլ իմացան) ու տարան… Իսկ մինչև կտանեին…