Total Pageviews

Annie

Annie

Popular Posts

Labels

"Հիվանդասենյակ #6" «Արթնացիր հաղթանակած. կատարյալ հաջողության գաղտնիքները» «Գտիր 10 տարբերություն» Destiny Facebook Samsung Corby teddy ականջակալ աղբաման Անահիտ Ալեքսանյան Անդունդ ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ ապտակել ասեղ ավազահատիկ Ավանդույթ Արմեն Օհանյան Արշակ արքա արջուկ Արտեմիս Արփի Ոսկանյան Բայանդուր բանաստեղծություն բանկ բանկա բարություն բժիշկ Բլոկ բուրգ Բրյուսով գայլ գնդակ գոլ պար գող Գորտ Գումիլյով ԳՐԱԿԱՆ ԵՐԿ VS ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ VS ԷԿՐԱՆԱՎՈՐՈՒՄ Գրիմ եղբայրներ դամբարան դեպրեսիա դոլար Դրաստամատ եգիպտացի Եգիպտոս ես երթուղային զիբիլի մարդ թագավոր Թեդդի Թեոդոր Ռուզվելտ թռչուն Ինոկենտի Սմոկտունովսկի ինտերնետ ինֆարկտ Լևոն Խեչոյան Լևոն-Զավեն Սյուրմելյան Լոտո Լուչանո Պավարոտի լրագրող խաղ խաղողի հատիկ խանութ խնձոր ծաղիկ ծնունդ կամուրջ կայք Կարեն Շահնազարով Կարլոս Գարդել կարճամետրաժ մուլտֆիլմ Կարմիր գլխարկ կենսաբան Կիկոս կողոպուտ Կտոր մը երկինք համբուրել Համլետ Հայաստան Հարրի Փոթեր Հենրիկ Մալյան հետիոտն հեքիաթ հինգ թերթիկ հոգեբան հոգեբուժարան հույս հրեշտակ Ձմեռ պապիկ ձմերուկ ճանապարհ ճանճ Ճերմակ անուրջներ ճուտո ՄԱԿ մարդ ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ Մարկ Ցուկերբերգ Մարտի երկուս մեղու մեղրամիս Մեշոկ պապիկ մի խաղալիքի պատմություն միլիոնատեր Մոլոկան մոծակ մուլտֆիլմ մուրաբա ՆԱԽԱՊԱՇԱՐՄՈՒՆՔՆԵՐ Նյուտոն Շեքսպիր Շոկոլադ շուն ոստիկան որս ուրախություն չամիչ Չեխով Չինաստան Չիպոլինո պադկաբլուչնիկ պահածո պահարան պապիկ պատառաքաղ Պեպո պիես ջուր Ռիտա Ռոմեո և Ջուլիետ Ռուբիկ-կուբիկ Ռուս բանաստեղծուհիներ Ռուսաստան Սանտա Կլաուս սարդ ՍԵՐ Սթիվ Ջոբս սինյոր Պոմիդոր սիրահարված սկլերոզ սոցիալական ցանց վալերյանկա Վահրամ Փափազյան վարորդ վեպ վերելակ Վրաստան տանգո տաքսի տխրություն տորթ ցավ Փառանձեմ փարավոն փիղ Փինոքիո փուչիկ Օթելլո Ֆեյսբուք Ֆուտբոլ

Followers

About Me

My Photo
☼Annie☼
Այն ամենը, ինչ գոյություն ունի աշխարհում, մի օր երազանք է եղել: Կարլ Սենդբերգ Այն ամենը, ինչ ես ունեմ այսօր, մի օր իմ երազնաքներն են եղել: Պստիկ, միջնեկ, միջնեկից էլ մի քիչ մեծ Անահիտի երազանքները :)
View my complete profile

Այցելուներ

free counters

Այ եմ հիըր :)

           
   BEFORE           AFTER

ԵՍ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ





Ես չեմ սիրում մոխրագույն մարդկանց ու մոխրագույն երկինք: 
Ես չեմ սիրում քաղաքականություն:
Ես չեմ սիրում սոխով ճաշեր, լահմաջո, բուղաչա, չեբուրեկի:
Ես չեմ սիրում մեր հարևան տատիկին, որ ամեն եղած ու չեղած առիթով խցկվում է մեր խոհանոց, ննջասենյակներ, անգամ զուգարան, դե, անձնական կյանքի մասին էլ չխոսեմ: Ճիշտ է, ես նրա գլխին մեկ-մեկ ջուր եմ թափում, բայց եթե դուք էլ ճանաչեիք նրան, հաստատ ինձ չէիք մեղադրի:
Ես չեմ սիրում մեր դեղձանիկներին, որովհետև նրանք շատ անհասկացող են: Իսկ վերջերս սկսել եմ երազումս տեսնել, թե խեղդում եմ նրանց կամ ջարդում նրանց ածած ձվերը: հույս ունեմ` մի օր կատաղության պահի այդպես չեմ անի, թե չէ պապայի ձեռքից հաստատ չեմ պրծնի: 
Ուղղակի անտանելի է, երբ 5 տարվա ծանոթներ ենք, կիսում ենք նույն բնակարանը, երբեմն էլ նույն ուտելիքը, բայց միևնույն է, ինձ տեսնելիս նրանք սարսափահար սկսում են պատեպատ խփվել: Ես կարծես թե այնքան էլ սարսափելի չեմ ...
Ես չեմ սիրում մարդկանց, որ խոսում են և ոչինչ չեն անում, խոսելիս էլ միայն բողոքում են ու բողոքում: Ես չեմ սիորւմ, ավելին ճիշտ սարսափում եմ մուրացկաններից, որ իրենց երեխաներին գրկած նստում են պատերի տակ:
Ես չեմ սիրում կանանց, որ պատուհանից նայելով, արևածաղիկ են կեղևազրկում, հատկապես երբ դա տեղի է ունենում մեր վերևի հարկում..  Վա~յ, մամա ջաաաան...
Չեմ սիրում անզորություն ու անորոշություն: Չեմ սիրում գռեհկություն, տգիտություն, մեկ էլ միօրինակություն (մի հատ էլ էս բառերը կարդացեք ու իրոք պատկերացրեք էտ ամենը...ֆու~...):
Ես չեմ սիրում թթված դեմքեր :( Չեմ սիրում, երբ փորձում են գողանալ իմ ուրախությունը:


Չեմ սիրում չգրող գրիչներ, չկտրող դանակներ, չաշխատող վերելակներ:
Բայց ընդհանրապես ավելի շատ սիրում եմ, քան չեմ սիրում: Նույնիսկ չաշխատող վերելակներ եմ սիրում: Դե, կարող ես աստիճաններով բարձրանալ, և այդ ընթացքում ինչ հանճարեղ գաղափար ասես կարող է գալ մտքիդ: Համ էլ իմ Տիկոյին էլ ա մեկ-մեկ հանգստանալ պետք...
Բայց չգրող գրիչներ հաստատ չեմ սիրում, որովհետև հենց այդ հանճարեղ մտքերը կարող են մոռացվել դրանց պատճառով: 
Ուղղակի եթե ուզում ես, որ կյանքը քեզ ժպտա, պետք է նախ նրան նվիրես գոնե քո բարձր տրամադրությունը: Անգամ եթե անտանելի պրոպկայի մեջ ես, այդքան նյարդայնանալ պետք չէ, պարզապես փորձիր մտածել, որ շշի մեջ գտնվելը նույնիսկ հետաքրքիր է...





ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ


Ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր ունեն դեղին ու նարնջագույն էներգիա: Սիրում եմ մարդկանց, ում համար անհնար ոչինչ չկա, միայն թե մի փոքր ցանկանան: Սիրում եմ մեր հարևան տատիկի թոռներին: Փոքր տարիքում ես նույնիսկ երկուսին միաժամանակ սիրահարվել էի: Ու թեկուզ ասում են, որ մարդուն պետք չէ մարդկանց դատել ըստ իրենց հարազատների, բայց ես այնուամենայնիվ որոշեցի հրաժարվել այդ տուն հարս գնալու հեռանկարից:
Ես սիրում եմ, երբ որբ մնացած նորածին կենդանուն որդեգրում է մեկ ուրիշ և պահում իր հարազատ ձագուկի նման: Տեսնե՞ս կա կապիկ, որ այծ որդեգրած լինի, կամ էլ կենգուրու, որ որդեգրած լինի ընձուղտի ձագուկին:Եթե անգամ դեռ չկա, հաստատ մի օր կլինի:
Ես սիրում եմ շներին, որովհետև նրանք ամեն ինչ ներում են: Սրանք իմ խոսքերը չեն, բայց ես էլ եմ սիրում շներին երևի հենց նույն պատճառով:
Ես սիրում եմ հեքիաթներ ու հեքիաթներին հավատացող մարդկանց: Ես սիրում եմ գույներ, գույներ ու էլի գույներ...
Ես սիրում եմ աստիճաններ:
Սիրում եմ Վիլյամ Սարոյանին ու Էքզյուպերիին: Մեկ էլ Վարդգես Պետրոսյանին(կուզեի նրա նման լրագրող լինել ) ու Լեոնիդ Ենգիբարյանին(ու նրա նման մարդ):
Ես սիրում եմ Կարապի լճի կամուրջը, Ֆրանսիական դեսպանատան դիմաց գտնվող այգին:Սիրում եմ ծառե՜ր ՝ դեղին, կանաչ, կարմիր, միասին...
Բարձր ծառեր...Երկար-երկար ծառեր... Ես սիրում եմ արևն իմ դեմքի վրա ու իմ աչքերի մեջ...
Սիրում եմ խաղալիք ընձուղտ, թեյ ու դառը շոկոլադ և ֆիլմեր,որոնց ժամանակ լաց եմ լինում:
Ես սիրում եմ մենակություն ու ընկերներ:
Ես սիրում եմ կիթառ նվագող տղաների, բայց իմ կիթառը ես բոլոր տղաներից էլ շատ եմ սիրում...








ԻՆՉ ԷԻՆՔ, ԻՆՉ ԴԱՐՁԱՆՔ...
ՄԱՍ  1-ԻՆ
  
Տագնապի ազդանշան ես բարձրացրի դեռ 1991թ.-ի փետրվարի 28-ին: Պարզվեց, որ ահազանգը կեղծ էր, իսկ ես քնած մնացի գարնան առաջին օրը` ծնվելու համար ամենահաջող օրը: Ու ուշացումով` մարտի 2-ին, մտա մարդկանց մոլորակ: Թե ուր էի մինչև այդ, արդեն պատմել եմ …

http://aleksanyan.blogspot.com/2010/10/blog-post_16.html

    Իսկ ուշանալու սովորությունը պահպանվեց իմ ամբողջ կյանքում. Մինչև հիմա էլ չեմ կարողանում ազատվել նրանից:
Ծնվելուց հետո անդադար լաց եմ եղել. Բա լաց լինելու բան էր, բա ինչ էր: Բայց մաման ասում ա, որ շատ սիրուն էի լացում, ասում էին` երևի շատ սիրուն ձայն կունենամ երգելու համար: Ափսոս սխալվեցին:

    Շատ, նույնիսկ շատ-շատ թմբլիկ եմ եղել: Երբ մեջքով էլ էի կանգնում, թուշիկներս երևում էին: Մի խոսքով իսկական քառակուսի: Մաման մինչև հիմա էլ երազում ա, որ ես “առաջվանը” դառնամ: Վայ, մամա…
Առաջին փորձությանը ինձ ենթարկեց քուրիկս, որ ինձնից 3 տարով ա մեծ: Իմ մի քանի օրական քիթը նա չգիտես ինչու նմանեցրեց վարդակի անցքերին ու երբ ես օրորոցում հանգիստ պառկած էի, նա իր զույգ մատները մտցրեց իմ պստիկ քթանցքերի մեջ. Դե ես հավեսով արյունլվա եղա, բայց էլի լավ պրծա: Իհարկե, հետո քուրիկս ինձ դեռ շատ անգամներ “կտտանքների” ենթարկեց, օրինակ սղոցած փայտի կտորտանքները աչքերիս մեջ լցնելով և այլն:
Ասածներիցս հետո, իհարկե, դժվար թե հավատաք, բայց նա իրականում այդքան էլ դաժան չէ:

   Հիմա վերադառնանք ինձ. փոքր ժամանակ ձյաձյաների նկատմամբ օրիգինալ հակակրանք ունեի: օրինակ մեր “լիֆտի մարդու” հետևից տարիներ շարունակ ամբողջ շենքով մեկ շատ բարձր գոռում էի “Վրեժ տոտա”. Չնայած բեղերով ու լավ էլ կոպիտ ձայնով այդ մարդը ոչ մի ընդհանրություն չուներ տոտաների հետ: Տոտա էի կոչում նաև մեր “գառաժ-բուտկայի” տիրոջը` Նորիկին. Մեր հարևանուհի Շնորիկին ու նրան “շ” տառի դժվարության պատճառով նույն կերպ` Նորիկ էի անվանում, ձեռքի հետ էլ գումարում էի “տոտան”:
Իսկ մեր մյուս ձյաձյա հարևաններին կծելու հատկություն ունեի, ժամացույցի նման հետքերը նրանց ձեռքերին երբեմն շատ երկար էին մնում:

   Խելագարվում էի կարտոֆիլի համար: Ուտում էի տնեցիների ճաշի միջի բոլոր կարտոֆիլները, հետո միայն թողնում էի, որ մոտենային իրենց ափսեներին: հետո գնում էի հարևանի տուն ու ուտում նրանց ճաշի կարտոֆիլները: Մարո տոտան ստիպված նոր կարտոֆիլներ էր լցնում ճաշի մեջ, իսկ գործից հոգնած եկած Ռաֆիկ ձյաձյան ստիպված ուտում էր կիսաեփ կարտոֆիլները:
Անտանելի շատ էի ուտում, ընտանեկան բոլոր վիդեոներում ես ուտում եմ ու ուտում… Ուտում էի համարյա ամեն ինչ ու ինչի հետ պատահեր, օրինակ, քաղցր պեչենին սուպի մեջ:

   Պապան 1993-94թթ Ղարաբաղում էր` կռվի: Ամոթ էր, բայց ես ամենաշատը պապայի բերած ծամոնների պակասն էի զգում:
Փոքր ժամանակ ես Հիսուսին էի տեսնում, փորիկիս էլ խաչի տեսքով նշան ունեի, որ ինձ հետ մեծացավ, բայց գնալով ավելի աննկատ դարձավ:
Շատ դժվար էի ընտրություն կատարում, ժամերով փուչիկի գույն էի ընտրում. Մոտավորապես նույնը շարունակվում է մինչև հիմա և ոչ միայն փուչիկի առումով :)
Հետո, փոքր ժամանակ խելքս գնում էր սիրահարվելու համար: Ինչ լավ էր… :)

   Շատ եմ սիրել հասարակություն (համարյա չեմ փոխվել): Երթուղայինների մեջ իսկական շոու էի սարքում, խոսում էի բոլորի հետ, ելույթ էի ունենում, դե երևի նաև ծափահարում էին: Փողոցում կռիվ եմ արել մի տոտայի հետ, որ մամայիս պայուսակից էր պահել, մի ուրիշ տոտայի գիժ եմ ասել (ու դա շատ բարձր), որովհետև “արևին զոնտիկ էր պահել”: Ու էլի լիքը բաներ…

Հեռուստացույցի լարի հողակցման համար սենյակի անկյունում անցք  կար փորված: Ես ու քուրիկս մի ամբողջ հեքիաթ էինք հորինել թզուկների մասին, ովքեր ապրում էին այդ անցքում: Մեր բոլոր կորած խաղալիքները նրանց մոտ էին. մենք համոզված էինք դրանում: Մեր փափուկ խաղալիքները նրանց համար երևի որպես կահույք էին ծառայում: Փորձի համար մենք խաղալիքներ էինք դնում անցքի առաջ, իսկ եթե խաղալիքները այդպես էլ չէին անհետանում, ուրեմն պարզապես նրանց ճաշակով չէին: Բնակարանը վերանորոգելուց հետո անհետացավ անցքը ու նրա հետ է ամբողջ հեքիաթը թզուկների մասին:



       Մաման դասատու էր դպրոցում, քուրիկս էլ էր արդեն դպրոց գնում: Մանկապարտեզը շատ շուտով փոխարինեցի դպրոցի հետ: նստում էի մամայի դասարանի ամենավերջին նստարանին ու “նկարում” այն ամենը, ինչ գրում էին գրատախտակին. Այդպես և թվերը, և տառերը սովորեցի ու մամային էլ ոչինչ չէր մնում, բացի ինձ էլ դպրոց տանելուց: ու այդպես սկսվեց շտապող, միշտ ժամանակից առաջ ընկնող իմ գիտակցական կյանքը: Իսկ թե հետո ինչ եղավ , դա արդեն ՀԵՏՈ…

                                       

    4 Մեկնաբանություն:

    Anonymous said...

    Շատ լավն էր ու հետաքրքիր: Ավելի շատ դուր եկավ անկեղծությունդ: Շատ հավեսին "գժություններ" ես արել: Ես էլ եմ արել ու մինչեւ հիմա էլ անում եմ, չնայած տարիքիս: Բայց դուրս գալիս ա էտ "գժություններ"-ը: Հավեսին էիր նկարագրել քրոջդ` քեզ "կտտանքների" ենթարկելը :D

    ☼Annie☼ said...

    tnx :))))) aranc dranc shat txur a, es poshmanum em vor shat qi4 ban em hascrel anel :((((

    Vahagn said...

    Durs shat ekav, shat Hamardzak es kyanqum u qaj))).... kyanqin nayum es shat lusavor u drakan [aptimist es].....
    Qich en qez pes mardik, Maladec!!!

    Haaa,,,, U durs ekav naev vor havatum es heqiatneri!))

    AFUK said...

    Ay qez kinooooooo......prosto mnuma "soundtrack" anel ev verj.